Ուիլյամ Ուայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ուիլյամ Ուայլեր
ՎիլհելմՎայլեր
William Wyler.jpg
1960 թ., «Բեն-Հուր» ֆիլմի համար Օսկար ստանալիս
Ծնվել է հուլիսի 11902
Ծննդավայր Մոլհաուզեն, Էլզաս, Գերմանիա
Մահացել է հուլիսի 27, 1981(1981-07-27) (տարիքը 79)
Մահվան վայր Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Գործունեության տարիներ 1925-1970
Մասնագիտացում սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր և դերասան
Ամուսին Մարգարետ Սալիվան (1934-36)
Մարգարետ Թալիչետ (1938-81)
Պարգևներ Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ, Օսկար լավագույն ռեժիսորի համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար և Օսկար լավագույն ռեժիսորի համար
IMDb ID 0943758
ԿինոՊոիսկ ID 151340

Ուիլյամ Ուայլեր (անգլ.՝ William Wyler, հուլիսի 1, 1902 - հուլիսի 27 1981), ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Հոլիվուդյան ամենահաջողակ ռեժիսորներից մեկը, բազմաթիվ հայտնի ֆիլմերի հեղինակ։

Կինոյի պատմության մեջ ամենաշատ Օսկարի ներկայացված ռեժիսորն է՝ ռեկորդային 12 անգամ, ստացել է 3 Օսկար լավագույն ռեժիսորի համար։ Ընդհանուր թվով ստացել է մոտ 20 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 34-ի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ուայլերը (իսկական անուն ազգանունը՝ Վիլհելմ Ուայլեր) ծնվել է Գերմանիայում։ Հայրը՝ Լեոպոլդը, գաղթական էր Շվեյցարիայից և աշխատում էր որպես բեռնափոխադրող։ Մայրը՝ Մելանին, գերմանուհի էր, ում ազգականը Կառլ Լեմլեն էր, Universal Pictures-ի հիմնադիրներից մեկը։

Կառլը հաճախ էր Ուիլյամին և նրա ավագ եղբորը՝ Ռոբերտին տանում կինո, թատրոն և համերգների։ Տեսնելով նրա հակումը կինոարվեստի նկատմամբ Կառլի հետ միասին նա 1921 թ. մեկնում է ԱՄՆ, Նյու Յորք և աշխատանքի անցնում Universal Pictures-ում որպես սուրհանդակ։

Իսկ 1923 թ-ից արդեն աշխատում է նույն կինոընկերության Լոս Անջելեսի մասնաճյուղում որպես ֆիլմերի դեկորների ձևավորող։ 1925 թ-ից սկսում է աշխատել որպես ռեժիսոր նկարահանելով կարճամետրաժ վեստեռներ։

1928 թ.ն ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն և հանդիսանում էր ընկերության ամենաշահութաբեր ռեժիսորը։ Մասնակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ծառայելով հակաօդային զինված ուժերում։ Պատերազմի ընթացքում կյանքը վտանգելով նկարահանում է «Մեմֆիս Բելլ. թռչող ամրոցի պատմությունը» վավերագրական կինոնկարը, որի նկարահանումների ժամանակ թռչում է ռազմական օդանավով՝ անգամ հակառակորդի դիրքերում, որոնցից մեկի ժամանակ սպանվում է նրա օպերատորը։ Իսկ նրա մի ականջը խլանում է ինքաթիռների շարժիչի ձայնից։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 70 ֆիլմի ռեժիսոր է, ևս 12 ֆիլմի պրոդյուսեր, 4 ֆիլմում խաղացել է որպես դերասան, 2 ֆիլմի սցենարի հեղինակ։ Առավել նշանավոր ֆիլմերն են

տարեթիվ ֆիլմ դերասաններ
1936 «Դոդսվորտ»
1938 «Հեզաբել» Հենրի Ֆոնդա
Բեթ Դևիս
1939 «Մոլեգին հողմերի դարավանդ» Լոուրենս Օլիվիե
1940 «Մարդը Արևմուտքից» Գերի Կուպեր
Ուոլտեր Բրեննան
1941 «Փոքրիկ աղվեսուհիները» Բեթ Դևիս
1942 «Միսսիս Մինիվեր» Գրիր Գարսոն
1946 «Մեր կյանքի լավագույն տարիները» Ֆրեդրիկ Մարչ
1951 «Դետեկտիվ պատմություն» Քըրք Դուգլաս
Էլեանոր Փարքեր
Ֆրենկ Ֆայլեն
1953 «Հռոմեական արձակուրդներ» Գրեգորի Պեկ
Օդրի Հեփբերն
1955 «Հուսալքման ժամեր» Համֆրի Բոգարտ
Ֆրեդրիկ Մարչ
1956 «Ընկերական հորդոր» Գերի Կուպեր
1959 «Բեն-Հուր» Չառլթոն Հեսթոն
Հյու Գրիֆիտ
1961 «Մանկական ժամ» Օդրի Հեփբերն
Շիռլի Մակլեյն
1966 «Ինչպես գողանալ միլիոն» Պիտեր Օ'Թուլ
Օդրի Հեփբերն
Հյու Գրիֆիտ
Էլի Ուոլլակ
1968 «Ծիծաղելի աղջիկը» Օմար Շարիֆ
Բարբարա Սթրեյզանդ
Ֆրենկ Ֆայլեն