Սալիմա Գեզալի
Սալիմա Գեզալի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1958[1] |
Ծննդավայր | Բուիրա, Ալժիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ալժիրի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, գրող և իրավապաշտպան |
Զբաղեցրած պաշտոններ | պատգամավոր |
Կուսակցություն | Աշխատավորների կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սալիմա Գեզալի (ֆր.՝ Salima Ghezali 1958[1], Բուիրա, Ալժիր), ալժիրցի իրավապաշտպան, լրագրող, գրող և քաղաքական գործիչ։ Սախարովի անվան մրցանակի և Օլոֆ Պալմե մրցանակի դափնեկիր (1997)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալիմա Գեզալին ծնվել է 1958 թվականին, Ալժիրում։ 1980-ականներին նա միացել է Ալժիրի ֆեմինիստական շարժմանը։ Ըստ նրա, նրա սերնդի մարդիկ ոգեշնչված էին Ալժիրի անկախության համար մղվող պատերազմում կին զինվորների օրինակով և հավատում էին, որ կանայք պետք է ունենան հավասար իրավունքներ։ Նա մանկավարժական կրթություն է ստացել և աշխատել Արհեստակցական միությունում։ Գեզալին կանանց իրավունքների, մարդու իրավունքների և ժողովրդավարության համար պայքարի ակտիվիստ է, «Կանայք Եվրոպայից և Մագրեբից» ասոցիացիաների հիմնադիրն է (ֆր.՝ Femmes d'Europe et du Maghreb), Կանանց զարգացման աջակցության ասոցիացիայի նախագահը, NYSSA կանանց ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը։ 1993 թվականին դարձել է ալժիրական La Nation շաբաթաթերթի խմբագիրը։
1991 թվականին` Ալժիրում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո, Սալիմա Գեզալին պացիֆիստական դիրք է զբաղեցրել։ La Nation-ը պաշտպանում էր մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը՝ քննադատելով ինչպես կառավարության, այնպես էլ իսլամիստների գործողությունները։ 1996 թվականին արգելվել է շաբաթաթերթի թողարկումը։ 2011 թվականին այն կրկին սկսել է թողարկվել համացանցում։ Գեզալիին շնորհվել են մի շարք մրցանակներ իր գործունեության համար։
2017 թվականի մայիսին Գեզալին պատգամավոր է ընտրվել Սոցիալիստական ուժերի ճակատից։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին նրան զրկել են մանդատից՝ Ահմեդ Գաիդ Սալահին ուղղված բաց դիմումի հրապարակումից հետո։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Prix du Club de la Presse (1995)
- Սախարովի մրցանակ (1997)
- Օլոֆ Պալմե մրցանակ (1997)
- heodor Haecker Price (1999)
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Les amants de Shahrazade (1999)
- Jours intranquilles (2009)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131456474 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
|