Հյու Գրիֆիտ
![]() անգլ.՝ Hugh Griffith | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 30, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Marian-glas, Ուելս |
Մահացել է | մայիսի 14, 1980[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Լոնդոն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1939)[4] և Ysgol Gyfun Llangefni? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 1939-1980 |
Պարգևներ և մրցանակներ | |
Հյու Գրիֆիտ (անգլ.՝ Hugh Griffith, մայիսի 30, 1912[1][2][3][…], Marian-glas, Ուելս - մայիսի 14, 1980[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Լոնդոն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, Օսկարի դափնեկիր։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյու Էմրիս Գրիֆիտը ծնվել է Ուելսի Անգլիս կղզու Մերիեն Գլես փոքրիկ քաղաքում։ Ավարտել է հարազատ քաղաքի միջնակարգ դպրոցը։ Նրան չի հաջողվում ընդունվել համալսարան՝ անգլերեն լեզվի քննությունը հանձնել չկարողանալու պատճառով։
Սկզբում ընդունվում է աշխատանքի բանկում, հետո տեղափոխվում է Լոնդոն։ Սակայն շուտով թողնում է բանկային գործը և ընդունվում է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, որին զուգահեռ աշխատում է թատրոնում։ Ուսումը կիսատ է մնում, նա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական զինված ուժերի կազմում ծառայում է Հնդկաստանում և Բիրմայում։ Պատերազմից հետո սկսած 1947 թվականից նորից վերադառնում է թատրոն։
Թատրոնից հետո նա սկսում է նկարահանվել բրիտանական ֆիլմերում, իսկ 1950-ական թթ. սկսած սկսում է նկարահանվել արդեն Հոլիվուդում։
1980 թվականին ստանում է Ուելսի Բանգորսկյան համալասարանի պատվավոր գիտնական կոչում։ Հյու Գրիֆիտը մահացել է Լոնդունում 1980 թվականի մայիսի 14-ին, սրտի ինֆարկտից։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացել է մոտ 90 ֆիլմում, որոնցից նշանավորներն են «Բեն Հուր», «Ելք», «Ապստամբություն Բաունտիի վրա», «Թոմ Ջոնս», «Ինչպես գողանալ միլիոն», «Սարսափելի բժիշկ Ֆայբսը», «Ի՞նչ» և այլն։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2 անգամ առաջադրվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում «Բեն-Հուր» ֆիլմում խաղացած շեյխ Իլդերիմի դերի համար։
1 անգամ առաջադրվել է BAFTA-ի, 2 անգամ Ոսկե Գլոբուսի։ Ստացել է նաև թատրոնի «Թոնի» մրցանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://www.rada.ac.uk/profiles?aos=acting&yr=1939&fn=hugh&sn=griffith
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԿինոՊոիսկ կայքում (ռուս.)
- Internet Broadway Database կայքում (անգլ.)
|
- Մայիսի 30 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Մայիսի 14 մահեր
- 1980 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Բրիտանացի դերասաններ
- Օսկարակիրներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի կինոդերասաններ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ