Ալեքսանդր Տիմոֆեևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Տիմոֆեևսկի
Alexander Timofeevsky.jpg
Ծնվել էնոյեմբերի 13, 1933(1933-11-13) (85 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և սցենարիստ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան[1]
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ

Ալեքսանդր Տիմոֆեևսկի (ռուս.՝ Александр Павлович Тимофеевский, նոյեմբերի 13, 1933(1933-11-13), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, արձակագիր:

Ծնվել է Մոսկվայում: Պատերազմի ժամանակ ապրել է շրջափակված Լենինգրադում, ապա Չելյաբինսկում: Պատերազմից հետո վերադարձել է Մոսկվա: 1958 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի Համառուսական պետական ինստիտուտը: Բանաստեղծություններ սկսել է գրել 1950-ականների սկզբին: Առաջին անգամ «հրապարակվել է» Ա. Գինզբուրգի «Սինտաքսիս» ձեռագիր ժողովածուում (1959-1960), որից հետո բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել միայն 1990-ական թվականներին: Երկար տարիներ աշխատել է որպես խմբագիր և սցենարիստ տարբեր կինոստուդիաներում, հեռուստատեսությունում ու ռադիոյում, գլխավորապես՝ մուլտիպլիկացիայում: Այդ ժամանակ էլ գրել է հանրահայտ «Կոկորդիլոս Գենայի երգի» բառերը, որը հնչում է «Չեբուրաշկա» մուլտֆիլմում: Նոր ժամանակներում Ալեքսանդր Տիմոֆեևսկու խորապես քնարական, փիլիսոփայական, հեգնական բանաստեղծությունները վերջապես հասան ընթերցողին: Դրանք հրապարակվում են տարբեր հանդեսներում ու ամսագրերում:

Տիմոֆեևսկին Կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի, Անիմացիոն կինոյի միջազգային ընկերակցության, Մոսկվայի գրողների միության անդամ է, «Դրուժբա նարոդով» հանդեսի, Մոսկվայի գրողների միության «Պսակ» («Венец») բանաստեղծական և մի շարք այլ գրական մրցանակների դափնեկիր[2]:

Ալեքսանդր Տիմոֆեևսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիշերային գնացք; Մարգարե; «Ժամանակի նշանը լռությունն է...»; «Ետ-առաջ, ետ-առաջ, վեր ու վար...»; Բառը; «Հիվանդ եմ մի ցավով անիծյալ...»; «Վերին վարչությունն է շղթայել, տես...»; «Հա՜ տանջում եմ մուսային ես...»; Չորս բանաստեղծություն «Իմ հոգին» շարքից; «Չհանդիպեցինք ժամանակն ու ես...»; «Ծերությունն ի՞նչ է, գիտե՞ս...»; «Տողեր պատի թերթի համար» շարքից՝ Դահիճի մասին; Էրոտիկայի դաս; «Քաքի մեջ ենք նախկինի պես...»; Հուշարձան: Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 273-295: Թարգմ.՝ Խորեն Գասպարյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #16571482t // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 271-272: