Տերևաթափ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տերևաթափ (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Տերևաթափ
վրացերեն՝ გიორგობისთვე
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1966
Լեզուվրացերեն
ՌեժիսորՕթար Իոսելիանի
Սցենարի հեղինակԱմիրան Չիչինաձե
ԴերակատարներՌամազ Գիորգոբիանի
Օթար Զաուտաշվիլի
Ալեքսանդր Օմիաձե
Ակակի Կվանտալիանի
ԿինոընկերությունՎրացֆիլմ

Տերևաթափ (վրացերեն՝ გიორგობისთვე), 1966 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ, դրամա։ Ռեժիսոր Օթար Իոսելիանիի առաջին լիամետրաժ ֆիլմն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տեխնոլոգ Նիկո Նիժարաձեն ու նրա ընկերն սկսում են աշխատել գինու գործարանում։ Առաջին հայացքից՝ Նիկոն ոչ ինքնավստահ, ոչ այնքան կոպիտ ու ոչ կազմակերպված անձնավորություն է, փոխարենը նա ազնիվ է ու ուղղամիտ։

Շուտով Նիկոն ներքաշվում է արտադրական կոնֆլիկտի մեջ. պլանը ժամանակին կատարելու համար աշխատողները ստիպված են շշալցնել ոչ միայն որակյալ գինի, այլև դեռևս ոչ պատրաստ, անորակ սապերավի: Նման երևույթը գործարանում առաջին անգամը չէ, որ պատահում է. բանվորները նման դեպքերում հիշում են շշալցման ամսաթվերն ու զգուշացնում իրենց «բարեկամներին ու հարազատներին», որպեսզի վերջիններս ռեստորանում չպատվիրեն այդ «անորակ» գինիները։

Նիկոն սկսում է սիրահետել քմահաճ գեղեցկուհի Մարինային, ով բազմաթիվ երկրպագուներ ունի։ Աղջիկը, սակայն, ծաղրում է իր բոլոր երկրպագուներին։

Նիկոն ստիպված է պաշտպանել իր սկզբունքներն ու արժանապատվությունը ոչ միայն ղեկավարության, այլև Մարինայի հետ հարաբերություններում։

Ֆիլմն ունի վավերագրական էպիգրաֆ, որում ներկայացված են Վրաստանի գինեգործական ավանդույթները։ Ֆիլմի խաղարկային մասը բաժանված է «գլուխների», որոնք վերնագրված են շաբաթվա օրերի անուններով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաննի կինոփառատոնի FIPRESCI (ֆր.՝ Fédération internationale de la presse cinématographique) մրցանակ
  • Ժորժ Սադուլի մրցանակ լավագույն դեբյուտի համար

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]