Ռազան Զայիթոունե
| Ռազան Զայիթոունե | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 29, 1977 (49 տարեկան) |
| Ծննդավայր | Սիրիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լրագրող, փաստաբան, իրավապաշտպան և իրավաբան |
| Ամուսին | Wael Hamada? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Center for Documentation of Violations in Syria? և Syrian Writers Association? |
Ռազան Զայիթոունե (Զայիթունա) արաբ․՝ رزان زيتونة, ապրիլի 29, 1977, Սիրիա), սիրիացի մարդու իրավունքների փաստաբան և քաղաքացիական հասարակության ակտիվիստ։ Ակտիվորեն մասնակցում է Սիրիայի Քաղաքացիական ցույցերին, հասել է նրան, որ կառավարությունը մեղադրել է նրան, համարելով օտարերկրյա գործակալ[2], որի արդյունքում նրա ամուսինը ձերբակալվել է[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին ավարտել է իրավաբանական դպրոցը, ապա 2001 թվականին սկսել է աշխատել որպես փաստաբան։ 2001 թվականից եղել է քաղբանտարկյալների պաշտպանելու փաստաբանների միության անդամ։ Նույն թվականին, Ռազան Սիրիայում Մարդու իրավունքների Ասոցիացիայի հիմնադիրներից մեկն էր (ՍՄԻԱ)։ 2005 թվականին Ռազան Զայիթոունեն հիմնել է Սիրիայի մարդու իրավունքների տեղեկատվական ալիքը (SHRIL), որի շնորհիվ նա շարունակում էր հաղորդել Սիրիայում մարդու իրավունքների խախտման մասին։ 2005 տարի, Ռազան հանդիսանում է նաև քաղբանտարկյալների ընտանիքների աջակցման կոմիտեի ակտիվ անդամ։
2011 թվականի հոկտեմբերի 27-ին նա և ևս չորս արաբ խոսքի ազատության համար արժանացել էր Սախարովի անվան մրցանակին[5]։ Նա ավելի վաղ արժանացել է Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակի՝ կանանց աջակցելու համար[6]։ 2013 թվականին Ռազան Զայիթոունեն արժանացել է Կանանց Միջազգային արիության մրցանակին[7]։
2013 թվականի դեկտեմբերին, սիրիական ընդդիմադիր կայքերը հաղորդում են, որ Զայիթոունեին իր ամուսնու՝ Վայել Համադեի, և իր երկու գործընկերների հետ առևանգել են՝ թաքցնելով Դամասկոսի հյուսիսում գտնվող ընդդիմադիր Դուման քաղաքում[8][9][10]։ Նրանց գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է[11]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոսքի ազատության համար՝ Սախարովի անվան մրցանակ
- Կանանց աջակցելու համար՝ Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակ[12]
- 2012 թվականին Բեռլինում Խոսքի ազատության համար արժանացել է Իբն Ռուշդ մրցանակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://francoisegiroud.com/prix
- ↑ «Syrian Activist In Hiding: 'If We Didn't Believe We Will Win, We Couldn't Bear All This'». Radio Liberty. 2011 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Beaumont, Peter (2011 թ․ մայիսի 21). «Syria's defiant women risk all to protest against President Bashar al-Assad». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Syrian woman activist wins human rights award». Amnesty International. 2011 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Three finalists for Sakharov Prize 2011 honouring human rights activists». European Parliament. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Razan Zaitouneh (Syria): Winner of the 2011 Anna Politkovskaya Award». Reach All Women in War. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Dissident Tibetan Writer Wins The US Government 2013 International Women of Courage Award». VOA. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ دي برس. «اختطاف الناشطة رزان زيتونه في دوما بريف دمشق». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Human Rights advocate Razan Zaitouneh kidnapped near Damascus». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Syrian opposition activist Razan Zaitouneh kidnapped at gunpoint». Financial Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Pizzi, Michael. «The Syrian Opposition Is Disappearing From Facebook». The Atlantic. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Razan Zaitouneh (Syria): Winner of the 2011 Anna Politkovskaya Award». Raw in War. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Profile at Huffington Post
| ||||||||||||