Լեյլա Զանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեյլա Զանա
քրդ.՝ Leyla Zana
Zana (cropped).jpg
Ծնվել էմայիսի 3, 1961(1961-05-03)[1] (58 տարեկան)
ԾննդավայրՍիլվան, Դիարբեքիր, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ակտիվիստ, գրող և լրագրող
ԱմուսինMehdi Zana?
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
Քաղաքական կուսակցությունSocial Democratic Populist Party? և People's Democracy Party?
Պարգևներ և
մրցանակներ
Թորլոֆ Ռաֆտոյի հիշատակի մրցանակ Սախարովի մրցանակ և Բրունո Կրայսկու պարգև
Leyla Zana Վիքիպահեստում

Լեյլա Զանա (քրդ.՝ Leyla Zana, մայիսի 3, 1961(1961-05-03)[1], Սիլվան, Դիարբեքիր, Թուրքիա), քուրդ իրավապաշտպան և քաղաքական գործիչ: 1991- 1994 թվականներին եղել է Թուրքիայի խորհրդարանի անդամ: Դատապարտվել է 15 տարի ազատազրկման՝ խորհրդարանում իր երդման արարողությունը քրդերենով արտասանելու համար:

1995 թվականի նոյեմբերի 5-ին Եվրախորհրդարանը ընդունել է որոշում Լեյլա Զանային շնորհելու Սախարովի անվան մրցանակ՝ իրավապաշտպան գործունեության համար: Սակայն իրավապաշտպանը մրցանակը ստացավ միայն 2004 թվականին՝ ազատ արձակվելուց հետո:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյլա Զանան ծնվել է 1961 թվականի մայիսին Դիարբեքիր Նահանգի Սիլվան քաղաքատիպ ավանում: Երբ նա 14 տարեկան է, ծնողները ամուսնացրել են Լեյլային Մեհդի Զանայի հետ, ով Դիարբեքիրի քաղաքապետն էր մինչ 1980 թվականը: 1991 թվականին Լեյլա Զանան դարձել է առաջին քուրդ կինը, ով ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր:

Երկար ժամանակ Թուրքիայում քրդերենի կիրառումը համարվում էր քրեօրեն պատժելի արարք: Միայն 1990-ական թվականների սկզբին այն օրինականացվեց, սակայն դրա օգտագործումը հանրային տարածքներում դեռևս արգելքի տակ էր: Այսպես Լեյլայի երդման արարողությունը քրդերենով Թուրքիայում մեծ սկանդալ առաջացրեց և դարձավ նրա ձերբակալության հիմնական պատճառը: Կարդալով պատգամավորական երդման տեքստը, Զանան ավարտեց իր խոսքը հետևյալ եզրույթով:

Aquote1.png Ես տալիս եմ այս երդումը հանուն թուրք և քուրդ ժողովուրդների եղբայրության։ Aquote2.png

Դեմոկրատական կուսակցության արգելումից հետո, որին անդամակցում էր նա, Լեյլա Զենան զրկվել է պատգամավորական անձեռնամխելիությունից և 1994 թվականի դեկտեմբերին երեք այլ պատգամավորների հետ ձերբակալվել և մեղադրվել պետական դավաճանության մեջ: Նրան մեղադրում էին նաև Քրդական բանվորական կուսակցության անդամակցելու մեջ:

Զանան կատեգորիկ ժխտում էր իր մեղքը, սակայն վկաների տվյալներով, նա ընդունել է մեղքը ճնշումների արդյունքում[2], Զանան և նրա երեք համակուսակիցները դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման: Դատավարության ժամանակ նա վկայել է՝

Aquote1.png Ես չեմ ընդունում ինձ ուղղված և ոչ մի մեղադրանք: Եթե նրանցից նույնիսկ մեկը ճշմարիտ լիներ, ես կվերցնեի ինձ վրա ողջ պատասխանատվությունը, եթե դա լիներ նույնիսկ կյանքի գնով: Ես պաշտպանում եմ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ազգերի միջև եղբայրությունը և դա կանեմ մինչ վերջին շունչս։ Aquote2.png

2009 թվականի դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը ընդունել է որոշում այն մասին, որ Դեմոկրատական կուսակցությունը սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը[3]:

2010 թվականի ապրիլի 8-ին թուրքական դատարանը դատապարտել է երեք տարի ազատազրկման՝ մեղադրելով ահաբեկչական պրոպագանդայի տարածման մեջ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Defiance Under Fire. Leyla Zana: Prisoner of Conscience // Amnesty International USA Magazine
  3. «Turkish top court bans pro-Kurdish party» (անգլերեն)։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2010-04-17 
  4. Daren Butler.։ «Turkish court convicts Kurdish politician for speech» (անգլերեն)։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2010-04-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]