Ռավալպինդի
Արտաքին տեսք
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Ռավալպինդի | ||
| 33°39′0″N 73°1′0″E / 33.65000°N 73.01667°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Rawalpindi Tehsil? | |
| Մակերես | 5286 կմ² | |
| ԲԾՄ | 508±1 մետր | |
| Պաշտոնական լեզու | անգլերեն և ուրդու | |
| Բնակչություն | ▲2 098 231 մարդ (2017)[1] | |
| Ժամային գոտի | PKT? | |
| Հեռախոսային կոդ | 051 | |
| Փոստային դասիչ | 46000 | |
| Պաշտոնական կայք | rawalpindi.gov.pk | |
|
| ||
Ռավալպինդի, քաղաք Պակիստանի Փենջաբ նահանգում, Լեխ գետի ափին։ Երկրի տնտեսական, մշակութային, առևտրաարդյունաբերական կարևոր կենտրոնն ու տրանսպորտային հանգույցն է։ 1 853 հզ բն․ (2013)։ Կա նավթարդյունահանություն, սննդհամի, տեքստիլ, կոշիկի, քիմիադեղագործական, նավթավերամշակման, մետաղամշակման, մեքենաշինական, ցեմենտի արդյունաբերություն, տնայնագործություն։ Մ․ թ․ ա․ Ռավալպինդիի տեղում, հավանաբար եղել է Հաջիպուր հին քաղաքը։ Միջին դարերում այն ավերել են մոնղոլները։ Հետագայում քաղաքը վերականգնվել է։ 1849 թվականին Ռավալպինդին գրավել են անգլիական գաղութարարները։ Մինչև 1947 թվականը եղել է բրիտանական ռազմաբազա։ 1962 թվականի սահմանադրությամբ, Իսլամաբադի կառուցման տարիներին, երկրի ժամանակավոր մայրաքաղաքն էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 607)։ |
