Միկոլայ Ստատկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միկոլայ Ստատկևիչ
Mikalai Statkevich.JPG
 
Կուսակցություն՝ Belarusian Social Democratic Assembly?, ԽՄԿԿ և Belarusian Social Democratic Party (People's Assembly)?
Կրթություն՝ Բելառուսի ռազմական ակադեմիա և Minsk Higher Air Defense Anti-aircraft Missile Academy?
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինծառայող
Ծննդյան օր օգոստոսի 12, 1956(1956-08-12) (63 տարեկան)
Ծննդավայր Lyadna, Q4391300?, Սլուցկի շրջան, Մինսկի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Belarus.svg Բելառուս
 
Կայք՝ statkevich.org
 
Պարգևներ

Մեդալ «անբասիր ծառայության համար» և Բելառուսի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի հոբելյանական մեդալ

Միկոլայ Վիկտորովիչ Ստատկևիչ (բելառուս․՝ Мікалай Вiктаравiч Статкевіч; օգոստոսի 12, 1956(1956-08-12), Lyadna, Q4391300?, Սլուցկի շրջան, Մինսկի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ: Կուսակցությունը գրանցված չէ Բելառուսի արդարադատության նախարարության պետական գրանցման ռեգիստրում: Նախկինում եղել է նախագահի թեկնածու: Բելառուս զինվորականների միության հիմնադիրներից մեկն է: Ունի պահեստազորի փոխգնդապետի կոչում:

2015 թվականի օգոստոսի 22-ին՝ նախագահական ընտրություններից 50 օր առաջ ազատ է արձակվել, համաձայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ստորագրած համաներման: Նրա հետ միասին ազատ են արձակվել ևս հինգ քաղբանտարկյալներ՝ Նիկոլայ Դեդոկ, Յուրի Ռուբցով, Արտյոմ Պրոկոպենկո, Իգոր Օլինևիչ, Եվգենի Վասկովիչ: Ընդգծված ռուսաֆոբ է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի օգոստոսի 12-ին Սլուցկ քաղաքում: 1973 թվականին ընդունվել է Մինսկի բարձրագույն ինժեներական զենիթահրթիռային ուսումնարան: 1978 թվականին ավարտել է ուսումնարանը՝ «ռադիոէլեկտրոնիկայի ռազմական ինժեներ» մասնագիտացմամբ: 4 տարի ժամկետով ծառայության է ուղարկվել Մուրմանսկի մարզ: 1982 թվականին վերադարձել է Մինսկ: 1991 թվականին Լիտվայում տեղի ունեցած հունվարյան դեպքերի պատճառով դուրս է եկել ԽՄԿԿ-ից: 1993 թվականին Ստատկովիչը դեմ է արտահայտվել ՀԱՊԿ ստեղծմանը, որի համաձայն Բելառուսի զինված ուժերը պետք է կռվեին նաև երկրի սահմաններից դուրս:

Անդամակցել է Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը՝ դառնալով կուսակցության պարագլուխ: 2003 թվականին դարձել է «Ազատ Եվրոպա» եվրոպական կոալիցիայի առաջնորդ: 2011 թվականի մայիսի 26-ին «զանգվածային անկարգությունների հրահրման համար» ձերբակալվել է 6 տարի ազատազրկման[1]: 2015 թվականի օգոստոսի 22-ին ազատ է արձակվել Լուկաշենկոյի ստորագրած համաներման հիման վրա[2]: Եղել է 2015 թվականին տեղի ունեցած ցույցերի կազմակերպիչներից մեկը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]