Գարրի Բարդին
Գարրի Բարդին | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 11, 1941[1] (83 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն՝ | Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, մուլտիպլիկատոր, նկարիչ, ռեժիսոր, դերասան և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0054276 |
bardin.ru |
Գարրի Յակովլևիչ Բարդին (իրական ազգանունը Բարդենշտեյն, սեպտեմբերի 11, 1941[1], Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային, ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր, անիմացիոն ռեժիսոր, սցենարիստ և դերասան։ Հայտնի ստեղծագործություններ ունի պլաստինե և տիկնիկային մուլտիպլիկացիաների ժանրերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Չկալովում՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից լեյտենանտ Յակով Լվովիչ Բարդենշտեյնի և Ռոզալիյա Աբրամովնա Բարդենշտեյնի ընտանիքում[3]։ Մարտական գործողությունների ավարտից հետո հայրը և իր ընտանիքը ուղարկվել են Էնգելս, այնուհետև ընտանիքը Լիեպայայում ապրել է մինչև հոր զորահավաքը՝ 1960 թվականը։ Ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան (1968), աշխատել է Գոգոլի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան, նկարանվել է ֆիլմում[4]։ Այդ ժամանակ սկսել է օգտագործել իր բեմական կեղծանունը՝ Բարդինը։ 1974 թվականին Վասիլիյ Լիվանոնվի հետ համատեղ բեմարել է Դեն Ժուան ներկայացումը և հրավիրել է Սերգեյ Օբրազցովին՝ որպես պետական տիկնիկային թատրոնի ռեժիսոր-բեմադրիչ[4]։
1975 թվականին Գարրի Բարիդին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, որպես ռեժիսոր-մուլտիպլիկատոր, որտեղ 15 տարում նկարահանել է 15 ֆիլմ` ստանալով բազմաթիվ մրցանակներ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։ «Նիկա» կինոմրցանակի 5 և այլ հեղինակավոր միջազգային մրցանակների սեփականատեր է։
Նա մանկական ճանաչողական հեռուստահաղորդման՝ «ABVGDeyka»-ի սցենարիստներից մեկն է։
1999 թվականին Գարրի Բարդինին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ։ 2011 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով[5]։
2014 թվականի մարտին Ուկրաինայի աջակցությամբ ստորագրեց ԿինոՍոյուզի «Մենք ձեզ հետ ենք» նամակը[6]։
Նույն տարվա սեպտեմբերին ստորագրել է հայտարարություն, պահանջելով դադարեցնել ագրեսիվ արկածախնդրությունը, դուրս հանել երկրի տարածքից ռուսական զորքերը և դադարեցնել քարոզչությունը, նյութական ու ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինայի հարավ-արևելքում անջատողականներին[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսնությունը տեղի է ունեցել 1960-ականների վերջին, դերասանուհի Սվետլանա Կոթիկովայի հետ (1945-1996): Ամուսնությունը տևեց ընդամենը մեկ տարի, երեխաներ չունեցան։
- Երկրորդ ամուսնությունը դերասանուհի Վալերիա Զակլունոյի հետ էր (1942—2016)։ Ամուսնությունը տևեց մեկ ամիս։
- Երրորդ ամուսնությունը Մարինա Յուրիևնայի Գերուլայթիսի հետ էր։ Ունեն մեկ որդի՝ Պավել Բարդին (ծնվ․ 1975), մասնագիտությամբ կինոռեժիսոր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսորական ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 — Հասնել երկինք
- 1976 — Ուրախ կարուսել № 8
- 1977 — Շվիկի ու թռչնակի մասին
- 1977 — Խիզախ տեսուչ Մամոչկինը
- 1978 — Հոմայի արկածները
- 1979 — Թռչող նավը
- 1980 — Պիֆ-Պաֆ, օյ՜, օյ՜, օյ՜ (միասին ՝ Վիտալի Պեսկովի հետ)
- 1981 — Ճանապարհային հեքիաթը
- 1982 — Նախկինում մենք թռչուններ էինք
- 1983 — Կոնֆլիկտ
- 1986 — Բանկետ
- 1987 — Ամուսնություն
- 1990 — Մոխրագույն գայլը և Կարմիր Գլխարկը
- 1997 — Չուչա
- 2001 — Չուչա 2
- 2004 — Չուչա 3
- 2010 — Անճոռնի ճուտիկ
- 2013 — Երեք մեղեդիներ[8]
- 2015 — Լսելով Բեթհովենին[9]
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվականին պարգևատրվել է «Տրիումֆ» մրցանակով[10]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бардин Гарри И вот наступило потом…. — М.: Центр книги Рудомино, 2013. — 208 с. — 2000 экз. — ISBN 978-5-905626-97-5 Воспоминания о детстве, родителях, друзьях, коллегах, работе, о своих мультфильмах.
- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 С. 92-94.
- Малюкова Лариса Гарри Бардин. «Стайер» // Сверхкино. Современная российская анимация. — СПб.: Умная Маша, 2013. — С. 96-105. — 368 с. — (Ассоциация анимационного кино). — ISBN 978-5-9904193-1-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.russian-moscow.com/garri-bardin-grey-wolf-and-little-red-riding-hood/
- ↑ Мы здесь
- ↑ 4,0 4,1 Наталья Василькова. Гарри Бардин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2.
- ↑ Указ Президента Российской Федерации от 13 октября 2011 г. № 1347
- ↑ Мы с вами!. kinosoyuz.com (8 марта 2014).
- ↑ Заявление «Круглого стола 12 декабря» к Маршу Мира 21-го сентября
- ↑ Гарри Бардин представил в Москве свой новый фильм «Три мелодии». РИА Новости (19 ноября 2013). Проверено 14 июля 2014.
- ↑ Гарри Бардин — новый фильм «Слушая Бетховена». 5.02.2015
- ↑ Степанов В. Золотые эльфы: Объявлены лауреаты премии «Триумф» // Российская газета. № 5359 (280) от 10 декабря 2010 г. — (Проверено 10 декабря 2010).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Гарри Бардина
- Гарри Бардин на сайте Аниматор.ру
- Гарри Бардин Արխիվացված 2016-12-20 Wayback Machine // Энциклопедия отечественного кино, под ред. Л. Ю. Аркус; проект журнала «Сеанс»
- «Наши мультфильмы» Интеррос 2006, ISBN 5-91105-007-2, Гарри Бардин «Мультипликация — форма моей жизни», Наталья Василькова — статья о Гарри Бардине
- О Гарри Бардине Արխիվացված 2021-02-25 Wayback Machine на сайте GoodCinema.ru Արխիվացված 2021-02-25 Wayback Machine(ռուս.)
- Интервью с Гарри Бардиным
- Гарри Бардин: «В работе надо быть бескомпромиссным» . Интервью «Нашей газете» (Швейцария)
- «Культ личности. Гарри Бардин. Ведущий — Леонид Велехов». Радио «Свобода». 13.06.2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարրի Բարդին» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օրենբուրգ քաղաքում ծնվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի մուլտիպլիկատորներ
- Խորհրդային սցենարիստներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Ռուս արվեստագետներ
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս հնչյունավորողներ
- Ռուս մուլտիպլիկատորներ
- Ռուս ռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոսներ