Հռոմեական արձակուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հռոմեական արձակուրդներ
Roman Holiday
Հռոմեական արձակուրդներ ֆիլմի պոստեր.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրկատակերգություն
Թվական1953
Պրեմիերաօգոստոսի 27, 1953
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Ուայլեր
ՊրոդյուսերՈւիլյամ Ուայլեր
Սցենարի հեղինակ

Դալտոն Տրամբո

Յան Մակլեն Հանտեր
Դերակատարներ

Գրեգորի Պեկ

Օդրի Հեփբերն
Օպերատոր

Անրի Ալկան

Ֆրանց Պլաներ
ԵրաժշտությունԺորժ Օրիկ և Վիկտոր Յանգ
ՄոնտաժՌոբերտ Սուինկ
Պատմվածքի վայրՀռոմ
Նկարահանման վայրՀռոմ
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն113 րոպե
Բյուջե1,500,000 $
Շահույթ12,000,000 $
Roman Holiday (film) Վիքիպահեստում

Հռոմեական արձակուրդներ (անգլ.՝ Roman Holiday, անգլերենից զուտ թարգմանությամբ՝ Հռոմեական արձակուրդ), 1953 թվականին ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի նկարահանած կատակերգական ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հերոսուհին եվրոպական երկրների մեկի արքայադուստր է՝ Աննան, ով ապրում է թագավորական ճոխ կյանքով։ Սակայն ամեն օր պլանավորվող հանդիպումները ու խիստ ռեժիմի օրակարգը արդեն հոգնեցնում են գեղեցկուհի Աննային, և նրան հագստացնելու համար բժիշկը նրան հաճախ հանգստացնող ու քնաբեր դեղեր է ներարկում։ Մի անգամ նա ուղևորվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ մասնակցելու բարձրաստիճան անձանց պարահանդեսի։

Չդիմանալով պարահանդեսի լարված մթնոլորտին նա գիշերով թաքուն փախչում է տնից ու սկսում զբոսնել Հռոմում, ինչը շատ դուր է գալիս նրան, որովհետև դա առաջին անգամ էր, որ նա մենակ էր, ու նրան ոչ ոք չէր ուղեկցում։ Զբոսնելու ժամանակ Աննան հոգնում է ու թմրում քնաբերի ազդեցությունից և քնում հենց ճանապարհի եզրի մայթին։

Նրան գտնում է ամերիկացի լրագրող Ջո Բրեդլին, ով աշխատանքից ազատվելու եզրին էր, և վերադառնում էր գինետնից։ Կիսաքուն վիճակում Ջոն հարցնում է Աննային թե որտեղ է նա ապրում ու չհասականալով նրան ստիպված տանում իր հետ իր բնակարան։

Առավոտյան արդեն Աննայի փախուստի լուրը տարածվում է ամբողջ Հռոմով մեկ, իսկ նրա լուսանկարները տպագրվում են թերթերում ու հեռուստեսությամբ հարղորդում նրա մասին։ Ջոն, ով դեմքով չէր ճանաչում Աննային, արդեն լուսանկարներից ճանաչում է նրան ու հարցազրույց վերցնում նրանից։ Այդ մասին Ջոն տեղյակ է պահում իր պետին, ասելով որ նա կարող է շատ հետաքրքիր հոդված տպագրել։ Այդ ժամանակից սկսվում է Աննայի, Ջոյի ու իր ընկեր լուսանկարիչ Իրվին Ռադովիչի զավեշտալի արկածները Հռոմում ...

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Գրեգորի Պեկ Ջո Բրեդլի Ջո Բրեդլի
Օդրի Հեփբերն արքայադուստր Աննա արքայադուստր Աննա
Էդդի Ալբերտ Իրվին Ռադովիչ Իրվին Ռադովիչ
Հարթլի Փաուեր Հենեսի Հենեսի
Էդդի Ալբերտ Իրվին Ռադովիչ Իրվին Ռադովիչ
Հարկուտ Ուիլյամս դեսպան դեսպան

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է 6 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 11-ի, որոնց թվում 3 Օսկար, լավագույն դերասանուհի (Օդրի Հեփբերն), Լավագույն հանդերձանքի դիզայն (Էդիտ Հիդ), Լավագույն հարմարեցված սցենար (Դալտոն Տրամբո), 1 Ոսկե Գլոբուս (Օդրի Հեփբերն, լավագույն դրամայի դերասանուհի), 1 BAFTA (ներկայացվել է ևս 3-ի) և այլն։ 1999 թվականին ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Ֆիլմը վարկանիշային ցանկերում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հռոմեական արձակուրդ» ֆիլմը ընդգրկված է Ամերիկյան կինոկադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևյալ տեղերում՝

Կադրեր ֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]