Խրախուսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խրախուսում, մանկավարժական ներգործության միջոց։ Արտահայտում է դաստիարակների (ծնողների, մանկավարժների և այլն) դրական գնահատականը՝ նպատակ ունենալով երեխաներին մղել ուսման, աշխատանքի և վարքի բարելավման։ Խրախուսումը երեխաներին հավատ է ներշնչում իրենց անձի, սեփական ուժերի և ընդունակությունների հանդեպ, առաջացնում է նոր եռանդ և ձգտում։

Գոյություն ունեն խրախուսման տարբեր ձևեր։ Նախադպրոցական տարիքի երեխաների նկատմամբ հիմնականում կիրառվում է բանավոր ձևը, դպրոցում օգտագործվում են բանավոր, գրավոր, ինչպես նաև անհատական և կոլեկտիվ ձևերը։ Պետք է միշտ պահպանել մանկավարժական տակտը, լինել հիմնավորված և արդարացի, խրախուսել ոչ միայն ձեռք բերած հաջողությունները, այլև երեխայի ջանասիրությունը, աշխատասիրությունը, նախաձեռնությունը և այլն։ Խրախուսումը երեխաներին պարտավորեցնում է լինել կատարյալ, բարձրացնում պատասխանատվության զգացումը, նոր հեռանկարներ բացում նրանց առջև։ Չափից ավելի խրախուսումն առաջացնում է մեծամտություն և էգոիզմի զգացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 93