Էլի Ուոլլակ
Էլի Ուոլակ (անգլ.՝ Eli Herschel Wallach, այլ թարգմանությամբ՝ Էլի Ուոլլահ, դեկտեմբերի 7, 1915[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 24, 2014[2][3][5][…], Նյու Յորք, ԱՄՆ[4][6], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, 2010 թվականին ստացել է Օսկար կինոյում ունեցած մեծ ավանդի համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլի Ուոլլակը ծնվել է 1915 թվականին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, հրեաների ընտանիքում։ Հայրը՝ Աբրամ Վալլախը և մայրը՝ Բերտա Շորը, ԱՄՆ էին ներգաղթել 1909 թվականին։ Հայրը մասնագիտությամբ դերձակ էր և հիմնական աշխատանքից բացի զբաղվում էր նաև առևտրով Բրուքլինի իր «Bertha’s» քաղցրավենիքի խանութում։
Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Տեխասի Օսթինի համալասարանը (1936 թվական) և Նյու Յորք Սիթի քոլեջը։ Դերասանական վարպետություն սովորել է Neighborhood Playhouse ստուդիայում։
Մասնակցությունը պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Հավայան կղզիներում՝ բժշկական ստորաբաժանումում։ Ավարտել է կրտսեր սպաների որակավորման կուրսը, այնուհետև գործուղվել է Մարոկկո՝ Կասաբլանկա քաղաք և ապա Ֆրանսիա։ Հենց Ֆրանսիայում ծառայած տարիներին նա ցուցադրում է իր դերասանական կարողությունները։ Իր մի քանի համախոհների հետ միասին հոսպիտալի վիրավոր զինվորականների համար գրում և բեմադրում է սիրողական «Սա ինչ է, բանա՞կ» սատիրական ներկայացումը, որտեղ ծաղրվում էին Եվրոպայի դիկտատորները։ Ինքը Ուոլլակը ներկայացման մեջ խաղում էր Ադոլֆ Հիտլերի դերը։
Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1946 թվականից ամուսնացած է դերասուհի Էնն Ջեքսոնի հետ, նրանք ունեն երեք երեխա։ Նրա թոռներից մեկը՝ Էնթոնի Օլիվեր Սքոթը «The New York Times»ի- առաջատար կինոքննադատներից է։
Չնայած պատկառելի տարիքին՝ 96 տարեկան, և կաթվածին՝ ինչի արդյունքում նրա ձախ աչքը զրկվել է տեսողությունից, մինչ 2010 թվականը նկարահանվել կինոյում։ 2005 թվականին լույս է տեսել Ուոլլակի ինքնակենսագրական գիրքը «Լավը, վատը և ես» («The Good, the Bad and Me: In My Anecdotage», ISBN 978-0-15-603169-1)։
Մահացել է 2014 թվականի հունիսի 24-ին Նյու Յորքում գտնվող իր սեփական տանը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականից սկսած արդեն մասնակցում է Բրոդվեյի պրոֆեսիոնալ թատերական ներկայացումներում։ 1951 թվականին ստանում է «Տոնի» մրցանակ Թենեսի Ուիլյամսի «Դաջված վարդը» ներկայացման Ալվարոյի դերի համար։
Կինոյում նորամուտը կայացել է 1956 թվականին Էլիա Կազանի «Տիկնիկը» ֆիլմում։
Խաղացել է ամերիկյան նշանավոր շատ ֆիլմերում, մեծ ճանաչում են նրան բերել հետևալ դերերը.
- Կալվերա - «Հրաշալի յոթնյակը»
- Տուկո - «Լավը, վատը, չարը»
- Բեն Բեյքեր «Մակենայի ոսկին»
- դոն Ալտոբելլո «Կնքահայրը 3»։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացել է ավելի քան 160 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, որոնց մեծ մասը երկրորդային դերեր են։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
1956 | «Տիկնիկը» | Էլիա Կազան | Քերոլ Բեյքեր Կառլ Մոլդեն |
1960 | «Հրաշալի յոթնյակը» | Ջոն Սթարջես | Յուլ Բրիններ ՍթիվՄակքուին Չառլզ Բրոնսոն Ջեյմս Քոբեռն |
1961 | «Անհանգիստները» | Ջոն Հյուսթոն | Կլարկ Գեյբլ Մերիլին Մոնրո Մոնտգոմերի Կլիֆտ Քևին Մաքքարտի (դերասան) |
1962 | «Ինչպես է նվաճվել Արևմուտքը» | Ջոն Ֆորդ | Հենրի Ֆոնդա Ջեյմս Ստյուարտ Գրեգորի Պեկ Ջոն Ուեյն Ուոլտեր Բրեննան Լի Ջեյ Կոբբ Լի Վան Կլիֆ Ռիչարդ Ուիդմարկ Կառլ Մոլդեն Քերոլ Բեյքեր |
1965 | «Լորդ Ջիմ» | Ռիչարդ Բրուքս | Պիտեր Օ'Թուլ Ջեյմս Մեյսոն Ակիմ Թամիրով |
1966 | «Ինչպես գողանալ միլիոն» | Ուիլյամ Ուայլեր | Պիտեր Օ'Թուլ Օդրի Հեփբերն Շառլ Բուայե Հյու Գրիֆիտ |
1966 | «Լավը, վատը, չարը» | Սերժիո Լեոնե | Քլինթ Իսթվուդ Լի Վան Կլիֆ |
1969 | «Մակենայի ոսկին» | Ջեյ Լի Թոմպսոն | Գրեգորի Պեկ Օմար Շարիֆ Լի Ջեյ Կոբբ Էնթոնի Քուեյլ Թելլի Սավալաս |
1986 | «Ուժեղ տղաներ» | Ջեֆ Քենյու | Բերտ Լանկաստեր Քիրք Դուգլաս |
1987 | «Ցնդածները» | Մարտին Ռիթ | Ռիչարդ Դրեյֆուս Բարբարա Սթրեյզենդ Լեսլի Նիլսեն |
1990 | «Երկու Ջեյք» | Ջեք Նիկոլսոն | Ջեք Նիկոլսոն Հարվի Քեյթլ |
1990 | «Կնքահայրը 3» | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա | Ալ Պաչինո Էնդի Գարսիա Դայան Քիթոն Թալիա Շայեր Բրիջիտ Ֆոնդա Սոֆիա Կոպպոլա |
1992 | «Գիշեր և քաղաք» | Իրվին Վինկլեր | Ռոբերտ Դե Նիրո Ջեսիկա Լենգ |
1995 | «Երկուսը դա բավական է» | Ֆերնանդո Տրուզբա | Անտոնիո Բանդերաս Դեննի Այելլո Ջոն Քյուսաք Դարիել Հաննա Մելանի Գրիֆիտ |
2003 | «Խորհրդավոր գետը» | Քլինթ Իսթվուդ | Շոն Փեն Քեվին Բեյքոն Թիմ Ռոբինս Լոուրենս Ֆիշբորն |
2006 | «Արձակուրդ փոխանակումով» | Նենսի Մայերս | Ջուդ Լոու Քեմերոն Դիազ Ջեք Բլեք Քեյթ Ուինսլեթ |
2010 | «Ուոլ սթրիթ 2, Փողերը երբեք չեն քնում» | Օլիվեր Սթոուն | Մայքլ Դուգլաս Չառլի Շին Շայա Լեբաֆ Սյուզան Սարանդոն |
2010 | «Ուրվական գրողը» | Ռոման Պոլանսկի | Փիրս Բրոսնան Ջեյմս Բելուշի |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր թվով 7 կինոմրցանակ է ստացել, այդ թվում 1 պատվավոր Օսկար կինոյում ունեցած ավանդի համար, 1 BAFTA («Տիկնիկը»), նույն ֆիլմի համար առաջադրվել է Ոսկե Գլոբուսի, 1 Էմմի (ներկայացված է եղել 4 անգամ) և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #130223948 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ Eli Wallach, Multifaceted Actor, Dies at 98
|
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հունիսի 24 մահեր
- 2014 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Օսկարակիրներ
- 20-րդ դարի դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ