Նանա Իոսելիանի
Նանա Իոսելիանի | |
---|---|
վրաց.՝ ნანა იოსელიანი | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Անունը ծնվելիս | վրաց.՝ ნანა იოსელიანი |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 12, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ |
Բնակության վայր | Չեխիա |
Կոչում | Գրոսմայստեր կանանց շրջանում |
Առավելագույն վարկանիշ | 2520 (1997 հուլիս) |
Ներկայիս վարկանիշ | 2462 |
ՖԻԴԵ համար | 13600079 |
365chess | Nana_Ioseliani |
Chesstempo համար | 91745 |
ICCF համար | 91745 |
Մասնակցել է | Women's Chess Olympiad 1980?[1], Women's Chess Olympiad 1982?[1], Կանանց շախմատային օլիմպիադա 1992[1], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[1], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[1], Շախմատի կանանց օլիպիադա (1998)[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[1] և Կանանց շախմատային օլիմպիադա 2002[1] |
Անձնական քարտը Chess DB կայքում] | |
![]() |
Նանա Իոսելիանի (վրաց.՝ ნანა იოსელიანი, փետրվարի 12, 1962, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), խորհրդային և վրացի շախմատիստուհի, գրոսմայստեր կանանց շրջանում, աշխարհի չեմպիոնուհու կոչման կրկնակի հավակնորդուհի։ 2003 թվականից միջազգային մրցույթներին չի մասնակցում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 և 1979 թվականներին աղջիկների շրջանում դարձել է Եվրոպայի չեմպիոնուհի։ 1981 և 1982 թվականներին կանանց շրջանում դարձել է ԽՍՀՄ չեմպիոնուհի (1981 թվականին տեղը կիսելով)։ 1979 թվականին աշխարհի չեմպիոնուհու հավակնորդուհու ցիկլում հաղթեց Ռիո դե Ժանեյրոյում կայացած միջզոնալ մրցաշարը, 1980 թվականին հաղթեց Նոնա Գափրինդաշվիլիի դեմ կայացած հավակնորդուհիների կիսաեզրափակիչ խաղը, սակայն հաջորդ տարի Թբիլիսիում 2,5-6,5 հաշվով պարտվեց Նանա Ալեքսանդրիայի դեմ կայացած եզրափակիչ խաղը։ 1985 թվականին անհաջող հանդես եկավ Հավանայում կայացած միջզոնալ մրցաշարին, կիսելով 3-5-րդ տեղերը, և չհայտնվեց Մալմյոյում կայանալիք հավակնորդների մրցաշարին։ 1987 թվականին հաղթեց Թուզլայի միջզոնալ մրցաշարը և իրավունք ստացավ Մայա Չիբուրդանիձեի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը։ Խաղը կայացավ 1988 թվականին, Թելավում, և ավարտվեց Չիբուրդանիձեի հաղթանակով (8,5-7,5)։ 1993 թվականին աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը վիճարկեց Սե Չզյունի հետ և նորից պարտվեց (2,5-8,5)։
1980-2002 թվականներին մասնակցել է 8 շախմատային օլիմպիադաների (2-ը ԽՍՀՄ հավաքականի կազմում, 6-ը՝ Վրաստանի հավաքականի կազմում)։ Ընդհանուր առմամբ նվաճել է 14 մեդալ, որոնցից 7-ը ոսկի (2 անհատական և 5 թիմային), 4-ը արծաթ և 3-ը բրոնզ[2]։
Առավելագույն վարկանիշին (2520) հասել է 1997 թվականի հուլիսին, ՖԻԴԵ-ի համաշխարհային վարկանիշում Պիա Կրամլինգի հետ կիսելով 4-5-րդ տեղերը, հետ մնալով Յուդիթ և Սյուզան Պոլգարներից ու Մայա Չիբուրդանիձեից։ Վարկանիշը վերջին անգամ նշվել է 2003 թվականի հունվարին (2475)։ Դրանից հետո նա միջազգային մակարդակի ոչ մի խաղ չի անցկացրել։
Ներկայումս ապրում է Չեխիայում[3]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 OlimpBase
- ↑ Ioseliani, Nana (WOMEN'S CHESS OLYMPIADS)
- ↑ Հենրիետա Լագվիլավա-Երկրում իմ վարկանիշը երրորդն է Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|