Jump to content

Մալալա Յուսուֆզայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալալա Յուսուֆզայ
փուշթու՝ ملاله یوسفزۍ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1997
ԾննդավայրՄինգորա (Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան
Կրոնսուննի իսլամ[1][2]
ԿրթությունEdgbaston High School? (2017)[3] և Լեդի Մարգարետ Հոլ (2020)[4]
Մասնագիտությունուսանող, բլոգեր
ԱշխատատուMalala Fund?
ԱմուսինAsser Malik?[5]
Ծնողներհայր՝ Ziauddin Yousafzai?, մայր՝ Toorpekai Yousafzai?
Պարգևներ և
մրցանակներ
2014 թվականի Խախաղության Նոբելյան մրցանակ, Սախարովի անվան մրցանակ
🌐
 Malala Yousafzai Վիքիպահեստում
Մալալա Յուսուֆզայը Եվրախորհրդարանում Սախարովի մրցանակն ստանալիս: Ձախից՝ նրա հայրը՝ Զիաուդդինը (2013 թվականի նոյեմբեր)
2013 թվականին Արգենտինայում անցկացվեց պոեզիայի միջազգային փառատոն՝ ի պատիվ Մալալա Յուսուֆզայի:

Մալալա Յուսուֆզայ (փուշթու՝ ملاله یوسفزۍ;[6])[7] հուլիսի 12, 1997(1997-07-12)[8][9][10][…], Մինգորա, Պակիստան), պակիստանցի ակտիվիստուհի, իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը, որը բարձր պարգևների և պատիվների արժանացել է իր հայրենիքում տիրող դաժան խտրականության պայմաններում իր առողջությունն ու կյանքը վտանգի ենթարկելով՝ մարդու իրավունքների պաշտպանության և հատկապես կանանց ու երեխաների կրթության գործը հայրենի Խիբեր Փախթունխվա տարածաշրջանի (Հյուսիսարևմտյան Պակիստան) Սվաթ հովտի բնակավայրերում կազմակերպելու համար, նույնիսկ այն ժամանակ, երբ այնտեղ իշխող թալիբան շարժման անդամները աղջիկներին արգելել են դպրոց հաճախել։ Նրա պայքարը միջազգային արձագանք է ստացել, և, ինչպես նշել է Պակիստանի վարչապետ Շահիդ Խաքան Աբասին, նա դարձել է հայրենի երկրի ամենանշանավոր քաղաքացին[6][11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալալան ծնվել է փուշթու ընտանիքում, Պակիստանի Խիբեր Փախթունխվա շրջանի Մինգորա գյուղում։ Նրա ծնողները շրջանի գյուղերում բացել ու վարում էին մի շարք դպրոցներ։ Հոր գաղափարներն ու մարդասիրական գործունեությունն են առանձնապես ոգեշնչել աղջկան, ում համար իդեալական կերպարներ էին հանդիսանում անկախ Պակիստան պետության հիմնադիր Մուհամեդ Ալի Ջինահը և Պակիստանի նախկին վարչապետ տիկին Բենազիր Բհուտոն, որը առաջին կին ղեկավարն է եղել գերակշռող մուսուլմանական բնակչությամբ երկրների ցանկում։

2009 թվականի սկզբներին, լինելով ընդամենը 11-12 տարեկան մի աղջնակ, Մալալան կեղծ անվան ներքո իր բլոգն է բացել ու վարել BBC Urdu-ի (BBC-ի ուրդուական ծառայության) համար՝ մանրամասնորեն նկարագրելով իր առօրյան, խոհերն ու ապրումները թալիբական տիրապետության շրջանում։ Հաջորդած ամռանը լրագրող Ադամ Բ. Էլիկը նրա մասին ծավալուն նյութ է պատրաստել New York Times թերթի համար՝ պատկերելով նրա կյանքը այն ծանր ժամանակներում, երբ զինյալներ էին ներխուժել գյուղ։ Այսպիսով՝ դեռ մանուկ հասակից Մալալան համբավ է ձեռք բերել, հարցազրույցներ տվել թերթերի, ամսագրերի, հեռուստատեսության ու ռադիոյի համար, և ակտիվիստ Դեսմոնդ Տուտուի կողմից նրա թեկնածությունն առաջադրվել է Երեխաների խաղաղության միջազգային մրցանակ շնորհելու համար:։

2012 թվականի հոկտեմբերի 9-ին, երբ Մալալան իր երկու ընկերուհիների հետ քննություն հանձնելուց հետո ավտոբուսով հայրենի գյուղ էր վերադառնում, թալիբ մի հրաձիգ մահափորձ կատարեց նրանց նկատմամբ՝ ինքնաձիգից կրակ բացելով նրանց ուղղությամբ, դրանով իսկ ցանկանալով պատժել աղջիկներին՝ նրանց ակտիվիստական գործունեության համար։ Կրակահերթ արձակելուց հետո հրաձիգն անհետացավ, իսկ Մալալան գիտակցությունը կորցրած՝ տապալվեց ցած. գնդակը դիպել էր նրա գլխին։ Աղջկան արագ փոխադրեցին Ռավալպինդիի համբավավոր հիվանդանոցներից մեկը, բայց, չնայած պակիստանցի լավագույն բժիշկների գործադրած ջանքերին, նա գիտակցության չէր գալիս, և վիճակը մնում էր ծայրահեղ ծանր։ Ի վերջո հնարավոր եղավ աղջկան փոխադրել Մեծ Բրիտանիա՝ Բիրմինգհեմի Եղիսաբեթ թագուհու անվան հիվանդանոց։ Խիզախ աղջնակի կյանքի համար պայքարը հուզել էր աշխարհի տարբեր ծայրերում ապրող հազարավոր մարդկանց, որոնք իրենց աջակցությունն ու հնարավոր ամեն ինչով օգնելու պատրաստակամությունն էին հայտնում։ Deutsche Welle2013 թվականի հունվարին գրեց, որ Յուսուֆզայը կարող է ճանաչվել որպես աշխարհի ամենահռչակավոր պարմանուհին։

Մահափորձից մի քանի շաբաթ անց մուսուլման հիսուն հեղինակավոր ղեկավար կրոնավորներից բաղկացած մի խումբ հրապարակայնորեն դատապարտեց աղջնակի նկատմամբ իրագործված հաշվեհարդարը և ֆաթվա հայտարարեց նրանց դեմ, ովքեր փորձել էին սպանել նրան։ Թալիբանի պաշտոնյաները ի պաասխան դրա՝ նորանոր մեղադրանքներ ու սպառնալիքներ հնչեցրին Մալալայի հասցեին՝ հասկացնել տալով, որ երկրորդ մահափորձն են ծրագրել և դա վավերացրել են կրոնական երդումով։ Ինչպես և պետք էր սպասել, այդ հայտարարությունները միջազգային դատապարտման արժանացան։

Ապաքինվելուց հետո Յուսուֆզայը դարձավ կրթության իրավունքի համար պայքարող ամենաականավոր ակտիվիստներից մեկը, եթե ոչ ամենաականավորը։ Նա հիմնեց շահույթ չհետապնդող Malala Fund հիմնադրամը։ 2013 թվականին նրա հեղինակակցությամբ լույս տեսավ «Ես Մալալան եմ» (անգլ.՝ «I am Malala») գիրքը, որը դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ 2012 թվականին նրան շնորհվեց Պակիստանի խաղաղության պատանեկան ազգային մրցանակը, որը շնորհվում էր առաջին անգամ։ Հաջորդ տարի ակտիվիստ աղջիկն արժանացավ Անդրեյ Սախարովի մրցանակի, որը մարդու իրավունքների համար նրա ակտիվ պայքարի գնահատականն էր։ Իսկ 2014 թվականին տասնյոթամյա Մալալա Յուսուֆզայը, Քայլաշ Սաթյարթիի հետ, ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ՝ դառնալով Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը։ 2015 թվականին նրա մասին նկարահանված «Նա կոչեց ինձ Մալալա» փաստավավերագրական կարճամետրաժ կինոնկարը ներկայացվեց համապատասխան անվանակարգում Օսկար մրցանակի։ Time ամսագրի 2013, 2014, 2015 թվականների համարները Մալալային ներկայացրեցին որպես աշխարհի ամենաազդեցիկ անձանցից մեկի։

2017 թվականին Յուսուֆզային շնորհվեց Կանադայի պատվավոր քաղաքացու կոչում, նա դարձավ Կանադայի Համայնքների պալատին ուղերձ հղած ամենաերիտասադ անձնավորությունը։

2013-2017 թվականներին Մալալան հաճախել է Էգբասթոնի ավագ դպրոցը։ Ներկայումս նա փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն է ուսումնասիրում Օքսֆորդի համալսարանի Lady Margaret Hall-ում։

2009 թվականի սկզբին՝ 11 տարեկան հասակում, Յուսուֆզայը հայտնի դարձավ աշխարհում՝ շնորհիվ Բի-Բի-Սի-ի համար իր գրած բլոգի։ Բլոգում նա մանրամասն խոսեց թալիբների ռեժիմի օրոք իր կյանքի, Սվաթ հովիտը վերահսկելու փորձի և աղջիկների կրթության զարգացման վերաբերյալ իր տեսակետների մասին։ 2009-ի վերջին պակիստանցի զինվորականները լայնածավալ հարձակում սկսեցին գրոհայինների դեմ, ինչը հանգեցրեց թալիբների վտարմանը Սվաթ հովտից։ Մալալա Յուսուֆզայը առաջին տեղն Է զբաղեցրել Պակիստանի ամենամյա երիտասարդական խաղաղության մրցանակաբաշխությունում՝ բլոգում այս իրադարձությունների նկարագրության համար։

2012 թվականի մասնակցել է միջազգային մարքսիստական միտումով Սվաթում անցկացվող ամառային դպրոցին[12]։

2012 թվականի հոկտեմբերի 9-ին Մալալա Յուսուֆզայը դպրոցից տուն էր վերադառնում դպրոցական ավտոբուսով, ավտոբուսը կանգնեցրել էին դիմակավորված և զենքով մարդիկ։ Գրոհայիններից մեկը մտել է ավտոբուս և սկսել երեխաներին հարցնել, թե նրանցից ով է Մալալան։ Երբ նրա ինքնությունը պարզվել է, թալիբները կրակել են աղջկա վրա։ Գնդակն անցավ գլխի, պարանոցի միջով և դուրս եկավ ուսի վրայով, արդյունքում, Մալալայի հետևում նստած երկու աղջիկները նույնպես հրազենային վնասվածք են ստացել։ Մալալային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Փեշավար քաղաքի զինվորական հոսպիտալ։ Աղջիկը կոմայի մեջ էր, նրա ապաքինման հավանականությունը մեծ չէր։

Պակիստանում 50 իսլամական հոգևորականներից բաղկացած խումբը ֆաթվա է հանել նրանց դեմ, ովքեր փորձել են սպանել նրան։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տանը հանդիպում են Մալալա Յուսուֆզայի հետ, 2013 թվական

Երբ Մալալայի վիճակը կայունացավ, Պակիստանի կառավարությունը կազմակերպեց նրա համար օդային ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա։ Աղջիկը բուժում էր ստանում Բիրմինգհեմ քաղաքի հիվանդանոցում։ Նրա հայրը հայտարարություն է արել, որ դուստրը կվերադառնա Պակիստանում ապրելու Մեծ Բրիտանիայում վերականգնողական կուրսից հետո[13]։

2012 թվականի հոկտեմբերի 16-ին Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիկը հայտարարել է, որ Մալալան պարգևատրվել է Արիության շքանշանի աստղով՝ «կանանց կրթության հարցերով թալիբների բռնակալական դիրքորոշման դեմ հրապարակայնորեն հանդես գալու համար»[14][15]։ Հանձնվել է անձամբ Լոնդոնում 2013 թվականի մարտի 24-ին կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ Մեծ Բրիտանիայում Պակիստանի բարձրագույն հանձնակատար Սայեդ Իբնե Աբբասի կողմից[16]։

2013 թվականի հունվարի 4-ին Մալալան դուրս է գրվել հիվանդանոցից[17]։

Հետագա կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 12-ին՝ իր 16-ամյակի օրը, Մալալան ելույթ ունեցավ Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում։

Մալալան ելույթ է ունենում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Նյու Յորք, 2013 թվական

2013 թվականի հոկտեմբերի 8-ին Մեծ Բրիտանիայում Weidenfeld & Nicolson հրատարակչությունում և ԱՄՆ-ում Little, Brown and Company հրատարակչությունում լույս է տեսել Մալալայի I am Malala: The Story of the Girl Who Stood Up for Education and was Shot by the Taliban ինքնակենսագրությունը, որը գրվել է բրիտանացի լրագրող Քրիստինա Լամբի հետ համատեղ։ Նույն օրը, մեկնաբանելով գրքի լույսընծայումը, «Թալիբանի» ներկայացուցիչ Շահիդուլլահ Շահիդը Պակիստանյան The Daily Nation թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Եթե մենք ևս մեկ հնարավորություն ունենանք, մենք անպայման կսպանենք այն։ Մենք պետք է սպանենք այն»։ Իսլամը արգելում է կանանց սպանությունը, բայց կարելի է բացառություն անել նրանց համար, ովքեր աջակցում են անհավատ մարդկանց մեր կրոնի դեմ պատերազմում»[18]։ Գիրքը 2014 թվականին թարգմանվել է Հնդկաստանի չորս լեզուներով՝ կաննադա, մալայալամ, մարաթհի, թամիլերեն[19]։ 2015 թվականին «Ես Մալալան եմ։ Քաջության եզակի պատմությունը, որը ցնցեց ամբողջ աշխարհը» լույս է տեսել ռուսերեն «Ազբուկա-Ատտիկուս» հրատարակչությունում։ Նիլա Վասվանիի կարդացած աուդիոգիրքը արժանացել է 2015 թվականի «Գրեմմի» մրցանակին՝ որպես «Լավագույն ալբոմ երեխաների համար»[20]։

2013 թվականին ստացել է Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակ[21][22], ինչպես նաև Սախարովի անվան մրցանակ[23][24]։

2014 թվականին Քայլաշ Սատյարթիի հետ միասին դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր «երեխաների և երիտասարդների ճնշումների դեմ պայքարի և երեխաների կրթության իրավունքի համար»[25][26]։ 17 տարեկանում դարձել Է Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը իր գոյության ողջ պատմության ընթացքում[27]։

2015 թվականի հուլիսի 12-ին Մալալան Լիբանանում դպրոց է բացել սիրիացի փախստական աղջիկների համար[28]։

2014 թվականին Սահմանադրության ազգային կենտրոնի կողմից պարգևատրվել է Ֆիլադելֆիայի Ազատության մեդալով[29][30]։

Լայն արձագանք է գտել Մալալա Յուսուֆզայի հարցազրույցը ամերիկացի երիտասարդ լրագրող և գրող Հիլդա Լիշակի հետ, որում խոսվում էր անվճար և որակյալ կրթության համար աղջիկների պայքարի մասին[31]։

2013 թվականի մարտից մինչև 2017 թվականի հուլիսը Յուսուֆզայը սովորել է Բիրմինգհեմի Էդգբաստոն աղջիկների ավագ դպրոցում։ 2015 թվականի օգոստոսին Բրիտանական GCSE համակարգում դպրոցական ավարտական քննությունների համար ստացել է 6 բարձրագույն A* գնահատական (ռուսական հինգը գումարած գնահատման անալոգը հինգ բալանոց համակարգով) և 4 A գնահատական[32] (հինգը գումարած գնահատման անալոգը)։ Դիմելով Դարհեմի համալսարան, Ուորվիքի համալսարան և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց՝ Յուսուֆզայը նաև հարցազրույց է վերցրել Օքսֆորդի Լեդի Մարգարեթ Հոլլ քոլեջից 2016-ի դեկտեմբերին և ստացել է այնտեղ ընդունվելու առաջարկ, եթե նա ստանա առնվազն երեք «գերազանց» (А) գնահատական բարդության բարձր մակարդակի քննություններում (մասնագիտացված, ՄՊՔ-ի ռուսական տերմինաբանության մեջ, անգլերեն.՝ «A-levels», ի տարբերություն հիմնական) լրիվ միջնակարգ դպրոցի դասընթացի համար։ Նա չորս նման քննություն է հանձնել և 2017-ի օգոստոսին ընդունվել է փիլիսոփայություն, քաղաքականություն և տնտեսագիտություն ուսումնասիրելու համար[33]։ 2020 թվականի հունիսին ստացել է Օքսֆորդի դիպլոմ[34]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Johnson K. ENTREVISTA- "Nunca había sido tan feliz", dice Malala en su primera visita a Pakistán en años (իսպ.) — 2018.
  2. Résilience : "je sais la force qu'il y a dans le coeur d'une jeune fille" dit Malala Yousafzai en couverture de Vogue (ֆր.) // BBC Online — 2021.
  3. http://www.bbc.co.uk/news/world-asia-23241937
  4. https://www.bbc.co.uk/news/uk-england-oxfordshire-53107764
  5. https://www.hindustantimes.com/world-news/mala-yousafzai-activist-and-nobel-laureate-gets-married-in-birmingham-101636503284554.html
  6. 6,0 6,1 Memmot, Mark (2012 թ․ հոկտեմբերի 9). «Taliban Say They Shot Teenaged Pakistani Girl Who Exposed Their Cruelty». NPR. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «NPRNews» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  7. «Биография Малалы Юсуфзай». РИА Новости (ռուսերեն). 10.10.2013.
  8. Internet Movie Database — 1990.
  9. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  10. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  11. «Биография Малалы Юсуфзай». РИА Новости (ռուսերեն). 2013 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. Alan Woods. IMT sympathiser shot in Swat — Barbarism must not prevail! Արխիվացված 2013-06-17 Wayback Machine
  13. հ«Malala to return to Pakistan despite threats — Europe — Al Jazeera English». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 45 (օգնություն)
  14. «Rehman Malik announces Sitara-e-Shujaat for Malala». The Express Tribune[en]. 2012 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  15. «Honouring bravery: Malala to receive Sitara-e-Shujaat». The Express Tribune[en]. 2012 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  16. «Pakistan Day reception in London. High Commissioner conferred Sitara-i-Shujaat on Malala Yousafzai on behalf of the President of Pakistan». Высшая комиссия Пакистана. 2013 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  17. «Malala discharged from hospital – The Express Tribune». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  18. «Пакистанские талибы вновь пообещали убить девочку-блогера». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. K.V. Aditya Bharadwaj (2014 թ․ հոկտեմբերի 15). «Malala's memoir in Kannada» (անգլերեն). The Hindu. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  20. «India's Ricky Kej, Neela Vaswani grab Grammys» (անգլերեն). The Times of India. 2015 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  21. «Malala Yousafzai (Pakistan) 2013: Winner of the Anna Politkovskaya Award». Премия имени Анны Политковской. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  22. «Malala Yousafzai». Премия имени Анны Политковской. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  23. «Malala Yousafzai receives 2013 Sakharov Prize for Freedom of Thought». Европейский парламент. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  24. «Malala Yousafzai - winner of the Sakharov Prize 2013». Европейский парламент. 2013 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  25. «Malala Yousafzai». Нобелевский комитет. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  26. «The Nobel Peace Prize for 2014». Нобелевский комитет. 2014 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  27. «Nobel Laureates by Age». Нобелевский комитет. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  28. «Юная правозащитница открыла школу в Ливане» (ռուսերեն). New Tang Dynasty Television. 2015 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  29. «Malala Yousafzai». Национальный центр конституции. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  30. «Malala Yousafzai receives Liberty Medal in Philadelphia». Национальный центр конституции. 2014 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  31. Кадочникова С. «Я работаю на людей, а не на полицию». Известной журналистке угрожают тюрьмой и советуют уйти по-хорошему. Ей 12 лет // Lenta.ru : Интернет-издание. — 2019. Архивировано из первоисточника 11 դեկտեմբերի 2019.
  32. «Malala Yousafzai celebrates string of A* grades at GCSE». the Guardian (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  33. Hill, Amelia (2017 թ․ օգոստոսի 17). «Schoolgirl campaigner Malala Yousafzai wins Oxford university place». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  34. «Malala Yousafzai completes Oxford University exams». BBC News. 2020 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալալա Յուսուֆզայ» հոդվածին։