Գիլերմո Ֆարինյաս Էռնանդես
Գիլերմո Ֆարինյաս Էռնանդես իսպ.՝ Guillermo Fariñas Hernández | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 3, 1962[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Կլարա, Կուբա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հավանայի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, հոգեբան, իրավապաշտպան, այլախոհ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Գիլերմո Ֆարինյաս Էռնանդես, կեղծանունը «El Coco» (իսպ.՝ Guillermo Fariñas Hernández, հունվարի 3, 1962, Սանտա Կլարա), կուբացի հոգեբան, այլախոհ, անկախ լրագրող, Կուբայում գրաքննության դեմ պայքարող, Անդրեյ Սախարովի անվան մրցանակակիր[2]։
Երկար տարիների ընթացքում նա 23 անգամ հացադուլ է արել, բողոքելով Կուբայի կառավարության գործողությունների դեմ[3]։ Տասնմեկ ու կես տարի անցկացրել է Կուբայի բանտերում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆարինյասի ծնողները եղել են հեղափոխականներ, իսկ իր հայրը կռվել է Չե Գևարայի հետ, Կոնգոյում։ Գիլերմոն սովորել է Խորհրդային Միությունում` Տամբովի ռազմական ուսումնարանում և ծառայել է կուբայական բանակում։ 1989 թվականին գեներալ Առնալդո Օչոյի ձերբակալությունից և գլխատումից հետո վերջնականապես հիասթափվել է իշխող վարչակազմից։ Այդ ժամանակից սկսած նա դարձել է Կաստրոյի կառավարության ընդիմություն և տասնմեկ ու կես տարի բանտում է անցկացրել[4]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆարինյասը գլխավորել է «Կուբայական մամուլ» (Кубанакан Пресс) անկախ լրատվական գործակալությունը։ Նա հայտնի է նրանով, որ բազում անգամներ հացադուլ է հայտարարել` ի նշան Կուբայի գրաքննական քաղաքականության դեմ։ Ազատորեն հրապարակում էր գլխատումների մասին, որպես բողոքի նշան Կուբայում գրաքննադատության սահմանափակման քաղաքականությանը։ Ֆարինյասը մասնավորապես պահանջում էր չսահմանափակել իր ինտերնետ հասանելությունը։
2010 թվականի փետրվարի 23-ին, քաղաքական նկատառումներով հացադուլի ընթացքում այլախոհ Օռլանդո Սապատա Տամայո-ի մահից հետո, Ֆարինյասը, փետրվարի 25-ին հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Կուբայում հիվանդ քաղբանտարկյալների ազատագրում։
Մարտի 12-ին «Մարդու իրավունքների կուբայական ընդդիմադիր հանձնաժողովի» պահանջով Ֆարինյասը տեղափոխվում է վերակենդանացման բաժին, և հուլիսի 4-ի դրությամբ գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, մահամերձ[5][6][7]։ Ֆարինյասի մահվան դեպքում հացադուլը պատրաստ էր շարունակել ընդիմադիր կողմի առաջնորդներից մեկը`Ֆելիքս Բոնե Կարակոսը[8]։ Սակայն հուլիսի 7-ին, կուբական կաթոլիկ եկեղեցու հաղորդմամբ, իշխանությունները համաձայնվել են ազատագրել 52 ընդդիմադիր դատապարտյալների և նրանց թույլատրել է երկիրը լքել[9]։ Հուլիսի 8-ին Ֆարինյասը դադարեցրեց հացադուլը[10]։ Ֆրանսիական միջազգային ռադիոն Կուբայում կատարվածը համեմատել է 1980-ականների կեսերին Խորհրդային Միությունում կատարված իրադարձությունների հետ, իսկ հենց Ֆարինյասին համեմատել է սովետական այլախոհ Անատոլի Մարչենկոյի հետ, ով 1986 թվականին էր հացադուլ էր հայտարարել ՝ պահանջելով ազատել քաղբանտարկյալներին և մահացել էր Չիստոպոլի բանտում[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Ֆարինյասը դարձել է Կիբեր ազատության մրցանակի (Cyber-freedom prize) դափնեկիր, որը շնորհել է «Լրագրողներ առանց սահմանների»[11] կազմակերպությունը, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 10-ին արժանացել է Սախարովի անվան ազատության մրցանակի դափնեկրի կոչման, որը սահմանվում է Եվրոպական խորհրդարանի կողմից։ Սախարովի անվան մրցանակի համար, ինչպես գրված է հանձման մասին հաղորդագրության մեջ, Ֆարինյասն առաջադրվել է «ողջ կուբացի օրինապաշտպանների անունից»[2][12]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի խոսքերով, Ֆարինյասը «մեծաթիվ զրպարտություններ» է արել[13]։
Ֆարինյասին հացադուլի ժամանակ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցադրվել է[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 «Кубинскому диссиденту присуждена премия Сахарова»
- ↑ «Cuban hunger striker rejects Spanish offer»
- ↑ «"Hay momentos en la historia en que tiene que haber mártires"»
- ↑ 5,0 5,1 «Кубинский диссидент Гильермо Фариньос на грани смерти»
- ↑ «Жизнь объявившего голодовку кубинского оппозиционера в опасности»
- ↑ «Хроника объявленной смерти»
- ↑ «КАК УМИРАЮТ ПОЛИТЗАКЛЮЧЕННЫЕ»
- ↑ «Куба согласилась освободить 52 заключенных-оппозиционера»
- ↑ «Кубинский оппозиционер Фариньяс прекратил голодовку протеста»
- ↑ «Cyber-freedom prize for 2006 awarded to Guillermo Fariñas of Cuba»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-20-ին
- ↑ «Եվրոխորհրդարանի պաշտոնական կայք»
- ↑ 13,0 13,1 «Куба не поддастся на шантаж оппозиционеров - Рауль Кастро»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Suicide as a Political Weapon in Cuba ըստ Havana Times-ի (անգլ.)
- Cuban ex-hunger striker Farinas home from hospital(չաշխատող հղում) в журнале Forbes.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գիլերմո Ֆարինյաս Էռնանդես կատեգորիայում։ |
|