Թակարդների երկրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թակարդների երկրում
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ և հեքիաթ
ՌեժիսորԿիրիլ Մալյանտովիչ
Բեմադրող նկարիչՎյաչեսլավ Նազարուկ
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Թվական1975

В стране ловушек, խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Նկարահանվել է 1975 թվականին Էկրան ստեղծագործական միությունում՝ Յուլիա Իվանովայի «Լուսնային ժամացույցներ» ստեղծագործության հիման վրա։

Բաղկացած է 4 սերիայից, որոնք 1978 թվականին վերածվել են մեկ ամբողջական լիամետրաժ ֆիլմի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ հոկտեմբերիկներ Օլեգ Կաչալկինը և Վասիլիսա Պետրովան վերելակում հանդիպում են մի բարի ծերուկ-հրաշագործի։ Չհավատալով, որ կախարդություն գոյություն ունի, աղջիկը հրաշագործից ապացույցներ է խնդրում։ Վերջինս, իր հերթին, ընդունում է մարտահրավերը և նրան ուղարկում կախարդական երկիր, բայց սխալմամբ պարզվում է, որ դա Թակարդների երկիրն է՝ սարսափելի և վտանգավոր։ Բայց Պետրովային, ինչպես և ցանկացածի, այնտեղից վերադարձնել ոչ մի կախարդ ի զորու չէր։ Եթե աղջիկն ինքնը չորոնի Իմաստության գիրքը հեքիաթային անտառում 60 հեքիաթային տարվա ընթացքում, որը հավասար է երկրային վաթսուն րոպեի, երբեք չի կարողանա վերադառնալ տուն։ Այդ ժամանակ Օլեգը, որն շտապում է օգնել դասընկերուհուն, հրաշագործի միջոցով նույնպես գնում է հեքիաթային երկիր։ Կախարդը մնում է սենյակում ու սպասում երեխաների վերադարձին և հետևում է նրանց արկածները հեռուստատեսությամբ։ Նա պարբերաբար վերածվում է թե Օլեգի, թե Վասիլիսայի, որպեսզի մեծահասակները չբացահայտեն նրան և կասկածի չենթարկեն երեխաների կորուստը։

Իմաստության գիրքը որոնելիս Թակարդների երկրում երեխաներին ամեն քայլափոխի սպառնում էր որևէ վտանգ, թակարդ կամ գայթակղություն, որոնք կարող էին հեռացնել նրանց ճիշտ ուղուց։ Սակայն վախը երեխաների նկատմամբ անզոր էր։ Խիզախությունն ու հրաշագործի նվիրած սրինգ-զարթուցիչը օգնում է նրանց հաստատուն կերպով հասնել իրենց նպատակին։

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլիկացիոն ֆիլմը ներառում է 4 սերիա, որոնք 1978 թվականին վերածվել են ամբողջական լիամետրաժ մուլտֆիլմի։ Երկու տարբերակները՝ բնօրինակը և վերամշակվածը, հասանելի են հանդիսատեսին։ Նաև գոյություն ունի հեռուստատեսային կարճամետրաժ տարբերակը, որը հանդիսատեսին ներկայացվել է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով։ Սերիայի ցանկն է՝

  1. «Ուստի մի հավատացեք կախարդներին»
  2. «Կրակից՝ հուր»
  3. «Իրերի գերի»
  4. «Իմաստության գիրք»

Съёмочная группа[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Авторы сценария: — Юлия Иванова
  • Режиссёры: — Кирилл Малянтович
  • Օպերատոր՝ Իոսիֆ Գոլոմբ
  • Բեմադրող նկարիչ՝ Վյաչեսլավ Նազարուկ
  • Կոմպոզիտոր՝ Միխայիլ Զիվ
  • Երգի տեքստ՝ Իգոր Շաֆերան
  • Ձայնային օպերատոր՝ Վ․ Սիլաև
  • Մուլտիպլիկատորներ՝ Մ․ Կարպինսկայա, Կիրիլ Մալյանտովիչ, Տատյանա Մոլոդովա
  • Ֆիլմի վրա աշխատել են Վ․ Շաֆրանյուկը, Ն․ Պանտելեևան, Ի․ Կիսելյովան, Ա․ Մուլյուկինան, Ս․ Սիմուխինան, Ալեքսանդր Տիմոֆեևսկին, Օ․ Կուզնեցովը։
  • Դերերում՝
  • Արկադի Մարկին - Օլեգ Կաչալկին
  • Իրինա Շիլկինա - Վասիլիսա Պետրովա
  • Սերգեյ Մարտինսոն - Կախարդ
  • Տատյանա Պելտցեր - Տատիկ
  • Նատալյա Կրաչկովսկայա - մայրիկ
  • Ռոգվոլդ Սուխովերկո - Սամսոն Սիլիչ
  • Դերերը հնչյունավորել են՝
  • Վսեվոլոդ Աբդուլով՝ էպիզոդային դերեր, երգերի կատարում
  • Յուրի Կոմիսարով - Վախ (1-ին սերիա)
  • Վերա Ալտայսկայա -Կանաչ կարոտ (1-ին սերիա)
  • Օլեգ Անոֆրիև - էպիզոդային դերեր (2-3-րդ սերիաներ)
  • Վյաչեսլավ Նեվիննի - Տիտ (2-րդ սերիա)
  • Ռոգվոլդ Սուխովերկո
  • Գալինա Իվանովա - Մայր Ծուլություն
  • Յուլիա Բուրիգինա
  • Սվետլանա Խարլապ
  • Վլադիմիր Ալեքսանդրով
  • Տատյանա Կուզինա

Տեսահրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինչև 1990-ականների կեսը մուլտֆիլմը թողարկվել է VHS տարբերակով լավագույն խորհրդային մուլտֆիլմերի Studio PRO Video հավաքածուում։ 2006 թվականին թողարկվել է DVD տարբերակով «Թակարդների երկրում» մուլտֆիլմերի հավաքածուում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]