Ռոգվոլդ Սուխովերկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոգվոլդ Սուխովերկո
ռուս.՝ Рогволд Суховерко
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1941(1941-10-30)[1]
ԾննդավայրՉիստոպոլ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 9, 2015(2015-04-09)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանAlekseevskoe cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Մասնագիտությունդերասան և հնչյունավորող
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
ԵրեխաներAnton Sukhoverko?
 Rogvold Sukhoverko Վիքիպահեստում

Ռոգվոլդ Սուխովերկո[2] (ռուս.՝ Рогво́лд Васи́льевич Сухове́рко, հոկտեմբերի 30, 1941(1941-10-30)[1], Չիստոպոլ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 2015(2015-04-09)[1], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի, կինոյի և ռադիոյի ռուս և խորհրդային դերասան, մուլտֆիլմերի կրկնօրինակման և հնչյունավորման վարպետ։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2002 թվական)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 30-ին, Չիստոպոլում, տարահանման ժամանակ։ Հայրը Վասիլի Սուխովերկոն է, որը ռազմական բժիշկ էր։ Մայրը Ալեքսանդրա Տերենտևան է։ Ծնողները ցանկացել են որդուն կոչել Պոլոցկի իշխան Ռոգվոլոդի պատվին` ավելի վաղ ծնված իրենց դստեր` Ռոգնեդայի անվան համանմանությամբ, սակայն ծննդյան վկայականի ձևակերպման ժամանակ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման օրգանի բաժնի աշխատակցուհին անվան մեջ սխալ է թույլ տվել։ Արդյունքում տղան ստացել է Ռոգվոլդ անունը[4]։

1947 թվականից ընտանիքը ապրել է Լենինգրադում[5]։ 1965 թվականին Սուխովերկոն ավարտել է ՄԳԱԹ դպրոց-ստուդիան (կուրսի ղեկավար` Վասիլի Մարկով)[6], որտեղ սովորել է Վլադիմիր Մենշովի և Անդրեյ Մյագկովի հետ միասին[7]։ Ուսման ժամանակ տարված է եղել Արծաթե դարի պոեզիայով[8]։ Բուհն ավարտելուց հետո մտել է «Սովրեմեննիկ» թատրոնի թատերախումբ։ 1971 թվականից դերասանը ապրել է Մոսկվա քաղաքի Ալեքսեևսկի շրջանում[4]։

Բնությունից օժտված է եղել շատ գեղեցիկ, «արքայական» բաս-պրոֆունդո ձայնով։ Աշխատել է կինոֆիլմերի կրկնօրինակման ռադիոյում[9]։ Հնչյունավորել է ռուսական և արտասահմանյան մուլտիպլիկացիոն և գեղարվեստական ֆիլմերի բազմաթիվ դերեր, ինչպես նաև` համակարգչային խաղերի կերպարներ։

2008 թվականին «Զեբրա Ե» հրատարակչությունը թողարկել է Ռոգվոլդ Սուխովերկոյի «Զիգզագներ» հուշերի գիրքը` «Սովրեմեննիկ» թատրոնի, ռադիոյում և համերգային գործունեության աշխատանքի մասին։ Վերջին տարիներին նա աշխատել է ռուսական պոեզիայի անթոլոգիայի իր տարբերակը 3 հատորով կազմելու վրա։

Երկար տարիներ ծանր հիվանդ է եղել։ Ընդմիջումից հետո կրկին խաղացել է «Սովրեմեննիկ» թատրոնի բեմում[10]։ Երբ ձայնը կորել է, դերերը խաղացել է առանց խոսքի[11][12]։ Վերջին ներկայացումը խաղացել է 2015 թվականի ապրիլի 4-ին։

Ռոգվոլդ Սուխովերկոն մահացել է 2015 թվականի ապրիլի 9-ին, Մոսկվայում, 74 տարեկան հասակում[13][14]։ Թաղվել է ապրիլի 11-ին, Ալեքսեևսկի գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ քույրը` Ռոգնեդա Սուխովերկո[4] (ծն. 1927 թվական)
  • Կինը` Նատալյա Սուխովերկո (ծն. 1945 թվական)
  • Որդին` Անտոնը (ծն. 1971 թվական), տնտեսագետ է, 13 տարեկանում «Ապագայից հյուրերը» ֆիլմում կատարել է Կոլյա Սուլիմայի դերը[4]
  • Թոռնուհին` Յուլիանան, 2014 թվականին խաղացել է «Մոխրոտիկը» ներկայացումը «Սովրեմեննիկի» բեմում[15][16]
  • Դուստրը` Ալեքսանդրան (ծն. 1973 թվական), տնտեսագետ է

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 թվական` Նրանք ապրում են իրար մոտ` Լոտոշնիկով
  • 1968 թվական` Վլադիմիր Լենինի դիմանկարի վրա գծիկներ` Ժողկոմխորհի անդամ
  • 1968 թվական` Հուլիսի վեց` համագումարի դելեգատ
  • 1969 թվական` Կարմիր վրանը` Ռինբորգ
  • 1969 թվական` Շողա, Շողա, իմ աստղ` «կանաչ»
  • 1971 թվական` Հանրապետության սեփականությունը` լիազոր Կոչին
  • 1972 թվական` Հողը, ըստ պահանջի` օդաչու «Լյուֆտգանզա»-յից
  • 1974 թվական` Մանկության վերջին ամառը` սրիկա
  • 1975 թվական` Բարև ձեզ, ես ձեր հորաքույրն եմ` Գունդստաբլ
  • 1975 թվական` «Օմեգա» տարբերակ` «Must Kass» ռեստորանում բարոն ֆոն Շլոսերին ուղեկցող սպան
  • 1975 թվական` Հետաքննությունը վարում են գիտակները. Պատասխան հարված` Այցելու
  • 1976 թվական` Վիրաբույժ Միշկինի օրը` Կրասնով
  • 1979 թվական` Շահավետ պայմանագիր` Ստանիսլավ Յուդին
  • 1981 թվական` Դա ֆանտաստիկ աշխարհ է. Թողարկում 5` այլ մոլորակի ռեզիդենտ
  • 1982 թվական` Ռեզիդենտի վերադարձը` հավաքագրորդ «Կիկլոպ» հյուրանոցից
  • 1983 թվական` Նուրբ տարիքը` Պյոտր Լոպուխով, Կիրայի հայրիկ
  • 1989 թվական` Կինը, որին տարել են` թատրոնի դերասան
  • 2002 թվական` Նրա կովի հովիվը` Արտյոմ Նիկոլաևիչ, Կոլկիի հայրիկը
  • 2004 թվական` Տաիրովայի մահը` Ստանիսլավսկի
  • 2004 թվական` Աստվածուհի. ինչպես ես սիրահարվեցի` Ակսակով
  • 2006 թվական` Կորած դրախտում` վարորդ

Մուլտֆիլմերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 թվական` Բուրյոնկան Մասլյոնկինոյից` Գայլ/ ցուլ Բույան[20]
  • 1974 թվական` Ինքներդ եք մեղավոր` Արջ
  • 1974 թվական` Ալյոնուշկան և զինվորը` Զմեյ Գորինիչի կանաչ գլուխը
  • 1974 թվական` Մյունխհաուզենի արկածները. Կախարդական կղզին` Ծովահենների կապիտան
  • 1974 թվական` Զմրուխտե քաղաքի հրաշագործը` Առյուծ (առանձին շարքեր), պահնորդ, սրատամ վագրը
  • 1974 թվական` Բարև ձեզ, հորաքույր աղվես` Արջ
  • 1974 թվական` Թռչնի շուկա` Հայրիկ
  • 1975 թվական` Սերգեյ Միխալկովի առակները` Արջ
  • 1975 թվական` Թակարդների երկրում` ոստիկան Սամսոն Սիլիչ (նկարահանում) / Գորշաճերմակ կրտած ձի, ավտոմեքենա, պահնորդներ (հնչյունավորում)
  • 1977 թվական` Երկու թխկի` Արջ
  • 1977 թվական` Անհնազանդության տոն` ընտելացնող
  • 1977 թվական` Չեմպիոնը անտառում` Առյուծ
  • 1978 թվական` Հեքիաթ կորցրած ժամանակի մասին` ոստիկան, ծերունին նստարանին
  • 1979 թվական` Թռչող նավ` Պոլկան
  • 1980 թվական` Գործը հաջողվել է
  • 1980 թվական` Թոփչումբա` Արջի հայրը
  • 1980 թվական` Զինվորական հեքիաթ` գեներալ
  • 1980 թվական` Ինչո՞ւ փղեր` Հավալուսն/ Շուն/ Փիղ/ Քեռի/ Արջ
  • 1980 թվական` Ակաիրո` պատմող
  • 1981 թվական` Ամառը Մումի դոլում
  • 1981 թվական` Կոտոֆեև Կատուն` Արջ
  • 1981 թվական` Նա բռնվեց` Արջ
  • 1981 թվական` Աղջիկների նախշեր` հրաձիգ Վլասը, Ստեփան արքան, արքայորդի Ֆեդոտը, Բաբա Յագան (դրվագ առաջին)
  • 1982 թվական` Աղվես Պատրիկեևնան` Արջ
  • 1983 թվական` Մումի դոլում աշուն է գալիս` Կախարդ
  • 1983 թվական` Ուրախ կարուսել № 15. Աղջիկը և ծովահենները` երեք ծովահեն
  • 1983 թվական` Փղիկը և նամակը` Ընձուղտ
  • 1983 թվական` Պարծենկոտ մկնիկը` Թխպամպ
  • 1984 թվական` Եվ այս հեքիաթում այսպես է եղել...` գորտ
  • 1984 թվական` Շիլայով կճուճիկ` եկեղեցական-կրուպեղեն տեղափոխող և քաղաքային դարպասների ժամապահ
  • 1984 թվական` Լուսնին եմ ուզում` Արքա
  • 1984 թվական` Ճանապարհ ամպերի հետ` Փիղ
  • 1984 թվական` Նվեր փղի համար` Փիղ
  • 1984 թվական` Երաշտահավի օրացույց. Աշուն` Արջ
  • 1985 թվական` Երկու տոմս դեպի Հնդկաստան` պրոֆեսոր Տրանկվերի
  • 1985 թվական` Օյ նապաստակի և Այ նապաստակի մասին` Արջ
  • 1986 թվական` Ուրախ կարուսել № 18. Եղևնու տակ` Գայլ
  • 1986 թվական` Տեխնիկայի հրաշքը` պրոֆեսոր
  • 1986 թվական` Գնահատված բանդերոլը` հայր Արջ
  • 1987 թվական` Հեղափոխության երաժշտությունը` տեքստը ըստ հեղինակի
  • 1987 թվական` Բոգատիրյան շիլա` երկրորդ Հայրիկ
  • 1988 թվական` Առյուծը և ինը բորենիները` ձայնը կադրից դուրս
  • 1989 թվական` Ծովահենի նամակը` պահակաշուն
  • 1989 թվական` Այստեղ կարող են վագրեր լինեն` Կապիտան Ֆորեստեր, Ձայնը կադրից դուրս
  • 1989 թվական` Երջանիկը
  • 1990 թվական` Ո՞վ է` Հայրիկ
  • 1990 թվական` Բարու և չարի մասին, և երկար լեզվի մասին
  • 1991 թվական` Լուսնային ուղով` Սարդ
  • 1991 թվական` Գեոնայի վամպիրները` ԿԷԿ-ի հանձնաժողովի նախագահ
  • 1991 թվական` Երաշտահավը, պուրակը և կրակը` Առյուծ-արքա
  • 1991 թվական` Արքայորդի Իվանը և մոխրագույն գայլը` Բերենդեյ արքա
  • 1991 թվական` Ֆիտիլ (սյուժե «Ուղղակի կրկես»)` դիտորդ
  • 1992 թվական` Կապիտան Պրոնին` մայոր Պրոնինի թոռնիկ` Օստապ Տարասովիչ Մենտուրա
  • 1992 թվական` Մաշենկան` Արջ
  • 1992 թվական` Հե՜յ, այն ափին` Դրակոն անունով շունը
  • 1992 թվական` Անձնազոհ նապաստակը` Գայլ
  • 1992 թվական` Ասա՛, Յուպիտեր` Առյուծ-արքա
  • 1992 թվական` Բարեկենդանին
  • 1993 թվական` Վանյուշան և հսկան` Հսկա
  • 1993 թվական` Բոբբերների երկրում. Ընթրիք պարոն Գրիզլիի հետ` տեքստ ըստ հեղինակի
  • 1993 թվական` Կապիտան Պրոնին տիեզերքում` հանձնաժողովի նախագահ, Կոմանդոր, կարմիր տիեզերական ծովահեն
  • 1993 թվական` Մի քանի էջեր ուրվականի կյանքից` Ուրվական
  • 1993 թվական` Իվան Կուպալին
  • 1994 թվական` ԱՄԲԱ
  • 1994 թվական` Հրաշալի է, հրաշալի է-2` Կոկորդիլոս
  • 1994 թվական` Բոյակը ճանճերին չի վիրավորում 3. Առողջություն բոյակ` Առյուծ
  • 1994 թվական` Ռուսական պատմության էջերը. Պատմվածք առաջին. Նախնիների երկիրը
  • 1995 թվական` Հրաշալի է, հրաշալի է-3` Կոկորդիլոս
  • 1995 թվական` Կոշկավոր կատուն` Հեր Կապուտ, մարդակեր/ գյուղի հարբեցողները
  • 1995 թվական` Բոյակը ճանճերին չի վիրավորում 5. Սարսափելի գազան բոյակ չկա` Առյուծ
  • 1995 թվական` Բոյակը ճանճերին չի վիրավորում 6. Այսօր նորից երկուշաբթի է` Առյուծ
  • 1998 թվական` Բոլորը բռնվեցին...` Արջ
  • 2000 թվական` Սնդուկը` Արջ
  • 2001 թվական` Տոն օրը` Արջ
  • 2003 թվական` Սնկիկը` Արջ
  • 2005 թվական` Մենամարտը` Արջ
  • 2005 թվական` Աղջիկը և խլուրդը` Խլուրդ

Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր և սերիալներ

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. «РОГВОЛД СУХОВЕРКО: "Мое имя - из мрака российской истории"» (PDF). Культура. 2007 թ․ հուլիսի 19.
  3. Почётное звание присвоено Указом Президента РФ № 116 от 31 января 2002 года
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Виталий Лесничий (12 августа 2012). ««Милиционеры на меня косо посматривали»». Звёздный бульвар. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  5. «Жесткий Мягков». Московский комсомолец. 2008 թ․ հուլիսի 6.
  6. 1960-е
  7. «Актер и режиссер Владимир Меньшов: "Провинция недолюбливает москвичей? Думаю, просто завидует"». Известия. 2006 թ․ հունիսի 21.
  8. «НЕ НАДО ЗАВЛЕКАТЬ ЧИТАТЕЛЯ ВЫПИВКОЙ». Вечерняя Москва. 2004 թ․ հոկտեմբերի 22.
  9. «Роман-кассета». Коммерсантъ-Деньги. 2006 թ․ մայիսի 8.
  10. Труппа — Рогволд Суховерко
  11. «Время женщин. Молодые режиссеры продолжают экспансию». Российская газета. 2011 թ․ ապրիլի 28.
  12. «Не стало заслуженного артиста России Рогволда Суховерко». Телеканал «Культура». 10 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  13. ТАСС: Культура — Заслуженный артист России Рогволд Суховерко скончался в Москве
  14. Артист «Современника» Рогволд Суховерко скончался в Москве. // Аргументы и факты, 9 апреля 2015
  15. «Галина Волчек нашла работу Земфире и дочери Чулпан Хаматовой». Собеседник. 2013 թ․ հոկտեմբերի 9.
  16. ««Современник» дает своевременную «Золушку»». Московский комсомолец. 2014 թ․ ապրիլի 3.
  17. «Как Галина Волчек Нью-Йорк оседлала». Бизнес&Балтия. 1997 թ․ նոյեմբերի 24.(չաշխատող հղում)
  18. «ПОЗИТИВ». Огонёк. 2004 թ․ մարտի 28.
  19. «Бабий дом». Новые Известия. 2011 թ․ մայիսի 17.
  20. Виталий Лесничий (12 августа 2014). «Брежнев оробел перед «живым» Лениным». Мир новостей.
  21. «"Мария-Мирабела" с бессмертной музыкой молдавского композитора Евгения Доги 40 лет спустя». Կոմսոմոլսկայա պրավդա. 2021 թ․ հունվարի 20.
  22. 22,0 22,1 22,2 22,3 «В Москве скончался озвучивший Гэндальфа артист Рогволд Суховерко». Российская газета. 2015 թ․ ապրիլի 9.
  23. «"Властелин колец": московское наcтупление». Московский комсомолец. 2002 թ․ փետրվարի 9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոգվոլդ Սուխովերկո» հոդվածին։