Լենֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենֆիլմ
Изображение логотипа
Տեսակկինոֆիլմերի արտադրության ընկերություն և կինոստուդիա
Հիմնադրված է1914[1]
ՎայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Արդյունաբերությունֆիլմարտադրություն
Կայքlenfilm.ru(ռուս.)
 Lenfilm Վիքիպահեստում

«Լենֆիլմ» կինոստուդիա (ռուս.՝ Киностудия «Ленфильм»), Ռուսաստանի ամենահին կինոընկերությունը։ Ստեղծվել է 1914 թվականի մարտի 5-ին որպես Սկոբելևյան կոմիտեի ռազմակինեմատոգրաֆիական բաժին։ 1918 թվականի ապրիլի 30-ին նրա հիման վրա հիմնադրվել է Պետրոգրադի կինոկոմիտեն։ Մինչև 2019 թվականը հենց այդ ամսաթիվն է համարվել կինոստուդիայի հիմնադրման ամսաթիվ[2][3]։

Կինոստուդիան գտնվում է Կամեննոոստրովսկի պողոտա, տուն 10 հասցեում՝ Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադյան կողմում։ 4 հա տարածքում գտնվող 10 մասնաշենքում (40 հազար քառ․ մ) տեղավորվել է 5 տաղավար, դեկորատիվ-տեխնիկական կառույցների, նկարահանումների նախապատրաստման, մոնտաժի, նկարահանող տեխնիկայի, լուսա- և ձայնային տեխնիկայի արտադրամաս, պլաստիկ գրիմի ստուդիա, հագուստի և բեմիրերի պահեստարան։ 1960-ական թվականներից ստորաբաժանումների մի մասը տեղակայված է նոր տարածքում՝ Սոճու դաշտում (ռուս.՝ Сосновая Поляна)[4], որտեղ գտնվում են 5 արտադրական մասնաշենքեր՝ նկարահանման երկու տաղավարներով (26,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով)։ 2000-ականների սկզբին նոր տարածքը կազմել է 16 հա, ներկայում տարածքի մի մասը հատկացվել է քաղաքին՝ բնակարանաշինության համար[5][6]։

«Լենֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է շուրջ 1500 խաղարկային լիամետրաժ ֆիլմ[7]։

Կինոստուդիայի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոբելևյան կոմիտեի ռազմակինեմատոգրաֆիական բաժինը[8] ազգայնացվել է 1918 թվականի մարտին, իսկ ապրիլի 30-ին նրա բազայի վրա հիմնադրվել է Հյուսիսային կոմունաների Պետրոգրադի կինոկոմիտեն՝ Դմիտրի Լեշչենկոյի գլխավորությամբ։ Սկզբում կինոկոմիտեն գտնվել է լուսավորության ժողովրդական կոմիսարիատի շենքում, իսկ հետո տեղափոխվել է Սերգիևսկի փողոց տուն 30[9]։

Սկոբելևյան կոմիտեի կինոատելիեն, նրա կինոլաբորոտորիան և Պետրոգրադի վարձույթի գրասենյակը վերածվել են Պետրոգրադի կինոկոմիտեի արտադրատեխնիկական և շահագործման բազայի։ Շարժական և անշարժ գույքից բացի, Պետրոգրադի կինոկոմիտեն ժառանգել է նաև կինոբաժնի «մարդկային ռեսուրսները»։ Օպերատորները, ռեժիսորները, տեխնիկական անձնակազմը աշխատանքի են անցել «Կինոսևում» (ռուս․՝ «Киносев»)[9]։

1918 թվականին Կինոկոմիտեին կից կազմակերպվել է ֆիլմերի արտադրության բաժին՝ սոցիալական քրոնիկի բաժանմունքով, որը գլխավորել է Գրիգորի Բոլտյանսկին։ Նրա ղեկավարությամբ իրականացվել են երկրի կյանքում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների նկարահանումները։ Սկսել է նաև գործել խաղարկային ֆիլմերի արտադրության բաժինը[10]։ 1918 թվականի նոյեմբերի 7-ին վարձույթի հանվել առաջին խաղարկային ագիտֆիլմը՝ «Խտացում» (ռուս.՝ «Уплотнение»), որը նկարահանվել է Անատոլի Լունաչարսկու սցենարով Պետրոգրադի կինոկոմիտեի շենքում։ Դա էլ համարվում է «Լենֆիլմի» պատմության սկիզբը[11]։

1919 թվականի օգոստոսի 27-ին Լենինը հրամանագիր է ստորագրել ողջ լուսանկարչական և կինեմատոգրաֆիական արդյունաբերության՝ Լուսժողկոմի վերահսկողության տակ անցնելու մասին։ 1919 թվականի վերջին ամբողջ կինոարդյունաբերությունն ու կինովարձույթը դարձել են պետության սեփականությունը։ Սակայն լիարժեք խաղարկային ֆիլմերի ստեղծման հարցը դեռ չի լուծվել[12]։ 1922 թվականին Պետրոգրադի մարզային ֆոտոկինոկոմիտեն վերածվել է Լուսանկարչության և կինեմատոգրաֆիայի հարցերով հյուսիսարևմտյան մարզային վարչության՝ «Սևզապկինոյի» (ռուս.՝ Северо-Западное областное управление по делам фотографии и кинематографии, «Севзапкино»)։ Նոր կազմակերպության կարևորագույն ուղղություններից մեկը եղել են սեփական ֆիլմերի արտադրությունը հաստատելու փորձերը։ Սակայն նա նույնիսկ նկարահանման տարածք չի ունեցել։ Նախկին կինոատելիեն, որը բացվել է հեղափոխությունից հետո, 1920-1921 թվականներին պարապուրդի պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտան, իսկ «Ակվարիումի» տարածքները վարձակալվել են նախկին սեփականատիրոջ կողմից, որն այնտեղ կազմակերպել է թղթախաղի ակումբ։ Արդյունքում նոր սրահը կահավորվել է Ձմեռային այգու տարածքում՝ Սերգիևսկայա փողոցի 28 տանը։ Շուտով այնտեղ նկարահանվել է առաջին ֆիլմը՝ «Անվերջ վիշտ» (ռուս.՝ «Скорбь бесконечная»)[13]։

1924 թվականին նախկին «Ակվարիումի» և նրան հարող շուկայի տարածքում սկսվել է մեծ կինոֆաբրիկայի շինարարությունը, որի համար Գերմանիայում գնվել է կինոտեխնիկա, քիմիկատներ, կինոժապավեն[14]։ Հետագայում, քաղաքական և տնտեսական հանգամանքների հետ կապված, կինոֆաբրիկայի անվանումը հաճախ փոխվել է․

«Լենֆիլմի» տաղավարներից մեկը
  • 1922-1925 – «Սևզապկինո» (ռուս.՝ «Севзапкино») ֆաբրիկա
  • 1925-1926 – «Լենինգրադկինո» ֆաբրիկա
  • 1926-1930 – Լենինգրադի «Սովկինո» ֆաբրիկա
  • 1930-1932 – Լենինգրադի «Սոյուզկինո» ֆաբրիկա
  • 1932-1933 – Լենինգրադի «Ռուսֆիլմ» ֆաբրիկա
  • 1933-1934 – Լենինգրադի «Սոյուզֆիլմ» ֆաբրիկա
  • 1934 – Լենկինոկոմբինատ
  • 1934-1935 – Լենինգրադի «Լենֆիլմ» ֆաբրիկա
  • 1935-1936 – Լենինգրադի Լենինի շքանշանի «Լենֆիլմ» կինոֆաբրիկա
  • 1936-1976 – Լենինգրադի Լենինի շքանշանի «Լենֆիլմ» կինոստուդիա
  • 1976-1993 – Լենինգրադի Լենինի շքանշանի և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանի «Լենֆիլմ» կինոստուդիա (ռուս.՝ Ленинградская ордена Ленина и ордена Трудового Красного Знамени киностудия «Ленфильм»)
  • 1994-1996 – Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմ» կինոստուդիա
  • 1996-2003 – Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմ» կինոստուդիա» պետական ունիտար ձեռնարկություն
  • 2003-2004 – «Լենֆիլմ» կինոստուդիա» ստեղծագործական-արտադրական միավորում» ԴՊՈՒՁ (ФГУП «Творческо-производственное объединение „Киностудия «Ленфильм»“)
  • 2004 թվականից – «Լենֆիլմ» կինոստուդիա» բաց բաժնետիրական ընկերություն

Լենֆիլմը Հայրենական մեծ պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմին կինոստուդիայի առաջին արձագանքը դարձել է «Ընկերուհինե՛ր, դեպի ճակատ» (ռուս.՝ «Подруги, на фронт!», հուլիսի 14) և «Չապաևը մեզ հետ է» (ռուս.՝ «Чапаев с нами», հուլիսի 31) կարճամետրաժ ֆիլմերի թողարկումը, որոնցում գործում էին հանդիսատեսի կողմից սիրված «Ռազմաճակատային ընկերուհիների» և «Չապաևի» հերոսները[15]։ «Լենֆիլմն» աշխատել է նաև «Մարտական կինոժողովածուների» վրա[16], օպերատորները նկարահանումներ են կատարել ռազմաճակատում և պաշարված Լենինգրադում[17]։ Ընդհանուր առմամբ ռազմաճակատում և շրջափակման մեջ զոհվել է «Լենֆիլմի» 359 աշխատակից[4]։

1941 թվականի օգոստոսի 17-ին Կառավարական հանձնաժողովը որոշում է ընդունել կինոստուդիան Ալա Աթա տարհանելու մասին։ Տարհանումը պետք է իրականացվեր օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում։ Սակայն վագոնների բացակայության պատճառով այն տեղի է ունեցել միայն սեպտեմբերի սկզբին[18]։ Նոյեմբերի 16-ին Ալմա Աթայում կազմավորվել է Կենտրոնական Միացյալ կինոստուդիա։ Նրա կազմում այդ ժամանակ եղել են «Լենֆիլմի» 123 և «Մոսֆիլմի» 212 աշխատակիցներ, 1942 թվականի հունվարի վերջին՝ «Լենֆիլմի» 146 և «Մոսֆիլմի» 249 աշխատակիցներ[19]։

1944 թվականի հունվարի 25-ին ԽՍՀՄ Ժողկոմխորհը կարգադրել էր վերականգնել «Լենֆիլմը»։ 1944 թվականի մարտի 5-ին որոշում է կայացվել կինոստուդիան ընդգրկել գործող ձեռնարկությունների թվում, ինչը բարդ խնդիր էր։ «Լենֆիլմին» զգալի վնաս էր պատճառվել։ Բացի այդ, տարբեր պատճառներով ստուդիա չեն վերադարձել Լենինգրադի որոշ ռեժիսորներ՝ Սերգեյ Գերասիմովը, Վլադիմիր Պետրովը, Միխայիլ Կալատոզովը, Լեո Արնշտամը։ Սցենարիստների հետ լուրջ խնդիր է առաջացել, քանի որ պատերազմն ընդհատել էր կինոստուդիայի կապերը գրողների հետ, որոնք պետք է նորից կարգավորվեին[20]։

Գլխավոր շենքը 1956 թվականին

Գլխավոր մասնաշենքի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին հրապարակվել է կառավարության որոշումը Մոսկվայի և Լենինգրադի կինոստուդիաների վերակառուցման մասին։ «Լենֆիլմի» վերակառուցումը հանձնարարել են Լենինգրադի «Гипрокино» մասնաճյուղի կոլեկտիվին, գլխավոր ճարտարապետ է նշանակվել Գեորգի Պետրովը։ Նա որոշել է գլխավոր ճակատը վերակառուցել նեոկլասիցիզմի ոճով պորտալով և եռանկյունաձև վերնաճակատով։ Ճակատամասը սվաղվել է, ներկվել[21]։

1964 թվականին ապամոնտաժվել է «կիսառոտոնդան», որը պահպանվել է «Ակվարիումի» շքամուտքից, սակայն պահպանվել է գլխավոր շենքի դիմաց գտնվող պուրակը՝ կենտրոնում կլոր ծաղկաթմբով[6]։

Ստուդիայի խորհրդանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականից կինոստուդիան սկսել է ֆիլմեր թողարկել նոր խորհրդանշանով՝ «Պղնձե հեծյալ», «Լենֆիլմ» մակագրությամբ և լուսարձակի տարամետ ճառագայթներով։

1950-ականների կեսերին թերթերը մի քանի անգամ հայտարարել են «Լենֆիլմ» կինոստուդիայի լավագույն խորհրդանշանի մրցույթ։ Մինչ այդ բոլոր ֆիլմերի սկզբում սովորաբար հայտնվում էր լուսագիր՝ Կինոկոմբինատ, «Լենֆիլմ» կինոֆաբրիկա և այլն։ 1960-ական թվականներին հայտնվել է «Լենֆիլմ» գլխազարդը՝ «Ф» տառը կինոժապավենի տեսքով։

1960-ականների կեսերին ստուդիական «Կադր» բազատիրաժ թերթում մրցույթ է հայտարարվել։ Ստացվել են բազմաթիվ առաջարկներ՝ որպես խորհրդանշան օգտագործել Լենինը զրահամեքենայի վրա, Պետրոպավլովյան տաճարը և այլն։ Մրցույթի արդյունքում, որն անցկացվել է երեք փուլով, հաղթել է «Լենֆիլմ» կինոստուդիայի նկարիչ Մարինա Բոլոգովսկայայի նախագիծը։ Համակցված նկարահանումների օպերատոր Էդգար Շտիրցկոբերի հետ միասին նա սկսել է խորհրդանշանի ստեղծումը։

Նախ Էթիեն Ֆալկոնեի «Պղնձե հեծյալի» քանդակը նկարահանել է Էդգար Շտիրցկոբերը։ Շտիրցկոբերի խնդիրն էր գտնել ճիշտ անկյուն, և երկար որոնումներից հետո նա արել է դա։ Դրանից հետո ապագա լոգոն մշակել է Բոլոգովսկայան։ Այն ժամանակ համակարգիչներ չկային․ ամեն ինչ ձեռքով էին ռետուշում ու ներկում։ Այնուհետև, արդեն մուլտհաստոցի վրա, կադր առ կադր նկարահանումների մեթոդով տեղաշարժելով ճառագայթները, նկարահանել են կադր առ կադր, և արդյունքում ստացվել է սոֆիտների լույսի ճառագայթների սահուն տարամիտում։

Ալեքսանդր Պոզդնյակով, կինոյի պատմաբան

Առաջին անգամ նոր էկրանային պատկերանիշը հայտնվել է Իոսիֆ Խեյֆիցի «Ս․ քաղաքում» (ռուս.՝ «В городе С.») ֆիլմի լուսագրերում։ 1990-ական թվականներին լոգոտիպը վերանկարահանվել է։ Հիմք են ընդունվել «Պղնձե հեծյալի» փոքրացված քանդակը, որը եղել է «Լենֆիլմի» տնօրեն, կինոռեժիսոր Վիկտոր Սերգեևի աշխատասենյակում։ Նորացված լոգոտիպը հայտնվել է նրա «Հանճար» (ռուս.՝ «Гений») ֆիլմի լուսագրերում[9]։

2015 թվականին «Լենֆիլմի» լոգոտիպն ու էկրանապահն ենթարկվել են ոչ մեծ ռեբրենդինգի։ Էկրանապահն արվել է 3D ձևաչափով։ Դրա համար «Պղնձե հեծյալի» պատկերը մոդելավորվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային քանդակի թանգարանի կողմից տրամադրված մակետի սկանավորման միջոցով[22]։ «Լենֆիլմի» նոր խորհրդանշանը հայտնվել է Իլյա Սևերովի «Ամուսնալուծությունը սեփական ցանկությամբ» (ռուս.՝ «Развод по собственному желанию») և Սերգեյ Սնեժկինի «Ռազմատուգանք» (ռուս.՝ «Контрибуция») կինոնկարներում։

Կինոստուդիան ներկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի ապրիլին ստորագրվել է նախագահի հրամանագիրը կինոստուդիաների մասնավորեցման մասին, որի համաձայն «Լենֆիլմը» պետք է վաճառքի հանվեր։ 2005 թվականին ԲԲԸ-ի ղեկավարությունը մի քանի շենքեր է վաճառել Կամենոոստրովսկի պողոտայի մոտ, այդ թվում՝ դեկորացիաների արտադրության արտադրամասը։ Անդառնալի վնաս է հասցվել նաև «Ոսկե հավաքածուի» վաճառքով, որից հատկացումները կարող էին ստուդիային տարեկան ավելի քան 120 մլն ռուբլի բերել։ 2011 թվականի աուդիտորական ստուգման արդյունքների համաձայն՝ ստուդիան 32 մլն ռուբլու վնաս է կրել[23]։

2012 թվականի հոկտեմբերին «Լենֆիլմ» կինոստուդիա» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել Ֆեոդոր Բոնդարչուկը։ Տնօրենների խորհրդի նորացված կազմում ընդգրկվել են ՌԴ մշակույթի փոխնախարար Իվան Դեմիդովը, նախարարի խորհրդական Անդրեյ Արիստարխովը, ինչպես նաև Ալեքսանդր Սոկուրովը, Սերգեյ Սելյանովը և Ալեքսեյ Գերման-կրտսերը[24]։ Այդ ժամանակ կինոստուդիայի գլխավոր խմբագիր է դարձել Սվետլանա Կարմալիտան[25]։

2013 թվականի հունիսին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՎՏԲ բանկը «Լենֆիլմ» ԲԲԸ-ի հետ համաձայնագիր է կնքել 10 տարով 1,53 մլրդ ռուբլի գումարի վարկային գիծ բացելու վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են ՎՏԲ բանկի նախագահի առաջին տեղակալ, վարչության նախագահ Յուրի Սոլովյովը և «Լենֆիլմ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինը[26]։

Վլադիմիր Պուտինի այցը 2016 թվականին

Կինոստուդիայի հասույթը 2015 թվականին կազմել է 199 մլն ռուբլի[27]։ Նույն տարվանից կինոստուդիան փորձել է վաճառել իրեն պատկանող հողատարածքը վաճառել Սոսնովայա Պոլյանայում՝ 97,7 հազար քառակուսի մետր մակերեսով, յոթ ոչ բնակելի տարածքներով՝ 17 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ 2019 թվականի մարտին տեղի ունեցած հերթական սակարկությունները հաջողություն չեն ունեցել[28]։

2019 թվականին եկամուտը կազմել է 212,4 մլն ռուբլի, զուտ վնասը՝ 232,5 մլն ռուբլի։ Միայն դաշնային բյուջեից ստացած 486,6 մլն ռուբլի սուբսիդիայի շնորհիվ է 2020 թվականին ստուդիային հաջողվել խուսափել նախկինում տրամադրված 1,5 մլրդ ռուբլի վարկի համար դեֆոլտից[29]։

Կինոստուդիայի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Киностудия Ленфильм, вид сверху, 2015
«Լենֆիլմ», 2015
  • 2020 թվականի սեպտեմբերի 8-ից — Ֆեոդոր Շչերբակով[30]
  • 7 փետրվարի, 2020 — 7 սեպտեմբերի, 2020 – Ինեսա Յուրչենկո, ժամանակավոր պաշտոնակատար
  • 2012-2020 – Էդուարդ Պիչուգին
  • 2011-2012 – Վլադիմիր Շայդակով
  • 2007-2011 – Վյաչեսլավ Տելնով[31]
  • 2004-2007 – Անդրեյ Զերցալով
  • 1997-2002 – Վիկտոր Սերգեև
  • 1987-1996 – Ալեքսանդր Գոլուտվա[32]
  • 1985-1987 – Յուրի Խոխլով
  • 1981-1985 – Վիտալի Ակսյոնով
  • 1978-1981 – Վիտալի Պրովոտորով
  • 1972-1978 – Վիկտոր Բլինով
  • 1961-1972 – Իլյա Կիսելյով
  • 1957-1960 – Գեորգի Նիկոլաև
  • 1955-1957 – Սերգեյ Վասիլև
  • 1940-1941, 1944–1954 – Իվան Գլոտով
  • 1938-1940 – Նիկոլայ Լոտոշև
  • 1936-1937 – Յակով Սմիռնով[33]
  • 1934-1936 – Իզրայիլ Կացնելսոն[34][35]
  • 1932-1934 – Մարկ Շնեյդերման
  • 1931–1932 – Գ․ Չուդակով[36]
  • 1927-1931 – Նաթան Գրինֆելդ
  • 1926–1927 – Ն. Եֆիմով
  • 1924-1925 – Նիկոլայ Ֆրոլով-Բենտիշ
  • 1924–1925 – Լ. Կոզլով, «Սևզապկինո» արտադրության վարիչ
  • 1918-1923 – Դմիտրի Լեշչենկո, Պետրոգրադի կինոկոմիտեի նախագահ, «Սևզապկինոյի» նախագահ 1922 թվականի հունիսի 1-ից
  • 1917-1918 – Վ. Դեմենտև, Սկոբելևյան կոմիտեի կինեմատոգրաֆիայի բաժնի գործերի վարիչ
  • 1914-1917 – Յակով Լևոշկո, Սկոբելևյան կոմիտեի ռազմակինեմատոգրաֆիական բաժնի պետ[9]

Ֆիմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոստուդիայի ֆիլմերը բազմիցս մասնակցել և հաղթել են ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոներում՝ Կաննի, Վենետիկի, Բեռլինի և այլն, արժանացել Ռուսաստանի կինոմրցանակների՝ «Նիկա», «Կինոտավր», «Ոսկե Օստապ» և այլն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.lenfilm.ru/
  2. «Ленфильм» установил дату своего рождения
  3. «Устав ОАО Киностудия «Ленфильм»» (PDF) (ռուսերեն). 2003. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Кино. Энциклопедический словарь Юткевича, 1987, էջ 234
  5. Асанова Антонина «Ленфильм» меняет павильоны на жильё // Фонтанка.ру : электронная газета. — 2014.
  6. 6,0 6,1 «Здания «Ленфильма»». ria.ru (ռուսերեն). РИА Новости. 2013 թ․ ապրիլի 11. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. «Киностудия «Ленфильм»». 221b.ru (ռուսերեն). 221b.ru. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. «Компания Киностудия "Ленфильм". Контакты, описание, вакансии и отзывы о компании Киностудия "Ленфильм"» (ռուսերեն). whoiswho.dp.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Поздняков А. Н. Листья аканта. — СПб.: АНО «Киностудия „КиноМельница“», 2014. — С. 214—218. — 288 с. — ISBN 978-5-9904820-2-9
  10. Братолюбов С. На заре советской кинематографии. Из истории киноорганизаций Петрограда — Ленинграда 1918—1925. — Л.: Искусство, 1976, с. 8—9.
  11. Новейшая история отечественного кино: 1989—1991. — СПб.: СЕАНС, 2001, с. 335.
  12. Братолюбов С. На заре советской кинематографии. Из истории киноорганизаций Петрограда — Ленинграда 1918—1925. — Л.: Искусство, 1976, с. 9—10.
  13. Братолюбов С. На заре советской кинематографии. Из истории киноорганизаций Петрограда — Ленинграда 1918—1925. — Л.: Искусство, 1976, с. 11—12.
  14. Братолюбов С. На заре советской кинематографии. Из истории киноорганизаций Петрограда — Ленинграда 1918—1925. — Л.: Искусство, 1976, с. 88.
  15. «Ленфильм» в 1941 году: Из приказов Комитета по делам кинематографии при СНК СССР. — Из приказов киностудии «Ленфильм» // Киноведческие записки № 72
  16. «Военные будни «Ленфильма»» (ռուսերեն). sanktpeterburg.bezformata.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.(չաշխատող հղում)
  17. «Киностудия «Ленфильм»». Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  18. Фомин В. И. Кино на войне: документы и свидетельства. — М., Материк, 2005, c. 114.
  19. Фомин В. И. Кино на войне: документы и свидетельства. — М., Материк, 2005, c. 271.
  20. Последний год войны. Возвращение: Из приказов Комитета по делам кинематографии при СНК СССР. — Проект тематического плана киностудии «Ленфильм» на 1944–1946 годы и Объяснительная записка к нему
  21. «Главное здание киностудии «Ленфильм» с садом на Каменноостровском проспекте включено в список выявленных объектов культурного наследия». gov.spb.ru (ռուսերեն). Администрация Санкт-Петербурга. 2019 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  22. ««Ленфильм» обновит свою заставку с Медным всадником». peterburg2.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  23. Афанасьева Наталья (2012 թ․ սեպտեմբերի 12). «Ленфильм будет возрождён, но что там будут снимать, пока неясно». ria.ru (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  24. «Бондарчук возглавил совет директоров «Ленфильма»» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  25. «Скончалась жена и соратник Алексея Германа Светлана Кармалита» (ռուսերեն). Фонтанка.ру. 2017 թ․ հուլիսի 4. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  26. «ВТБ кредитует «Ленфильм»» (ռուսերեն). www.vtb.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  27. Фёдоров Евгений, Горшенин Дмитрий (2016 թ․ հուլիսի 18). ««Ленфильм» планирует к 2019 году выпускать по 15 фильмов и 4 сериала в год». vedomosti.ru (ռուսերեն). Ведомости. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  28. Елена Домброва (2019 թ․ սեպտեմբերի 11). «Бондарчук обратился к Путину по поводу ситуации на «Ленфильме»». rbc.ru (ռուսերեն). РБК. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  29. Ефимович Елизавета «Ленфильм» получил из бюджета деньги на погашение кредита ВТБ // РБК : медиахолдинг. — 2020.
  30. На «Ленфильме» представили нового директора // «Ленфильм», 16 сентября 2020
  31. «Официальный сайт Министерства культуры Российской Федерации — Тельнов Вячеслав Николаевич» (ռուսերեն). mkrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  32. «Александр Алексеевич Голутва. Биографическая справка» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  33. «Ленинградский мартиролог том 8» (ռուսերեն). visz.nlr.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  34. «Биография» (ռուսերեն). www.alexanderyakovlev.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  35. «1934 год в кино — RuData.ru» (ռուսերեն). www.rudata.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  36. Весь Ленинград : адресная и справочная книга : 1932. – Л. : Изд-во Ленинградского Облисполкома и Ленинградского Совета, 1932, с. 182.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Парфёнов Л. А. «Ленфильм» и его предшественники, 1918—1957 годы. (История киностудии в датах и фактах) // Кино и время: Бюллетень. Выпуск первый. — М.: Госфильмофонд, 1960. — С. 11—56. — 372 с. — 1000 экз.
  • Кино. Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 234. — 640 с. — 100 000 экз.
  • Аннотированный каталог «Ленфильма», 1918—2003. — СПб: ООО «Аникушин», 2003. — С. 18—211.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենֆիլմ» հոդվածին։