Դմիտրի Ատովմյան
Դմիտրի Ատովմյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1952 Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 15, 2004 (52 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[1] |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Ժանրեր | էստրադա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, գործիքավորող |
Գործունեություն | 1970-2004 |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Festival?[2] |
Կապված | Էդուարդ Արտեմև Մաքսիմ Դունաևսկի Ալեքսանդր Գրադսկի |
Դմիտրի Լևոնի Ատովմյան (փետրվարի 2, 1952, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2004, Մոսկվա, Ռուսաստան[1]), հայազգի կոմպոզիտոր, դիրիժոր, գործիքավորող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դմիտրի Ատովմյանը ծնվել է Մոսկվայում։ 1970 թվականին ավարտել է Մոսկվայի զինվորական երաժշտական դպրոցը (նախկինում՝ Սուվորովի անվան ուսումնարան)։ Այնուհետև սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորության ֆակուլտետում[3]։
1973-1974 թվականներին ղեկավարել է «Մոսկվիչի» անսամբլը, 1974-1976 թվականներին եղել է Մոսկվայի մանրապատումների թատրոնի երաժշտական ղեկավար, 1976-1985 թվականներին՝ Պետհամերգի «Мелодии друзей» ծրագրերի երաժշտական ղեկավար, 1977 -1990 թվականներին՝ «Мелодия» անսամբլի գործիքավորող, 1985-1989 թվականներին՝ ԽՍՀՄ պետական էստրադային նվագախմբի դիրիժոր։
Ատովմյանի ստեղծագործություններում նկատելի է ջազի, ռոքի և սիմֆոնիկ երաժշտության սինթեզը։ Ստեղծագործություններ է գրել սիմֆոնիկ նվագախմբի համար, համագործակցել տարբեր կոմպոզիտորների հետ. շուրջ 5000 գործիքավորումների և մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ է։
- «Մարինա» ստեղծագործությունը սաքսոֆոնի համար՝ նվիրված Մ. Օրբելյանի հիշատակին
- «Համաստեղություն» սյուիտ
Ատովմյանը Մոսկվա քաղաքի պաշտոնական հիմնի («Իմ սիրելի մայրաքաղաք») հեղինակն է, որը գրել է 1996 թվականին Մոսկվայի իշխանությունների հանձնարարականով[3]։
Մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվայում[4]։ Թաղված է Տրոյեկուրովսկոյե գերեզմանատանը։
Ատովմյանի մահից մեկ տարի հետո կնոջ՝ Աննա Կագարլիցկայի ջանքերով թողարկվել է կոմպոզիտորի «Соло для оркестра» սկավառակը[3][5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 15 մահեր
- 2004 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուսահայ կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Ռուսահայ դիրիժորներ