Օթար Իոսելիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իոսելիանի ազգանունով այլ մարդկանց մասին:
Օթար Իոսելիանի
ოთარ იოსელიანი
Ծնվել էփետրվարի 2, 1934(1934-02-02)[1][2][3][…] (89 տարեկան)
ԾննդավայրՎրաստանԹբիլիսի
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Վրաստան,  ԽՍՀՄ և  Ֆրանսիա[4]
Գործունեության տարիներ1958 - 2011
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, դերասան, ռեժիսոր, կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար և վավերագրող ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0409646

Օթար Իոսելիանի (վրաց.՝ ოთარ იოსელიანი, փետրվարի 2, 1934(1934-02-02)[1][2][3][…], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), վրացի խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1984

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օթար Իոսելիանին ծնվել է 1934 թվականին, Թբիլիսիում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ «Վրացֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ, մոնտաժող, Թբիլիսիի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ ռեժիսոր, 1961 թվականից՝ «Վրացֆիլմի» ռեժիսոր և սցենարիստ։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ա. Դովժենկոյի արվեստանոց)։ 1962 թվականին նկարահանել է «Ապրիլ» կարճամետրաժը, 1964 թվականին՝ «Չուգուն» վավերագրական ֆիլմը, որը մետաղաձուլարանի մեկ օրվա մասին է։ Նրա «Տերևաթափ» առաջին լիամետրաժ ֆիլմը 1966 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի և Ժորժ Սադուլ մրցանակի՝ լավագույն դեբյուտի համար։ 1971 թվականին «Ապրում էր մի երգող կեռնեխ» ֆիլմը նկարահանելուց հետո 1976 թվականին ռեժիսորն ասպարեզ է հանել «Հովվերգություն» կարճամետրաժ ֆիլմը, որը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակի։

1980-ականներից Իոսելիանին աշխատում է Ֆրանսիայում։ 1984 թվականին նկարահանել է «Լուսնի սիրելիները», որին շնորհվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակը։ Նույն մրցանակն են նվաճել նաև նրա երկու այլ գործեր՝ «Եվ եղավ լույս»ը (1989) և «Ավազակներ, գլուխ յոթերորդ»ը (1996)։ 1999 թվականին էկրան բարձրացավ Իոսելիանիի «Մնաս բարով, տուն, սիրելի տուն» ֆիլմը, որտեղ Իոսելիանին ևս դեր ուներ։

Օթար Իոսելիանին կինոյի մասին մի շարք հոդվածներ է հեղինակել, որոնք տպագրվել են Ռուսաստանում և արտասահմանում։ 1993 թվականին արժանացել է «Տրիումֆ» մրցանակին։ 2000 թվականին եղել է La Fémis-ի՝ Ֆրանսիայի ազգային կինոդպրոցի ընդունելության քննության հանձնաժողովի նախագահը, 1986 թվականին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[6]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 - Саповнела (Ծաղիկ, որը ոչ ոք չի կարող գտնել)[7]
  • 1964 - Չուգուն
  • 1969 - Հին վրացական երգ
  • 1982 - «7 երգ սև-սպիտակ կինոյի համար» / 7 pièces pour le cinéma noir et blanc
    Euskadi, 1982
  • 1988 - Տոսկանայի փոքրիկ մատուռը / Un petit monastère en Toscane
  • 1994 - Վրաստանը միայնակ / Seule, Géorgie

Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճամետրաժ

  • 1957 - «Ջրաներկ»
  • 1962 - «Ապրիլ» / აპრილი

Լիամետրաժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]