Նասրին Սոտուդե
Նասրին Սոտուդե պարսկերեն՝ نسرین ستوده | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | իսլամ[1] և տասներկուականներ[1] |
Կրթություն | Շահիդ Բեհեշտիի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան |
Ամուսին | Reza Khandan? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Նասրին Սոտուդե (պարսկերեն՝ نسرین ستوده, ապրիլի 3, 1963, Թեհրան, Իրան), փաստաբան, մարդու իրավունքների պաշտպան Իրանում։ Նա ներկայացրել է 2009 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ կալանավորված ակտիվիստների և քաղաքական գործիչների, ինչպես նաև մահվան դատապարտված անչափահասների շահերը[7]։ Նրա փաստաբանական ծառայություններից են օգտվել լրագրող Իսա Սահարկիզը, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին և Իրանի ազգային ժողովրդական ճակատի առաջնորդ Հեշմատ Տաբարզադին[8]։ Նա նաև ներկայացրել է այն կանանց շահերը, որոնք ձերբակալվել են առանց հիջաբի հանրության առջև հայտնվելու համար, ինչը պատժելի արարք է Իրանում[9]։
Սոտուդեն ձերբակալվել է 2010 թվականի սեպտեմբերին՝ պետության անվտանգության դեմ դավադրության և հակապետական քարոզչության մեղադրանքով[7] և բանտարկվել է Էվին բանտում[10]։ 2011 թվականի հունվարին Իրանի իշխանությունները Սոտուդեին դատապարտել են 11 տարվա ազատազրկման, ինչպես նաև արգելել են 20 տարվա ընթացքում զբաղվել իրավաբանական գործունեությամբ և երկրից դուրս գալ։
2018 թվականի հունիսին նա կրկին կալանավորվել է, իսկ 2019 թվականի մարտի 12-ին դատարանը նրան դատապարտել է ազատազրկման Թեհրանում՝ ազգային անվտանգության հետ կապված մի քանի հանցագործությունների համար մեղադրանքներ առաջադրելուց հետո։ Մինչ Թեհրանի դատարանը Իսլամական հանրապետության նորությունների գործակալությանը հայտնում էր, որ Սոտուդեն ազատազրկվել է 7 տարով, այլ աղբյուրներից հայտնի դարձավ, որ առավելագույն պատիժը նախատեսված է 10 տարի ազատազրկում և մտրակի 148 հարված, իսկ վեց այլ վճիռներով ընդհանուր պատիժը հասնում է 38 տարվա ազատազրկման[11][12][13][14]։
Ընտանիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նասրին Սոտուդեն ծնվել է 1963 թվականին իրանական «միջին խավի կրոնական» ընտանիքում[15]։ Նա իրավագիտություն է սովորել Թեհրանում Շահիդ Բեհեշտիի անվան համալսարանում[16]։ «Միջազգային իրավունքի» մասնագետի որակավորմամբ համալսարանն ավարտելուց հետո Սոտուդեն 1995 թվականին հաջողությամբ հանձնել է փաստաբանի քննությունը, սակայն իրավաբանական պրակտիկայի թույլտվություն ստանալու համար ստիպված է եղել սպասել ութ տարի[15]։
Սոտուդեի ամուսինը Ռեզա Խանդանն է։ Նրանք ունեն երկու երեխա[17]։ Իր խոսքում Սոտուդեն հայտնել է, որ Ռեզան «ժամանակակից մարդ է», որը կանգնած է իր և իր աշխատանքի կողքին[16]։
2012 թվականի հոկտեմբերին նա (ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ) արժանացել է Սախարովի անվան մրցանակի[18]։ Նասրին Սոտուդեի բացակայության պատճառով նրա մրցանակը շնորհվել է Շիրին Էբադիին։
Աշխատանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոտուդեն իր կարիերան սկսել Է Իրանի բնակարանաշինության նախարարության իրավաբանական վարչությունում և երկու տարի անց միացել է պետական «Թեջարաթ բանկի» իրավաբանական բաժնին։ Բանկում աշխատելու ընթացքում նա ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ դեպքերով Հաագայում Իրանի շահերի համար դատական գործերի և իրավաբանական փաստարկների նախապատրաստմանը[16]։
«Կանանց իրավունքների ոլորտում» Սոտուդեի առաջին գործը եղել է «Daricheh» ամսագրի համար նրա բազմազան հարցազրույցների և հոդվածների ժողովածուն։ Ամսագրի գլխավոր խմբագիրը մերժել է ժողովածուն, ինչը Սոտուդեին ավելի վճռական է դարձրել կանանց իրավունքների համար իր աշխատանքներում[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://ipa.united4iran.org/fa/prisoner/4445/
- ↑ Right Livelihood Awards go to rights activists from Belarus, Nicaragua, the US and Iran — Deutsche Welle, 2020.
- ↑ https://www.rightlivelihoodaward.org/media/premio-2020-defensores-ddhh/
- ↑ BBC 100 Women 2020: Who is on the list this year? // BBC News Online — 2020.
- ↑ Time / N. Gibbs — NYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
- ↑ Tucholskypriset — Swedish PEN Club.
- ↑ 7,0 7,1 «Iran opposition lawyer Nasrin Sotoudeh detained»։ BBC News։ 9 сентября 2010 года։ Վերցված է հոկտեմբերի 23, 2010
- ↑ «Iran: Lawyers' defence work repaid with loss of freedom»։ Human Rights Watch։ հոկտեմբերի 1, 2010։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 27, 2012-ին։ Վերցված է ապրիլի 26, 2011
- ↑ «Nasrin Sotoudeh: Iranian human rights lawyer jailed for 38 years, say family»։ BBC News։ մարտի 12, 2019։ Վերցված է մարտի 12, 2019
- ↑ «Jailed Iran Lawyer 'Gets Family Visit, Ends Hunger Strike'»։ Radio Farda։ 26 октября 2010
- ↑ «Iranian human rights lawyer sentenced to 38 years in prison, her family says»
- ↑ https://www.amnesty.org/en/latest/news/2019/03/iran-shocking-33-year-prison-term-and-148-lashes-for-womens-rights-defender-nasrin-sotoudeh/
- ↑ «33 года тюрьмы и 148 ударов плетью: за что приговорили иранского адвоката Насрин Сотуде»։ 14 марта 2019
- ↑ «Human rights lawyer Nasrin Sotoudeh jailed 'for 38 years' in Iran»
- ↑ 15,0 15,1 15,2 Azadeh Davachi (սեպտեմբերի 15, 2010)։ «IMPRISONED -- Nasrin Sotoudeh: A Mother, A Lawyer, An Activist»։ Payvand։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 27, 2012-ին։ Վերցված է հունվարի 13, 2011
- ↑ 16,0 16,1 16,2 Syma Sayyah (մայիսի 29, 2007)։ «Nasrin Sotoudeh: The Ardent, Passionate and Dedicated Attorney at Law»։ Payvand։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 28, 2012-ին։ Վերցված է հունվարի 13, 2011
- ↑ «Iran: Demand Release of human rights lawyer, Nasrin Sotoudeh»։ Amnesty International։ սեպտեմբերի 9, 2010։ Վերցված է հոկտեմբերի 29, 2010
- ↑ «Иранские оппозиционеры стали лауреатами премии Сахарова за 2012 год»։ ՌԻԱ Նովոստի։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-26
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նասրին Սոտուդե կատեգորիայում։ |