Մարիա Կոլեսնիկովա
| Մարիա Կոլեսնիկովա բելառուս․՝ Марыя Аляксандраўна Калеснікава | |
| Կուսակցություն՝ | Together? |
|---|---|
| Կրթություն՝ | Բելառուսի երաժշտական պետական ակադեմիա[1] և State University of Music and Performing Arts Stuttgart? |
| Մասնագիտություն՝ | ֆլեյտահար, քաղաքական գործիչ, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
| Դավանանք | ուղղափառություն |
| Ծննդյան օր | ապրիլի 24, 1982[1] (44 տարեկան) |
| Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | բելառուս․՝ Марыя Аляксандраўна Калеснікава |
| Պարգևներ | |
Մարիա Ալեքսանդրովնա[19][20] Կոլեսնիկովա (բելառուս․՝ Марыя Аляксандраўна Калеснікава; ապրիլի 24, 1982[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բելառուս ֆլեյտահար, մանկավարժ և քաղաքական ակտիվիստ, 2020 թվականի Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրություններում Վիկտոր Բաբարիկոյի շտաբի համակարգող։ Սվետլանա Տիխանովսկայայի միավորված շտաբի ներկայացուցիչ և Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ[21][22]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կոլեսնիկովան ծնվել է 1982 թվականի ապրիլի 24-ին Մինսկում։ Ավարտել է Բելառուսի պետական երաժշտական ակադեմիան՝ ֆլեյտահար և դիրիժոր մասնագիտությամբ։
17 տարեկանից ի վեր ֆլեյտա է դասավանդել Մինսկի գիմնազիայում։ Ֆլեյտա է նվագել օպերային թատրոնում, Բելառուսի Հանրապետության ազգային ակադեմիական համերգասրահում՝ Մ. Յ. Ֆինբերգի ղեկավարությամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության նախագահական նվագախմբում[23]։
2007 թվականին տեղափոխվել է Գերմանիա, սովորել է Շտուտգարտի երաժշտության բարձրագույն դպրոցում՝ հին և ժամանակակից երաժշտության ֆակուլտետներում[24]։
2010-ական թվականներին ակտիվ համերգային գործունեություն է ծավալել և միջազգային մշակութային նախագծեր է կազմակերպել Գերմանիայում և Բելառուսում[25][26], որոնց թվում է «Երաժշտության դասեր մեծահասակների համար» խորագրով դասախոսությունների շարքը։
12 տարիների ընթացքում՝ 2007-2019 թվականներին ապրել է Գերմանիայում, իսկ Բելառուսում եղել է միայն անցումով[27]։ 2017 թվականին հանդես է եկել որպես Artemp ստեղծագործական միավորման հիմնադիրներից մեկը, որը ժամանակակից արվեստի բնագավառում տարբեր միջոցառումներ է անցկացրել[24]։
Ok16 մշակութային հաբի (կենտրոնի) գեղարվեստական տնօրենն է[28]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին Կոլեսնիկովան գլխավորել է Վիկտոր Բաբարիկոյի շտաբը, որն առաջադրվել է Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում 2020 թվականի օգոստոսի 9-ի ընտրություններում։
Հուլիսի 16-ին Վիկտոր Բաբարիկոյի (Մարիա Կոլեսնիկովա), Վալերի Ցեպկալոյի (Վերոնիկա Ցեպկալո) և Սվետլանա Տիխանովսկայայի շտաբերի ղեկավարները հայտարարել են միավորման մասին[29][30][31]։
Օգոստոսի 8-ի երեկոյան Կոլեսնիկովային ձերբակալել է ոստիկանությունը, սակայն մի քանի րոպե անց նա ազատ է արձակվե։ Դա բացատրվել է դրանով, որ «նրան շփոթել են»[32][33]։
Կոլեսնիկովան ակտիվորեն մասնակցում է Բելառուսի բազմաթիվ հանրահավաքներին։ Բացի այդ՝ նա դիմել է գործարանների աշխատակիցներին, պաշտոնյաներին, դիվանագետներին, ուժային կառույցներին և հեռուստատեսության աշխատակիցներին և հրավիրել է նրանց շարունակել միանալ բողոքին[34][35][36][37]։
Օգոստոսի 18-ին ընդգրկվել է Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի հիմնական կազմում[38][39], իսկ օգոստոսի 19-ին ընտրվել է նրա նախագահության կազմում[40][41]։
Օգոստոսի 31-ին Կոլեսնիկովան հայտարարել է «Վմեսծե» (ռուս.՝ Вместе, թարգ․՝ Միասին) քաղաքական կուսակցության ստեղծման մասին[42][43][44]։
Սեպտեմբերի 7-ին անհայտ անձինք առևանգվել են Կոլեսնիկովային Մինսկի կենտրոնում[45][46][47]։ Սեպտեմբերի 8-ի առավոտյան տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Մարիա Կոլեսնիկովային փորձել են Բելառուսից բռնի արտաքսել Ուկրաինա, սակայն նա պատռել է իր անձնագիրը և կրկին ձերբակալվել[48]։
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտարարել է, որ Համակարգող խորհրդի անդամներ Մարիա Կոլեսնիկովան, Իվան Կրավցովը և Անտոն Ռոդնենկովը առավոտյան ժամը 4-ին հատել են Ուկրաինայի հետ սահմանը։ Զուգահեռաբար բելառուսական պետական զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ Կրավցովը և Ռոդնենկովը «այս գիշեր փախել են արտասահման», իսկ Կոլեսնիկովան ձերբակալվել է[49]։
Սեպտեմբերի 9-ին Մարիա Կոլեսնիկովայի հայրը հայտնել է, որ իր դուստրը ձերբակալվել է։ Նա այդ մասին հայտնել է TUT.BY գործակալությանը։ Կոլեսնիկովան գտնվում է Մինսկի Վոլոդարսկու փողոցին գտնվող № 1 քննչական մեկուսարանում[50]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիայի մայրը մահացել է 2019 թվականին։ Նրա ծնողները կրթությամբ ճարտարագետներ են։ Հայրը՝ Ալեքսանդր Կոլեսնիկովը[20] ծառայել է սուզանավում, դասավանդել է Ավիացիոն քոլեջում, զբաղվել է բիզնեսով։ Քույրը՝ Տատյանա Խոմիչը բիզնես վերլուծաբան է, սակայն զբաղվում է նաև երաժշտությամբ, երգել է «Չարաձեյ» ռոք օպերայում Ռոման Օռլովի նախագծում[23]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 https://bigbookname.com/user/maria-kalesnikava-6175066
- ↑ 2011 - 2020 | Laureates | Sakharov Prize | European Parliament
- ↑ 2021 International Women of Courage Award Recipients Announced - United States Department of State
- ↑ dpa Auszeichnungen: Lew-Kopelew-Preise gehen nach Belarus und Russland (գերմ.) — 2021. — ISSN 0044-2070
- ↑ FURCHE D. Ausgezeichnet: Fritz-Csoklich-Preis 2021 geht an die belarussische Opposition(ավստր․)
- ↑ Адбылося ўручэнне ўзнагарод Global Belarusian Solidarity Award (բելառուս.)
- ↑ The Global Belarusian Solidarity Award was presented. Belsat is among the winners
- ↑ Zeitung S. Maria Kolesnikowa: Belarussische Bürgerrechtlerin erhält Stuttgarter Friedenspreis (գերմ.)
- ↑ Ceny Za svobodu, demokracii a lidská práva 2021 – Ústav pro studium totalitních režimů (չեխերեն)
- ↑ Aktuell S. Belarus-Aktivistin Maria Kalesnikowa ausgezeichnet (գերմ.)
- ↑ Cenu Václava Havla dostala Maryja Kalesnikavová, je symbolem odporu Bělorusů (չեխերեն) — 2021.
- ↑ Lutherpreis „Das unerschrockene Wort“ (գերմ.)
- ↑ Stadt Esslingen am Neckar: Preisverleihung 2022 (գերմ.)
- ↑ Nyheter S. V. T. Belarusiska Maryja Kalesnikava får årets Stig Dagermanpris (շվեդերեն) — 2022.
- ↑ Belarussische Oppositionelle: Swetlana Tichanowskaja erhält den Karlspreis 2022 (գերմ.) / Hrsg.: S. Casdorff — Deutschland: Verlag Der Tagesspiegel, 2021. — ISSN 1865-2263
- ↑ Ehrendoktorat für belarussische Oppositionelle Kalesnikawa in Graz (գերմ.)
- ↑ Verleihung der Ehrenprofessur an Maria Kalesnikava - Universität Mozarteum (գերմ.)
- ↑ Günter-Wallraff-Preis für belarussische Oppositionelle (գերմ.) — 2025.
- ↑ «У Менску затрымалі і хутка адпусьцілі Марыю Калесьнікаву» (բելառուսերեն). Белорусская служба Радио «Свобода». 2020 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- 1 2 ««Мария всегда повторяла: что бы ни случилось, я буду в Беларуси». Отец Колесниковой прокомментировал слова Лукашенко». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Мария Колесникова — РБК: «Белорусы ощутили силу самим разобраться»». РБК (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Создание Координационного Совета: итоги пресс-конференции». Виктор Бабарико (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- 1 2 Мария Колесникова рассказала о советах Алексиевич, об истории лозунгов кампании и совместном шопинге с Цепкало и Тихановской
- 1 2 Гульня ў класіку: інтэрв’ю з Марыяй Калеснікавай // Na Dzeya, 34mag
- ↑ «Музыкант и серфингист. Кто такая Мария Колесникова — представитель штаба Виктора Бабарико». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Кто такая Мария Колесникова — представитель штаба Виктора Бабарико. Что о ней известно?». belaruspartisan.by (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Если мы не победим, всех закатают в асфальт: Маша Колесникова о личном и планах // The Village». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Как завод превратился в культурный центр // Е. Ерёмина, Белорусы и рынок
- ↑ «Время женщин». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Белорусская оппозиция заключила тройственный союз // Коммерсантъ.
- ↑ «В Беларуси оппозиционные кандидаты объединились против Лукашенко». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Соратницу Тихановской Колесникову отпустили после задержания». РБК (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ ««С кем-то перепутали». Колесникову задержали и быстро отпустили» (ռուսերեն). TUT.BY. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Евгений Шуваев (2020 թ․ օգոստոսի 16). «Соратница Тихановской Мария Колесникова приехала на митинг оппозиции в Минске». Известия (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Соратница Тихановской Мария Колесникова прибыла на митинг оппозиции в Минске». ТАСС. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Официальное заявление штаба Виктора Бабарико».
- ↑ «Протесты в Беларуси: день восьмой. Онлайн». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «В основной состав Координационного совета белорусской оппозиции вошли 70 человек». ТАСС. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Алеся Добыш | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ օգոստոսի 18). «Прошла первая пресс-конференция Координационного совета: «Светлана Тихановская планирует вернуться в Беларусь»». kp.ru - Сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Оппозиция Белоруссии избрала президиум Координационного совета». ТАСС. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «В президиум белорусской оппозиции вошли нобелевский лауреат и экс-министр». РБК (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Евгений Шуваев (2020 թ․ օգոստոսի 31). «Белорусская оппозиция объявила о создании партии «Вместе»». Известия (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Белорусская оппозиция объявила о создании политической партии "Вместе"». ТАСС. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Колесникова объявила о создании политической партии "Вместе"». Sputnik Беларусь (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Протесты в Беларуси, день 30. Что происходит?». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ В Минске неизвестные захватили и увезли Марию Колесникову
- ↑ «Марию Колесникову в центре Минска задержали и увезли неизвестные». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Марию Колесникову задержали на границе с Украиной».
- ↑ «Протесты в Беларуси, день 31. Что происходит?». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կոլեսնիկովա» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Ապրիլի 24 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մինսկ քաղաքում ծնվածներ
- Սախարովի անվան մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Բելառուս երաժիշտներ
- Բելառուս հասարակական գործիչներ
- Բելառուսի կին քաղաքական գործիչներ
- Գերմանիայի համալսարանների կամ քոլեջների շրջանավարտներ
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կին երաժիշտներ
- Կին դիրիժորներ