Այլախոհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այլախոհ, դիսիդենտ, լայն իմաստով՝ տվյալ հասարակությունում ընդունված հայացքներին, վարդապետությանը, քաղաքականությանը մարտահրավեր նետող անձ։ Երբ այլախոհները միանում և գործում են մեկ նպատակի շուրջ՝ առաջանում է այլախոհական շարժումը։ Երբեմն անձնական համոզմունքների հասարակությունում տիրող վարդապետության հետ այդ հակամարտությունը պատճառ է դառնում պաշտոնական իշխանության կողմից հալածանքների, հետապնդումների և ռեպրեսիաների։ Այլախոհները և այլախոհությունը ի հայտ են գալիս որպես բռնատիրության պատասխան, որպես դրա արդյունք[1]։

Առաջին անգամ «այլախոհ» եզրը կիրառվել է 16-րդ դարում կրոնական համատեքստում։ «Այլախոհ» սահմանումը նաև քաղաքական երանգ է ստացել 1940 թվականին՝ Խորհրդային Միությունում բռնապետական համակարգի ծավալման ընթացքում[2][3]։

Կրոնական այլախոհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Անգլիական աղանդներ


Արևելյան բլոկի այլախոհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Խորհրդային այլախոհներ

ԽՍՀՄ-ում և Սոցիալիստական ճամբարի երկրներում այլախոհության պատմությունն ընդունված է սկսել 1960-ականների սկզբների, սակայն դա չի նշանակում, թե մինչ այդ ԽՍՀՄ-ում այլախոհներ չեն եղել, քանի որ բռնատիրական ուղիով ընթացող ցանկացած երկրում այլախոհությունն ինքնաբերաբար ծնվում ու այդ բռնատիրության ողջ ընթացքում ուղեկցում է նրանր։ 1960-ականներն «այլախոհ» են սկսել անվանել ԽՍՀՄ-ի ընդդըմադըր շարժման ներկայացուցիչներին (ի հակադրություն անցած ժամանակաշրջանի հակախորհրդային և հակահամայնավարական շարժումների), որոնք չէին փորձում պատքարել խորհրդային կարգերի և մարքսիստական-լենինյան գաղափարախոսության դեմ բռնի ուժով, այլ անդրադառնում էին խորհրդային օրենքներին և պաշտոնապես հայտարարված արժեքներին։ Եզրը սկզբում կիրառվում էր Արևմուտքում, իսկ հետո էլ մտավ շրջանառության մեջ անմիջապես խորհրդային այլխոհների մոտ[1]։

Ամերիկյան այլախոհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այլախոհ» եզրը Միացյալ Նահանգների համատեքստում կիրառվում է ԱՄՆ կառավարության գաղտնիքները լուսաբանող մարդկանց նկարագրման համար, ինչպես Չելսի Մենինգի դեպքում, ով Վիքիլիքսի միջոցով հրապարակել է Բաղդադում օդային հրթիռակոծությունների տեսագրությունը։ Այլախոհ է համարվում նաև Էդվարդ Սնոուդենը, ով մեղադրել է ԱՄՆ կառավարությունը սեփական քաղաքացիների և օտարերկրյա պաշտոնյաների դեմ լրտեսական գործունեության ծավալման, այդ թվում նաև PRISM և XKeyScore ծրագրերի միջոցով նրանց համացանցային ակտիվության արձանագրման և այդ տեղեկությունների օգտագործման, մեջ[4][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վարդան Հարությունյան, Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում (խմբ. Լիզա Ճաղարյան), Երևան, «Վան Արյան», 2014 — 3-11, էջեր 3-11. — 500 հատ։
  2. Կաղապար:OEtymD
  3. Dictionary.com
  4. «Interfax: Assange, Manning, Snowden are new dissidents»։ Institute for European, Russian and Eurasian Studies (IERES); The George Washington University's Elliott School of International Affairs 
  5. «White House 'extremely disappointed' with Snowden asylum»։ RT (TV network)։ «The spokesman stressed the US doesn't view Edward Snowden as a whistleblower or dissident, reminding that the NSA former contractor is accused of leaking classified information in his home country.» 
  6. Wills Amanda։ «New Snowden leak: NSA program taps all you do online»։ CNN News