Լայնէկրան կինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լայնէկրան կինո, խոշորացված տեսադաշտով և ստերեոֆոնային ձայնահաղորդմամբ կինոֆիլմերի նկարահանման և ցուցադրման եղանակ։

Սև-սպիտակ ժապավենի վրա նկարահանված առաջին լայնէկրան ֆիլմը ցուցադրվել է Փարիզում, 1937 թվականին։ Գունավոր պատկերով և ստերեոֆոնային ձայնահաղորդմամբ ժամանակակից Լայնէկրան կինոն ստեղծվել է 1953 թվականին։ Առավել տարածված է Լայնէկրան կինոյի անամորֆոտային (<հուն. ava|iop(p6to—ձեափոխել, այստեղ՝ աղավաղել) համակարգը։ Այս համակարգում ֆիլմի նկարահանումը կատարվում է անամորֆոտային հատուկ օբյեկտիվով, որը կինոկադրի պատկերը հորիզոնական ուղղությամբ «սեղմում» է։ Սեղմման գործակիցը հավասար է 2-ի, որը թույլ է տալիս 35 մմ ստանդարտ կինոժապավենի վրա պատկերը ստանալ կողմերի 1։2,55 հարաբերությամբ։ Լայնէկրան ֆիլմը ցուցադրելիս պրոյեկցիոն օբյեկտիվի վրա դրվում է անամորֆոտային գլխադիր, որը միևնույն գործակցով հորիզոնական ուղղությամբ պատկերը «ձգում» է։ Կինոթատրոններում պատկերը պրոյեկտվում է մեծացված չափերով (լայնությունը՝ մինչև 15—22 մ) էկրանի վրա։ Նկարահանելիս տեսադաշտի անկյան լայնացումը, կինոթատրոններում էկրանների չափերի մեծացումը, ստերեոֆոնային ձայնահաղորդումը բարձրացնում են Լայնէկրան կինոյի ցուցադրման որակը և մեծացնում դրա ազդեցությունը հանդիսատեսի վրա։ Լայնէկրան կինոն զգալիորեն հարստացրել է կինոարվեստի գեղարվեստական-ստեղծագործական հնարավորությունները։ Լայնէկրան կինոյի զարգացման հաջորդ փուլը պանորամային կինոն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 482 CC-BY-SA-icon-80x15.png