Թռչող նավ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թռչող նավ
Թռչող նավ (մուլտֆիլմ).jpeg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԳարրի Բարդին
ՍցենարիստԱլեքսեյ Սիմուկով
ՀնչյունավորումՌոգվոլդ Սուխովերկո, Միխայիլ Բոյարսկի, Անատոլի Պապանով, Գարրի Բարդին և Q48955855?
ԵրաժշտությունՄաքսիմ Դունաևսկի
ԵրկիրFlag of the Soviet Union (dark version).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն18 րոպե
Թվական1979

«Թռչող նավ» (ռուս.՝ «Летучий корабль»), 1979 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նկարահանված խորհրդային երաժշտական նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Գարրի Բարդինի կողմից ռուսական ժողովրդական հեքիաթի հիման մոտիվներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխնելույզ մաքրող Իվանուշկան սիրահարվում է արքայադուստր Զաբավային, որին իր թագավոր հայրը ցանկանում է հակառակ իր կամքի ամուսնացնել հարուստ բոյարին Պոլկանի հետ։ Զաբավան համաձայնում է դառնալ նրա կինը, ով կկառուցի կախարդական թռչող նավ։ Բարի ջրապայն օգնում է Իվանուշկային նավը կառուցելու հարցում։ Դրանով թռչելու գաղտնիքն Իվանուշկան իմանում է Բաբոկ Յոժեկից, սակայն միամտաբար դրա մի մասը հայտնում է Պոլկանին, ինչի արդյունքում թագավորը հայտնվում է դարանում։ Այնուամենայնիվ, բարին ու արդարությունը հաղթում են. Իվանուշկան ու Զաբավան միասին թռչում են նավով՝ հեռանալով ժլատ թագավորից ու նենգ Պոլկանից։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Սիմուկով
  • Ռեժիսոր՝ Գարրի Բարդին
  • Բեմադրող նկարիչ՝ Սվետլանա Գվինիաշվիլի
  • Կոմպոզիտոր՝ Մաքսիմ Դունաևսկի
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Յուրի Էնտին
  • Օպերատոր՝ Քաբուլ Ռասուլով
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Գալինա Զեբրովա, Էլվիրա Մասլովա, Ալեքսանդր Մազաև, Վիկտոր Լիխաչյով, Վիկտոր Շևկով, Ալեքսեյ Բուկին, Օլգա Օռլովա, Վլադիմիր Արբեկով, Վիտալի Բոբրով
  • Նկարիչ՝ Դմիտրի Անպիլով
  • Օգնականներ՝ Տ. Գալկինա, Սվետլանա Ակրեբնևա, Լյուդմիլա Կրուտովսկայա
  • Մոնտաժող՝ Մարգարիտա Միխեևա
  • Խմբագիր՝ Ելենա Նիկիտկինա
  • Ֆիլմի տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
  • «Фестиваль» գործիքային անսամբլ Մաքսիմ Դունաևսկու ղեկավարությամբ (դիրիժոր՝ Դմիտրի Ատովմյան)

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում հնչում են Յուրի Էնտինի երգերը, որոնց երաժշտության հեղինակը Մաքսիմ Դունաևսկին է։ Երգերը կատարում են հայտնի արտիստներ Միխայիլ Բոյարսկին ու Անատոլի Պապանովը։ Մուլտֆիլմի երգերի վրա աշխատելիս Մաքիմ Դունաևսկուն օգնել է «Фестиваль» անսամբլը, որին նա հատուկ հրավիրել էր ներկայացումների ու ֆիլմերի համար երաժշտություն ձայնագրելու համար։ Բաբոկ Յոժեկի չաստուշկաները կատարել է Մոսկվայի կամերային երգչախմբի կանանց խումբը։

Ջրապայի երգի տեքստը Յուրի Էնտինը, ինչպես ինքն է խոստովանել, գրել է լոգարանում նստած տասը րոպեում[1]։ Երգն արակ մեծ ժողովրդականության է արժանացել։

Ավելի ուշ գրքով հրատարակվելու համար Յուրի Էնտինն վերաշարադրել է «Թռչող նավը» և մի քանի այլ մուլտֆիլմերի («Գայլն ու յոթ ուլիկները նոր տոնայնությամբ» (ռուս.՝ «Волк и семеро козлят на новый лад»), «Երկնագույն շնիկը») սյուժեները, որը կոչվել է «Հեքիաթներ երգերի համար» (ռուս.՝ «Сказки с песнями»)[2]։ Երգերը գրքում թողնված են առանց փոփոխության, սակայն դրանց ավելացվել են բանաստեղծական պատումներ հեղինակի անունից։

Մուլտֆիլմի երգերը բազմիցս վերահրատարակվել են մանկական երգերի հավաքածուներում[3] և առանձին սկավառակներով, երբեմն մեկ այլ մուլտֆիլմի երգերի հետ միասին (օրինակ՝ «Երկնագույն շնիկը» մուլտֆիլմի երգերի[4]

Թողարկում DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում (պատկերի և ձայնի վերականգնում չի կատարվել).

  • 2005 թվականին թողարկվել է «Գարրի Բադինի մուլտֆիլմերը» հավաքածուում «Союз видео» հրատարակության կողմից։ Սկավառակի բնութագրեր[5].
  • Սկավառակի տիպ — 3 սկավառակ DVD-5,
  • Պատկերի ձևաչափ — Standart 4:3 (1,33:1),
  • Ձայնուղի — Ռուսերեն Dolby Digital 2.0 (192 Kbps)։
  • 2008 թվականին մուլտֆիլմը թողարկվել է «Թռչող նավը» հավաքածուում «Крупный план» հրատարակության կողմից։ Սկավառակի բնութագրեր[6].
  • Սկավառակի տիպ — DVD-5,
  • Փաթեթավորում — Amaray,
  • Պատկերի ձևաչափ — Standart 4:3 (1,33:1),
  • Ձայնուղի — Ռուսերեն Dolby Digital 2.0 (192 Kbps)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Интервью Юрия Энтина Archived 2012-03-19 at WebCite порталу KM.RU
  2. «Сказки с песнями» на сайте Юрия Энтина
  3. Сборник песен Юрия Энтина на сайте Ozon.ru
  4. Песни из мультфильмов «Летучий корабль» и «Голубой щенок» на сайте [Ozon.ru
  5. Обзор диска «Мультфильмы Гарри Бардина» на сайте vObzor.com
  6. Обзор диска «Летучий корабль» на сайте vObzor.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]