Ելենա Չիժովա
Ելենա Չիժովա ռուս.՝ Елена Семёновна Чижова | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ռուս.՝ Елена Семёновна Чижова |
Ծնվել է | մայիսի 4, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանչուհի, գրող և տնտեսագետ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Կանանց ժամանակը |
Պարգևներ | |
Ամուսին | Վալերի Վոզգրին |
![]() |
Ելենա Սեմյոնովնա Չիժովա (ռուս.՝ Еле́на Семёновна Чижо́ва, մայիսի 4, 1957, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, թարգմանիչ և էսսեիստ, տնտեսագետ, 2009 թվականի Ռուսական Բուկեր մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասավանդել է արտադրության կառավարում և անգլերեն, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ 1990-ականներին զբաղվել է ձեռնարկատիրությամբ[1]։ «Համաշխարհային խոսք» (Սանկտ Պետերբուրգ) միջազգային ամսագրի գլխավոր խմբագիրն է։ «Ռուսական Բուկեր-2009» մրցանակի դափնեկիր է։
Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի մարտին Ելենա Չիժովան իր ստորագրությունն է դրել Ռուսաստանի մշակույթի գործիչների դիմումի տակ` ուղղված Ուկրաինայի արևելքում և Ղրիմում Ռուսաստանի ղեկավարության գործողությունների դեմ[2][3]։ 2018 թվականի մայիսին ստորագրել է Սանկտ Պետերբուրգի PEN ակումբի անդամների կողմից SPIEF-ի մասնակիցներին ուղղված դիմումը, որով կոչ է արվել Օլեգ Սենցովին ազատել բանտից և նրան հանձնել Ուկրաինային[4]։ 2019 թվականի մայիսին շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը տպագրել է Չիժովայի էսսեն[5][6], որը մեծ արձագանք է առաջացրել Ռուսաստանում[7], քանի որ Չիժովան մեղադրում էր Իոսիֆ Ստալինին Լենինգրադը և նրա բնակիչներին ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը խրախուսելու մեջ[8][9]։ Քաղաքագետ Նատալիա Ելիսեևան դիմում էր ուղարկել Ռուսաստանի քննչական կոմիտե՝ գրողի դեմ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածով (նացիզմի վերականգնում) քրեական գործ հարուցելու համար[10]։ 2019 թվականի մայիսի 10-ին PEN ակումբի անդամները համերաշխություն են հայտնել Ելենա Չիժովային, բայց միևնույն ժամանակ նշել են, որ «քննարկվող հոդվածում, շատերի կարծիքով, կա մեկ էական անճշտություն։ Ամենադաժան շրջափակման շրջանում, ինչպես գրում է Չիժովան, քաղաքի հետ երկաթուղային հաղորդակցությունը կտրված էր, անհնարին էր ռազմական տեխնիկայի տարհանումը, սննդամթերքի փոխարեն հումքի մատակարարումը»[11]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական գիտությունների դոկտոր, Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, Դանիայի թագավորական գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ[12], Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի նախկին պատգամավոր[13], Սանկտ Պետերբուրգում Մեջլիսի պաշտոնական ներկայացուցիչ Վալերի Վոզգրինի (1939-2020) այրին է[14], ունի երկու երեխա[15]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վեպեր
- «Крошки Цахес» (2000)
- «Лавра» (2002)
- «Орест и сын» (2007)
- «Время женщин» (2009)
- «Полукровка» (2010, ամսագրում տպագրվել է «Преступница» անվամբ, 2005)
- «Терракотовая старуха» (2011)
- «Неприкаянный дом» (2012)
- «Планета грибов» (2014)
- «Китаист» (2017)
- «Город, написанный по памяти» (2019)
Գրական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Крошки Цахес» վեպն արժանացել է «Северная Пальмира» մրցանակին (2001) «Звезда» ամսագրի գրական մրցանակին (2001),
- «Лавра» վեպը ներառվել է Ռուսական Բուկերի կարճ ցանկում (2003),
- «Полукровка» վեպը (հրապարակվել է «Преступница» անվամբ) ներառվել է Ռուսական Բուկերի կարճ ցանկում (2005),
- «Время женщин» վեպը դարձել է Ռուսական Բուկերի դափնեկիր (2009)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Елена Чижова: Писатель - это ломовая лошадь»։ Учительская газета։ 2014-10-07։ Վերցված է 2016-04-19
- ↑ «Российские артисты составили альтернативный список в поддержку Украины»։ Корреспондент (ռուսերեն)։ korrespondent.net։ Վերցված է 2019-05-09
- ↑ «Обращение инициативной группы по проведению Конгресса интеллигенции «Против войны, против самоизоляции России, против реставрации тоталитаризма» и письмо деятелей культуры в поддержку позиции Владимира Путина по Украине и Крыму» (ռուսերեն)։ Новая газета։ 2014-03-13։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-30-ին։ Վերցված է 2017-07-30
- ↑ «Литераторы и ученые выступили с заявлением «Спасти Олега Сенцова» — Троицкий вариант — Наука»։ Троицкий Вариант։ Վերցված է 2019-05-09
- ↑ Elena Chizhova; Aus dem Russischen von Dorothea Trottenberg։ «Das doppelt verriegelte Gedächtnis – die Wahrheit über die Blockade Leningrads war in Russland lange ein strikt gehütetes Tabu» (գերմաներեն)։ Վերցված է 2019-05-11
- ↑ Novayagazeta.ru
- ↑ Дымарский Виталий։ «Интервью / Особое мнение / Виталий Дымарский»։ Эхо Москвы (ռուսերեն)։ Эхо Москвы։ Վերցված է 2019-05-09
- ↑ «Сталина назвали пособником Гитлера в блокаде Ленинграда»։ Лента.ru։ lenta.ru։ Վերցված է 2019-05-09
- ↑ Дмитрий СТЕШИН | Сайт «Комсомольской правды» (2019-05-07)։ «Писательница Елена Чижова: «Блокадный Ленинград уморил Сталин»» (ռուսերեն)։ KP.RU - сайт «Комсомольской правды»։ Վերցված է 2019-05-09
- ↑ «Право рассуждать о причинах войны». Споры вокруг статьи о блокаде
- ↑ Выражаем свою солидарность с Еленой Чижовой " ПЕН-Клуб
- ↑ «Возгрин Валерий Евгеньевич»։ Санкт-Петербургский государственный университет, Институт истории։ history.spbu.ru։ Վերցված է 2019-05-07
- ↑ BBC
- ↑ Сайт Меджлиса крымскотатарского народа
- ↑ Моргулес, Ирина Израилевна. (2013-10-18)։ ««Время женщин» в Магнитогорском театре драмы»։ Южноуральская панорама։ Վերցված է 2016-04-19
![]() | |
---|---|
![]() |
Ելենա Չիժովա, լուսանկար |