Օլեգ Սենցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլեգ Սենցով
Oleg Sentsov, Ukrainian political prisoner in Russia, 2015.JPG
Ծննդյան թիվ՝հուլիսի 13, 1976(1976-07-13) (43 տարեկան)
Ծննդավայր՝Սիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ՝«Խիզախության համար» շքանշան, «Խիզախության համար» շքանշան, Սախարովի մրցանակ, Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ և Փարիզի պատվավոր քաղաքացի
IMDb։ID 4883553

Օլեգ Գենադիևիչ Սենցով (ուկր.՝ Олег Геннадiйович Сенцов, հուլիսի 13, 1976(1976-07-13), Սիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող[1]: Հայտնի է 2011 թվականին նկարահանված «Գամեր» ֆիլմով:

2014 թվականի գարնանը Ղրիմի Ռուսաստանի Դաշնությանը բռնակցումից հետո Ռուսաստանի իրավապահ մարմինները նրան ձերբակալել են Ղրիմում ահաբեկչության կասկածանքով: 2015 թվականի օգոստոսին Օլեգ Սենցովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման[2]: Մեղադրանքը նկարագրվում է որպես կեղծ և չափազանցված:

2018 թվականի մայիսի 14-ին Օլեգ Սենցովը սկսել է հացադուլ` բողոքելով Ռուսաստանում 65 քաղբանտարկյալների ազատազրկման դեմ և պահանջել ազատ արձակել նրանց[3][4]: 2019 թվականի սեպտեմբերի 7-ին նրան այլ ուկրաինացիների հետ փոխանակել են Ուկրաինայում դատապարտված ռուսաստանցիների հետ[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենցովը ծնվել է 1976 թվականի հուլիսի 13-ին Ուկրաինական ԽՍՀ Ղրիմի մարզի Սիմֆերոպոլ քաղաքում [6][7][8]: 1993-1998 թթ. Կիևում ուսանել է տնտեսագիտություն, այնուհետև կինոռեժիսուրայի և սցենարիստների դասընթացներ է անցել Մոսկվայում[6]: Նրա երկու կարճամետրաժ ֆիլմերն են՝ «Բանան ձկան կատարյալ օրը» (2008 թ.) և «Ցուլի եղջյուրը» (2009 թ.)[6]: Սենցովի «Գամեր»-ը ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում 2012 թվականին[2][6]: Այս և այլ փառատոներում ունեցած հաջողությունները միջոցներ ապահովեցին Սենցովի հաջորդ՝ «Ռնգեղջյուր» ֆիլմի համար, որի աշխատանքը հետաձգվեց Եվրոմայդանի շարժման բողոքների հետ կապված[9]: Նախատեսվում էր նկարահանումները սկսել 2014 թվականի ամռանը[10]:

2013 թվականի նոյեմբերին Եվրոմայդանի բողոքի ցույցերի ժամանակ Սենցովը դարձավ «AutoMaidan»-ի ակտիվիստ և 2014 թվականի Ղրիմի ճգնաժամի ժամանակ օգնեց սննդամթերք մատակարարել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին, որոնք ծուղակի մեջ էին հայտնվել Ղրիմում[2]: Սենցովը հայտարարել է, որ ինքը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը[Նշում 1][11][12]:

Կալանավորում և դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերբակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի մայիսի 11-ին Ղրիմում `«ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու» կասկածանքով[2][13]: Գենադի Աֆանասևի, Ալեքսեյ Չիրինգոյի և Ալեքսանդր Կոլչենկոյի հետ միասին[14] նա դարձավ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից Ղրիմի Սիմֆերոպոլում, Յալթա և Սևաստոպոլ քաղաքներում կամուրջների, էլեկտրահաղորդման օդային գծերի և հանրային հուշարձանների վրա ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար մեղադրվող ուկրաինացի չորս քաղաքացիներից մեկը[2]: Այս մեղադրանքները պատժվում են մինչև 20 տարի ազատազրկմամբ[2]:

Առանց մեղադրանքի Սենցովին երեք շաբաթ պահելուց հետո[15] Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մեղադրեց չորս ուրկաինացիներին 2014 թվականի Հաղթանակի օրը Սիմֆերոպոլի Հավերժական կրակի և Լենինի հուշարձանի մոտ պայթյուններ իրականացնելու և 2014 թվականի ապրիլի 14-ին և 18-ին Ղրիմի Ռուսական համայնքի գրասենյակները և Միասնական Ռուսաստան կուսակցության գրասենյակի Սիմֆերոպոլի մասնաճյուղը հրդեհելու համար[14]: Սենցովը, Աֆանասևը, Չիրնիգոն և Կոլչենկոն նաև մեղադրվում էին Ուկրաինայի ազգայնամոլական զինված ուժերի «Աջ սեկտոր»-ին անդամակցելու մեջ, ինչը Սենցովն ու Աջ սեկտորը հերքել են[2][13][14]: Ռուս դատախազները հայտարարել էին, որ Սենցովը խոստովանել է ահաբեկչական սյուժեն[2]: Սակայն կինոռեժիսորը և նրա փաստաբան Դմիտրի Դինզը, ով պաշտպանել է Pussy Riot-ի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովային և Մարիա Ալյոխինային, հերքել են դա, և փաստաբանը, և Սենցովը հայտարարել են, որ Սենցովը ծեծի է ենթարկվել և բռնաբարման սպառնալիքով նրան ստիպել են խոստովանել[2][13]: Սենցովի փաստաբանների խոսքերով, քննիչները հրաժարվել են խոշտանգումների վերաբերյալ գործ հարուցել`պատճառաբանելով, որ նրա սրունքները ինքնավարակված են, և նա ձգտում է սադո-մազոխիզմի[16]:

2014 թվականի մայիսի 19-ից Սենցովը պահվում է Մոսկվայի Լեֆորտովոյի բանտում[2][14]: 2014 թվականի հունիսի 26-ին Ռուսաստանի մարդու իրավունքների նախագահական խորհուրդը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինին`վերանայելու Սենցովի և Կոլչենկոյի ձերբակալությունների հանգամանքները[2]: Խորհուրդի կայքէջում տեղադրվեց պատասխան, ըստ որի դատախազը խափանման միջոցը փոխելու որևէ հիմք չի գտել[2]: 2014 թվականի հուլիսի 7-ին Սենցովի ձերբակալությունը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 11[10], 2014 թվականի հոկտեմբերին՝ մինչև 2015 թվականի հունվարի 11[17]:

Ուկրաինայի իշխանությունները իրենց ռուս գործընկերներին արգելել են կապ հաստատել կամ օգնել Սենցովին[18]: Ըստ Սենցովի, նա զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից[13]:

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 21-ին Սենցովի նկատմամբ դատավարություն է սկսվել Ռուսաստանում ահաբեկչության համար[19]:

Դատական հետապնդման գլխավոր վկան՝ Գենադի Աֆանասևը, հուլիսի 31-ին հերքեց իր ցուցմունքները դատարանում, ասելով, որ դրանք արել է պարտադրանքով[20][21]: Ըստ Աֆանասևի փաստաբանի՝ նրա պաշտպանյալը իրականում խոշտանգվել է, այդ թվում եղել է նաև էլեկտրական հոսանք[22]:

2015 թվականի օգոստոսի 25-ին Ռոստովի ՌԴ դատարանը Սենցովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման[16][23]: Նրան բանտարկեցին Յակուտսկում[24]: Սկզբում Սենցովն իր պատիժը կրել է ըստ Ռուսաստանի դաշնային սուբյեկտների Սախա-Յակուտիայի Հանրապետությունում[25]: 2017 թվականի սեպտեմբերին նրան տեղափոխել են Ռուսաստանի ամենահյուսիսային բանտ Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում[26]: Նա հրաժարվում է իր ընտանիքի այցերից այն բանից հետո, երբ այցելուները բանտից հեռանալիս «ընկնում են սարսափելի խորը դեպրեսիայի մեջ»[25]: 2016 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը հրաժարվեց Սենցովին հանձնել Ուկրաինային՝ պնդելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է[27]:

Կալանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենցովը կալանքը կրում է Ռուսաստանի հյուսիսում գտնվող Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Լաբիտնանգի քաղաքում: 2018 թվականի մայիսի 14-ին նա սկսել է բաց հացադուլ՝ բողոքելով Ռուսաստանում բոլոր քաղբանտարկյալների ազատազրկման համար և պահանջելով նրանց ազատ արձակել[28][29][4]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Դերասան Դեր Ծանոթություններ
2011 Գամեր
ԱյոY
ԱյոY
ԱյոY
վավերագրական
2013 Ռնգեղջյուր
ԱյոY
ԱյոY
անավարտ[30]
2017 Գործընթաց. Ռուսաստանն ընդդեմ Օլեգ Սենցովի
ԱյոY
Կամեո վավերագրական[31]

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գնեք գիրքը, այն զվարճալի է» ("Купите книгу - она смешная", 2014)[32]
  • Պատմվածքներ ("Tales". Kiev: Laurus, 2015)

Դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենցովն ունի երկու զավակ[35][25]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Since Ukraine lost the control over the peninsula to Russia in March 2014 the status of the Crimea and of the city of Sevastopol is under dispute between Russia and Ukraine; Ukraine and the majority of the international community consider the Crimea to be an autonomous republic of Ukraine and Sevastopol to be one of Ukraine's cities with special status, while Russia, on the other hand, considers the Crimea to be a federal subject of Russia and Sevastopol to be one of Russia's three federal cities

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Антон Нечаев (2014-06-19)։ «Роман Олега Сенцова буде опубліковано в празькому часописі»։ Національна спілка кінематографістів України։ Վերցված է 2015-07-13 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ukrainian Filmmaker Remains Behind Bars Despite Growing Support , Radio Free Europe/Radio Liberty (June 26, 2014)
  3. Grater Tom (25 August 2018)։ «Oleg Sentsov 12 days into hunger strike»։ Screen Daily։ Վերցված է 28 May 2018 
  4. 4,0 4,1 «Ten reasons you should give a damn why Oleg Sentsov's hunger strike matters»։ Meduza։ 8 June 2018։ Վերցված է 10 June 2018 
  5. meduza.io https://meduza.io/short/2019/09/07/oleg-sentsov-na-rodine-fotografiya։ Վերցված է 2019-09-07 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Short Bio, International Film Festival Rotterdam
  7. "Almodovar, Leigh petition Putin on jailed Ukrainian Oleg Sentsov". Los Angeles Times. 10 June 2014.
  8. Ministry invites to join the rally in support Sentsov, Ukrayinska Pravda (13 July 2017)
  9. Ken Loach, Mike Leigh and others call for release of Ukrainian director
  10. 10,0 10,1 The Court extended the arrest in Moscow Ukrainian director, Ukrayinska Pravda (7 July 2014)
  11. Ukraine crisis timeline, BBC News
  12. UN General Assembly adopts resolution affirming Ukraine's territorial integrity, China Central Television (28 March 2014)
  13. 13,0 13,1 13,2 13,3 Oleg Sentsov: I was tortured and humiliated, Ukrayinska Pravda (7 July 2014)
  14. 14,0 14,1 14,2 14,3 Ukrainian film director Sentsov to remain in custody - Moscow City Court, Interfax-Ukraine (8 August 2014)
  15. For Ukrainian director Oleg Sentsov, a battle with no end in sight, Los Angeles Times (16 July 2014)
  16. 16,0 16,1 Russia Jails Ukraine Director Sentsov on Terror Charges. 2015. BBC (August 25).
  17. Ukraine film director Sentsov to stay in custody, Interfax-Ukraine (24.10.2014)
  18. Russia does not even because of arrested Ukrainian director Sentsov, Ukrayinska Pravda (20 June 2014)
  19. Luhn Alec։ «Ukrainian film director Oleg Sentsov goes on trial for terrorism in Russia»։ Guardian։ Վերցված է 22 July 2015 
  20. Ukrainian Filmmaker Tells Russian Court He Will "Suffer or Die" for His Beliefs. The Guardian (19 August).
  21. «Процесс Сенцова. Допрос Афанасьева»։ МедиаЗона։ 2015-07-31։ Վերցված է 2015-09-05 
  22. Convicted in the case about "Crimean terrorists" Afanasyev has told about tortures after his detention and pressure after his refusal to testify in court (Осужденный по делу «крымских террористов» Афанасьев рассказал о пытках после задержания и давлении после отказа от показаний в суде). Mediazona. 5 August 2015
  23. Walker Shaun։ «Russian court jails Ukrainian film-maker for 20 years over terror offences»։ www.theguardian.com։ The Guardian։ Վերցված է 25 August 2015 
  24. Oleh Sentsov and Oleksandr Kolchenko are acknowledged as citizens of Ukraine, Ukraine Today (24 March 2016)
  25. 25,0 25,1 25,2 Letter from Ukrainian film-maker Oleg Sentsov smuggled out of prison, The Guardian (12 September 2016)
  26. Ukrainian Filmmaker Sentsov Reportedly To Be Transferred To Russian Far North Prison
  27. Putin on revision of Sentsov verdict: "Appropriate conditions should ripen", UNIAN (2 December 2016)
  28. Grater Tom (25 August 2018)։ «Oleg Sentsov 12 days into hunger strike»։ Screen Daily։ Վերցված է 28 May 2018 
  29. «"Вместе и до конца": режиссер Сенцов, осужденный в России на 20 лет колонии, объявил голодовку, требуя освободить 64 украинца» (Russian)։ Newsru։ 16 May 2018։ Վերցված է 28 May 2018 
  30. Saakaov, R. The Sentsov's film in Moscow and the fate of Crimean dissenting (Фильм Сенцова в Москве и судьба крымских «несогласных») [BBC (Russian service, 30 October 2014
  31. "Process" – documentary about the court trials over Oleg Sentsov («Процесс» — документальный фильм о суде над Олегом Сенцовым). Смотрите полностью на «Медузе» Meduza, 05.2018
  32. Купите книгу – она смешная. Предисловие автора. Глава первая – шестая
  33. «В Киеве пройдет читка пьесы Олега Сенцова»։ colta.ru։ 12.03.2015 
  34. «В Киеве провели благотворительное чтение пьесы Олега Сенцова»։ Крым. Реалии։ 19.03.2015 
  35. Sergatskova, Ye. Oleg Sentsov, a victim of terrorist action (Олег Сенцов, жертва теракта). Colta. 16 May 2014