Օսկար
(Վերահղված է Օսկար մրցանակից)
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածը կինոմրցանակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Օսկար (այլ կիրառումներ)։
Օսկար (անգլերեն՝ Oscar), կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակ։ Ներկայումս Օսկար մրցանակը տրվում է 24 հիմնական անվանակարգերում։
Բովանդակություն
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատուկ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնացած մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lավագույն ռեժիսորի օգնական
- Լավագույն պարուսույց
- Lավագույն ռեժիսոր կոմեդիա ժանրում
- Լավագույն կարճամետրաժ ֆիլմ նկարահանված 2 տուփ ժապավենի վրա
- Լավագույն նորարական կարճամետրաժ ֆիլմ
- Լավագույն գեղարվեստական բնօրինակ պատմություն
- Լավագույն տիտրեր
- Լավագույն օրիգինալ երգ
- Լավագույն անչափահաս դերասան
Հետաքրքիր փաստեր և ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամենաշատ Օսկար ստացել է Ուոլթ Դիսնեյը 26 անգամ, ներկայացվել է 59 անգամ։ Կոմպոզիտորներ Ալֆրեդ Նյումանը (9 Օսկար) և Ջոն Ուիլյամսը (5 Օսկար) Օսկարի են ներկայացվել 45-ական անգամ, ինչը երկրորդ ցուցանիշն է Ուոլթ Դիսնեյից հետո։
- դերասաններից ամենաշատը Օսկարի ներկայացվել է Ջեք Նիկոլսոնը՝ 12 անգամ, որից 8-ը գլխավոր դերի համար, 4-ը երկրորդ պլանի դերի համար, ստացել է 3 Օսկար, իսկ դերասանուհիներից Մերիլ Սթրիփը՝ 17 անգամ, ստացել է 3 Օսկար։
- դերասաններից Ջեք Նիկոլսոնն և Մայքլ Քեյնը (2 Օսկար) Օսկարի են ներկայացվել 5 տասնամյակ անընդմեջ (1960-2000 թթ.)։ Փոլ Նյումանը նույնպես 5 տասնամյակի ընթացքում ներկայացվել է Օսկարի (10 անգամ, 1 Օսկարի մրցանակակիր), սակայն 4 անգամ՝ 1950, 1960, 1980, 2000-ական թթ.։ Դերասանուհիներից նման հաջողության հասել է Քեթրին Հեփբորնը, նա Օսկարի է ներկայացվել 1930-1960 ական թթ. և 1980 թթ., ընդհանուր 12 անգամ։ Դերասան Դանիել Դեյ-Լյուիսը միակ դերասանն է, որը արժանացել է Օսկարի երկու տարբեր դարերում (20-րդ և 21-րդ)։
- դերասան-դերասանուհիներից ամենաշատ Օսկար ստացել է Քեթրին Հեփբորնը՝ 4 անգամ (4-ն էլ լավագույն դերասանուհի անվանակարգում)։ Դանիել Դեյ-Լյուիսը (3 լավագույն դերասան), Ջեք Նիկոլսոնը (2 լավագույն դերասան, 1 երկրորդ պլանի լավագույն դերասան), Ուոլտեր Բրենանը (3-ն էլ երկրորդ պլանի լավագույն դերասան) և Ինգրիդ Բերգմանը (2 լավագույն դերասանուհի, 1 երկրորդ պլանի լավագույն դերասանուհի) ստացել են 3 Օսկար։
- 2 դերասան 2 տարի անընդմեջ ստացել են Օսկար լավագույն դերասան անվանակարգում։ Սփենսեր Թրեյսին՝ 1937 թվականին «Խիզախ կապիտանները» և 1938 թվականին «Տղաների քաղաքը» ֆիլմերի համար, Թոմ Հենքսը՝ 1993 թվականին «Ֆիլադելֆիա» և 1994 թվականին «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերի համար։
- Քրիստոֆեր Պլամմերը ամենատարեց դերասանն է, որը ստացել է Օսկար մրցանակը։ 2012 թվականին նա ստացել է Օսկար երկրորդ պլանի դերասան անվանակարգում 82 տարեկան հասակում, իսկ ներկայումս բնակվող ամենատարեց օսկարակիրը Լուիզա Ռայներն է, նա 103 տարեկան է։
- Երկրորդ պլանի դերերի համար Օսկար ստացած մի քանի դերասաններ հետագայում դարձել են առաջին մեծության աստղեր՝ Քեվին Սփեյսի «Կասկածելի անձինք», Անջելինա Ջոլի «Ընդհատված կյանք», Ջեք Լեմոն «Միստեր Ռոբերթս» և այլն։
- Օրսոն Ուելսը («Քաղաքացի Քեյնը»), Չառլի Չապլինը («Մեծ բռնապետը») և Սիլվեստր Ստալոնեն («Ռոկկի») այն դերասաններն են, որոնք ներկայացվել են Օսկարի միաժամանակ տղամարդու լավագույն դերասան և լավագույն սցենար անվանակարգերում։
- Ռեժիսորներից ամենաշատը՝ 4 Օսկար ստացել է Ջոն Ֆորդը, 3-ական Օսկար են ստացել Ուիլյամ Ուայլերը և Ֆրենկ Կապրան (Ֆրենկ Կապրան ևս 1 Օսկար է ստացել որպես պրոդյուսեր)։
- «Բեն-Հուր» (1959), «Տիտանիկ» (1997) և «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (2003) ֆիլմերը ստացել են ամենից շատ՝ 12 Օսկար։ 10 Օսկար ստացել է «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմը, «Ժիժի» (1958), «Վերջին կայսրը (ֆիլմ)» (1987) և «Անգլիացի հաճախորդը» (1996) ֆիլմերը 9-ական Օսկար։ «Միլիոնատերը հետնախորշերից» (2008), «Գանդի» (1982), «Կաբարե» (1972), «Նավահանգստում» (1954) և «Քամուց քշվածները» (1939) ֆիլմերը ստացել են 8 Օսկար։
- Ամենից շատ Օսկարի ներկայացվել են «Ամեն ինչ Եվայի մասին» (1950 թ.) և «Տիտանիկ (ֆիլմ, 1997)» ֆիլմերը՝ 14 Օսկար։ «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1966 թ.) ֆիլմը ներկայացվել է Օսկարի այդ տարվա բոլոր անվանակարգերում՝ 13 և ստացել 5 Օսկար։ 13 անվանակարգերում Օսկարի ներկայացվել են նաև «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն» (2001 թ., ստացել է 4 Օսկար) և «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (2008 թ., ստացել է 3 Օսկար)։
- Օսկարի պատմության մեջ 3 ֆիլմի՝ «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» (1975 թ.) և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 <մեծ Օսկարի> (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|