Հովվերգություն (ֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովվերգություն (այլ կիրառումներ)
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1975 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Օթար Իոսելիանի |
Սցենարի հեղինակ | Ռևազ Ինանիշվիլի Օթար Իոսելիանի |
Դերակատարներ | Նանա Իոսելիանի |
Օպերատոր | Աբեսալոմ Մայսուրաձե |
Երաժշտություն | Հնչյունը՝ Եկատերինա Պոպովա-Էվանս |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 95 րոպե |
«Հովվերգություն» (վրաց.՝ პასტორალი), 1975 թվականին ռեժիսոր Օթար Իոսելիանիի նկարահանած ֆիլմ։
2014 թվականին ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հարգանքի տուրք» անվանակարգում[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Թբիլիսիից երաժիշտները գալիս են գյուղ հանգստանալու և փորձերով զբաղվելու։ Նրանք խաղում են բնության գրկում, մինչ գյուղացիները շարունակում են իրենց կյանքը։ Սյուժեում գրեթե չկան շրջադարձեր և ոլորաններ։ Ֆիլմը կարող է ընկալվել որպես էսքիզ կամ զուտ գաղափար։ «Տարբեր աշխարհների» մարդանց մեկուսացվածության գաղափարը… Նրանք համագոյակցում են, բացեիբաց չեն մարտնչում, բայց և չեն հասկանում և ընդունում միմյանց։ Սակայն այդ ժամանակավոր հարևանությունը նրանց հոգիներում փոխում է ինչ-որ բան, թեկուզև քչերի և գրեթե աննկատելի։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նանա Իոսելիանի
- Թամար Գաբարաշվիլի
- Միխայիլ Նանեիշվիլի
- Նուքրի Դավիթաշվիլի
- Բայա Մածաբերիձե
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- FIPRESCI-ի մրցանակ, OCIC-ի մրցանակ - Պատվավոր հիշատակում, Նոր կինոյի ֆորում, Բեռլինի միջազգային կինոփառատոն, 1982
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|