Սախարովի անվան մրցանակ
Սախարովի անվան մրցանակ, պաշտոնապես հայտնի է որպես Սախարովի անվան մտքի ազատության մրցանակ (անգլ.՝ Sakharov Prize for Freedom of Thought), ամենամյա մրցանակ, որն անվանվել ի պատիվ ռուս գիտնական, այլախոհ և իրավապաշտպան Անդրեյ Սախարովի, ստեղծվել է 1988 թ.-ի դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից, որպես խրախուսման միջոց՝ ի պատիվ անհատների և մարդկանց խմբերի կամ կազմակերպությունների, որոնք նվիրվել են մարդու իրավունքների և մտքի ազատության պաշտպանությանը[1]։ Հավակնորդների կրճատ ցուցակը կազմվում է հոկտեմբերին Արտաքին գործերի կոմիտեի և Զարգացման կոմիտեի կողմից, իսկ մրցանակը հանձնվում է դեկտեմբերյան նստաշրջանի ժամանակ[2]։ Մրցանակը ներառում է 50 000 եվրո դրամական պարգև, որը շնորհում է Եվրախորհրդարանի նախագահն անձամբ[2]:
Առաջին մրցանակը շնորհվել է 1988 թ.-ին: Դափնեկիրները երկուսն են եղել. Նելսոն Մանդելան (Հարավային Աֆրիկա) և Անատոլի Մարչենկոն (Ռուսաստան): Վերջինս մրցանակի արժանացել է հետմահու:
1990 թվականին մրցանակը շնորհվել է քաղաքական հայացքների համար տնային կալանքի տակ գտնվող Աուն Սան Սու Չժիին, սակայն նա չի կարողացել մասնակցել մրցանակաբաշխությանը, քանի որ որպես Մյանմայի քաղաքական բանտարկյալ իշխանությունները արգելել են երկրից բացակայել: Աուն Սան Սու Չժին մրցանակը ստացել է 2013 թ.-ին:
Ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սախարովի անվան մտքի ազատության ամենամյա մրցանակին արժանանում են հետևյալ ոլորտներում ձեռքբերումների համար.
- մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ
- ժողովրդավարության զարգացում և օրենքի գերակայության արժեվորում
- հարգանք միջազգային իրավունքի նկատմամբ
- փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն
Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը շնորհվում է նաև կազմակերպություններին: Առաջինը հանձնվել է 1992 թ․-ին Արգենտինայի Պլազա դե Մայոյի մայրեր կազմակերպությանը:
Հետապնդվողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սախարովի մրցանակի դափնեկիրներից ոմանք նախկինի պես բախվում են կոշտ քաղաքական ճնշումների։ Ռեպրեսիվ ռեժիմի տակ ապրող դափնեկիրներից են՝ Լրագրողների բելառուսական ասոցիացիան (2004 թ.), Դամաս դե Բլանկո (Կուբա, 2005), Գիլերմո Ֆարինյասը (Կուբա, 2010), Ալեքսանդր Միլինկևիչը (Բելառուս, 2006), Հու Ցզյան (Չինաստան, 2008)։ Ռազան Զեյթունան (Սիրիա, 2011) առևանգվել է 2013 թվականին և դեռևս կորած է համարվում: Նասրին Սոթոուդեն (Իրան, 2012) ազատ է արձակվել բանտից 2013 թվականի սեպտեմբերին և նրան իր գործընկերներից 2012 թ․-ի համադափնեկիր ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ միասին մինչև օրս արգելված է լքել Իրանի տարածքը։
Նոբելյան մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սախարովի անվան մտքի ազատության մրցանակի դափնեկիրներից երեքը՝ Նելսոն Մանդելան (1993), Աուն Սան Սու Չժին (1991) և Մալալա Յուսուֆզայը (2014), հետագայում արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Դափնեկիրների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]


Տարի | Դափնեկիր | Ազգություն | Նշումներ |
---|---|---|---|
1988 | Նելսոն Մանդելա | Հարավաֆրիկյան Հանրապետություն | Հակա-ռասայական խտրականության ակտիվիստ, իսկ ավելի ուշ՝ Հարավային Աֆրիկայի նախագահ[3] |
1988 | Անատոլի Մարչենկո (հետմահու) |
ԽՍՀՄ | Խորհրդային այլախոհ, հեղինակ և մարդու իրավունքների ակտիվիստ[3] |
1989 | Ալեքսանդր Դուբչեկ | Չեխոսլովակիա | Սլովակիայի քաղաքական գործիչ, փորձել է բարեփոխել կոմունիստական ռեժիմը Պրահայի գարնան ժամանակ[3] |
1990 | Աուն Սան Սու Չժի | Մյանմա | Ընդդիմադիր քաղաքական գործիչ և Հանուն ժողովրդավարության Ազգային լիգայի նախկին գլխավոր քարտուղար[4] |
1991 | Ադեմ Դեմասի | Կոսովո | Կոսովոյի ալբանացի քաղաքական գործիչ և երկարաժամկետ քաղբանտարկյալ[3] |
1992 | Պլազա դե Մայոյի մայրեր | Արգենտինա | Արգենտինայի մայրերի ասոցիացիա, որոնց երեխաները անհետ կորել են Կեղտոտ պատերազմի ընթացքում[4] |
1993 | Օսլոբոջենե | Բոսնիա և Հերցոգովինա | Հանրաճանաչ թերթ, որը պաշտպանել է Բոսնիան և Հերցեգովինան որպես բազմազգ պետություն[4] |
1994 | Նասրին Թասլիմա | Բանգլադեշ | Նախկին բժիշկ, ֆեմինիստ հեղինակ[4] |
1995 | Լեյլա Զանա | Թուրքիա | Քրդական ծագումով քաղաքական գործիչ Թուրքիայի հարավ-արևելքից, ով ազատազրկված է 10 տարով իր մայրենի քրդերենով Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալու համար[3] |
1996 | Վեյ Ժինգշեն | Չինաստան | Չինական ժողովրդավարական շարժման ակտիվիստ[4] |
1997 | Սալիմա Գեզալի | Ալժիր | Լրագրող և գրող, կանանց իրավունքների ակտիվիստ, Ալժիրում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպան[4] |
1998 | Իբրահիմ Ռուգովա | Կոսովո | Ալբանական քաղաքական գործիչ,Կոսովոյի առաջին նախագահ[3] |
1999 | Խանանա Գուժմաու | Արևելյան Թիմոր | Նախկին ռազմատենչ, հետագայում Արևելյան Թիմորի առաջին նախագահ[5]։ |
2000 | ¡Basta Ya! | Իսպանիա | Ահաբեկչության նկատմամբ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող անհատներին միավորող կազմակերպություն[6]։ |
2001 | Նուրիտ Պելեդ-Էլհաման | Իսրայել | Խաղաաղության ակտիվիստ[3] |
2001 | Իզաթ Գազավի | Պաղեստին | Գրող, պրոֆեսոր[3] |
2001 | Զաքարիաս Կամվենո | Անգոլա | Արքեպիսկոպոս և խաղաղության ակտիվիստ[3] |
2002 | Օսվալդո Պայա | Կուբա | Քաղաքական ակտիվիստ և այլախոհ[7] |
2003 | Քոֆի Անան (և ՄԱԿ) | Գանա | Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և ՄԱԿ-ի յոթերորդ Գլխավոր քարտուղար[3] |
2004 | Լրագրողների բելառուսական ասոցացիա | Բելառուս | Ոչ-կառավարական կազմակերպություն, որի նպատակն է ապահովել խոսքի ազատությունը և տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքները ու խթանել լրագրության մասնագիտական չափանիշները[8]։ |
2005 | Սպիտակազգեստ կանայք | Կուբա | Ձերբակալված այլախոհների հարազատների ընդդիմադիր շարժում[9] |
2005 | Լրագրողներ առանց սահմանների | Ֆրանսիա, Փարիզ | Ֆրանսիայի վրա հիմնված մամուլի ազատությունը քարոզող ոչ-կառավարական միջազգային կազմակերպություն[9] |
2005 | Հաուվա Իբրահիմ | Նիգերիա | Մարդու իրավունքների փաստաբան[9] |
2006 | Ալեքսանդր Միլինկևիչ | Բելառուս | Քաղաքական գործիչ, Բելառուսի Միացյալ Ժողովրդավարական ուժերի կողմից ընտրված միասնական թեկնածու 2006 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու համար[10]։ |
2007 | Սալի Մահմուդ Օսման | Սուդան | Մարդու իրավունքների փաստաբան[4] |
2008 | Հու Ջիա | Չինաստան | Ակտիվիստ և այլախոհ[11] |
2009 | Մեմորիալ | Ռուսաստան | Պատմական, կրթական, իրավապաշտպան, բարեգործական միջազգային կազմակերպություն[12] |
2010 | Գիլերմո Ֆարինյաս | Կուբա | Բժիշկ, լրագրող և քաղաքական այլախոհ[13] |
2011 | Ասմաա Մահֆուզ, Ահմեդ ալ-Սենուսի, Ռազան Զեյթունա, Ալի Ֆարզաթ, Մոհամեդ Բուազիզի (հետմահու) |
Եգիպտոս Լիբիա Սիրիա Սիրիա Թունիս |
Արաբ ժողովրդի հինգ ներկայացուցիչներ՝ ի նշան հավանության և աջակցության մարդու իրավունքների պաշտպանության և ազատության ձգտման[14]։ |
2012 | Ջաֆար Փանահի, Նասրին Սոթոուդե |
Իրան | Իրանցի ակտիվիստներ, Սոթոուդեն իրավաբան է, Փանահին՝ ռեժիսոր[15][16] |
2013 | Մալալա Յուսուֆզայ | Պակիստան | Կանանց իրավունքների և կրթության քարոզիչ[17] |
2014 | Դենիս Մուկվեգե | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | գինեկոլոգ, խմբակային բռնաբարության զոհերին օգնություն ցուցաբերող[18] |
2015 | Ռաիֆ Բադավի | Սաուդյան Արաբիա |
Սաուդյան Արաբիայի գրող, ակտիվիստ, Սաուդյան լիբերալներ անվճար կայքի ստեղծող[19] |
Եվրախորհրդարանի դեպուտատները 2016 թ. հոկտեմբերի 6-ին ներկայարել են թեկնածուներին: Դափնեկիրը կհայտարարվի հոկտեմբերի 27-ին[20]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "1986: Sakharov comes in from the cold".
- ↑ 2,0 2,1 "Sakharov Prize for Freedom of Thought".
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 "20 years of the Sakharov Prize: Human rights and reconciliation".
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 "Sakharov Network calls for immediate release of Aung San Suu Kyi, Sakharov Prize laureate 1990".
- ↑ "Gusmão receives EU Sakharov prize".
- ↑ "Basque group wins peace prize".
- ↑ "Cuban dissident collects EU prize".
- ↑ "The Belarusian Association of Journalists - 2004, Belarus".
- ↑ 9,0 9,1 9,2 Gibbs, Stephen (14 December 2005).
- ↑ "Belarussian takes EU rights award".
- ↑ "China dissident wins rights prize".
- ↑ "Russia rights group wins EU prize".
- ↑ "Cuba dissident Farinas awarded Sakharov Prize by EU".
- ↑ "Sakharov Prize for Freedom of Thought 2011".
- ↑ Saeed Kamali Dehghan (26 October 2012).
- ↑ "Nasrin Sotoudeh and Jafar Panahi – winners of the 2012 Sakharov Prize" (PDF).
- ↑ Jordan, Carol (10 October 2013).
- ↑ "DR Congo doctor Denis Mukwege wins Sakharov prize".
- ↑ Brussels, Associated Press in.
- ↑ Sakharov Prize 2016: MEPs present their nominations Եվրախորհրդարանի պաշտոնական կայք
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- SAKHAROV PRIZE FOR FREEDOM OF THOUGHT. Programme 2016
- «Sakharov Prize for Freedom of Thought»։ Եվրոպական խորհրդարան։ դեկտեմբերի 1, 2013։ Վերցված է փետրվարի 18, 2015
- «Sakharov Prize Network»։ Եվրոպական խորհրդարան։ դեկտեմբերի 1, 2013։ Վերցված է հոկտեմբերի 9, 2013
- «20 years of the Sakharov Prize: rewarding courage, self-sacrifice»։ Եվրոպական խորհրդարան։ դեկտեմբերի 1, 2008։ Վերցված է հոկտեմբերի 22, 2010
- Салим Ламрани ДВОЙНЫЕ СТАНДАРТЫ. Политизация премии Сахарова. ПАРИЖ (ФРАНЦИЯ) | 2006թ. հունվարի 16
- 2006 Sakharov Prize - supporting Freedom of Thought around the world. Եվրոպական խորհրդարան Institutions - 14-12-2006