Արձակուրդ փոխանակումով
Արձակուրդ փոխանակումով անգլ.՝ The Holiday | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, սուրբծննդյան ֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | դեկտեմբերի 5, 2006[1] և դեկտեմբերի 14, 2006[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Nancy Meyers?[3][4][5] |
Պրոդյուսեր | Nancy Meyers? և Bruce A. Block? |
Սցենարի հեղինակ | Nancy Meyers? |
Դերակատարներ | Քեմերոն Դիազ[6][4][5][…], Քեյթ Ուինսլեթ[6][5][7], Ջուդ Լոու[6][5][7], Ջեք Բլեք[6][5][7], Շանյոն Սոսսամոն[5][7], Էլի Ուոլլակ[5][7], Էդվարդ Բյորնս[5][7], Ռուֆուս Սյուէլլ[5][7], Ջոն Կրասինսկի[7], Ալեքս Օ'Լաֆլին[7], Օդեթ Էննեբեյլ[7], Ջեյմս Ֆրանկո[7], Դասթին Հոֆման[7], Լինդսի Լոհան[7], Sarah Parish?[7], Քեթրին Հան[7] և Jon Prescott?[8] |
Օպերատոր | Դին Քանդի |
Երաժշտություն | Հանս Ցիմեր |
Մոնտաժ | Ջո Հաթշինգ |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Կոլումբիա Փիքչերս, Universal Studios և Relativity Media |
Տևողություն | 130 րոպե |
Բյուջե | 85 000 000 $ |
Շահույթ | 205 100 000 $[9] |
Պաշտոնական կայքէջ |
«Արձակուրդ» (անգլ.՝ The Holiday), 2006 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորը, սցենարի հեղինակը և պրոդյուսերը Նենսի Մեյերսն է։ Գլխավոր դերերը կատարել են Քեյթ Ուինսլեթը, Քեմերոն Դիասը, Ջուդ Լոուն և Ջեք Բլեքը։
Պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում 2006 թվականի նոյեմբերի 29-ին, իսկ նույն թվականի դեկտեմբերի 8-ին այն թողարկվել է կինոթատրոններում Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը տեղայնացրել է Columbia Pictures ընկերությունը, իսկ արտասահմանում՝ Universal Pictures ընկերությունը։ Այն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 205 մլն դոլար՝ ունենալով 85 մլն դոլար բյուջե։ Ֆիլմն արժանացել է խառը արձագանքների, քննադատները բարձր են գնահատել նրա վիզուալ գեղագիտական դիզայնը և դերասանների խաղը, իսկ սյուժեն համարվել է կանխատեսելի։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոնդոնի «Daily Telegraph»-ում հայտնի հարսանեկան սյունակի հեղինակ Այրիս Սիմփքինսը[10] (Քեյթ Ուինսլեթ) ապրում է Անգլիայում՝ գավառական գեղեցիկ քոթեջում։ Նա սիրահարված է մի մարդու, որն օգտագործում է իրեն։ Նրանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Հարավային Կալիֆոռնիայում, ապրում է Ամանդա Վուդսը (Քեմերոն Դիաս), որը գովազդային գործակալության սեփականատեր է, զբաղվում է ֆիլմերի համար հոլովակների ստեղծմամբ[10]։ Մի օր նա իմանում է, որ իր սիրելին դավաճանում է իրեն։
Միմյանց անծանոթ երկու կանայք, որոնք ապրում են միմյանցից 9 000 կմ հեռավորության վրա, հայտնվում են նման իրավիճակներում։ Նրանք գտնում են միմյանց համացանցում և պայմանավորվում են արձակուրդի ընթացքում փոխանակել իրենց բնակարանները․ Սուրբ ծնունդից առաջ Այրիսն ու Ամանդան որոշում են հանգստանալ իրենց խնդիրներից՝ պայմանավորվելով փոխել մայրցամաքները և ապրել միմյանց տանը երկու շաբաթվա ընթացքում։ Այրիսը տեղափոխվում է արևոտ Կալիֆոռնիա՝ Ամանդայի տուն, իսկ Ամանդան մեկնում է ձյունածածկ անգլիական գավառ։ Նրանցից յուրաքանչյուրը նոր վայրում տոնում է իր երջանիկ Սուրբ ծնունդը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Քեյթ Ուինսլեթ[11]։ | [12]։ | Այրիս
Ջեք Բլեք[13]։ | Մայլզ |
Քեմերոն Դիաս[14][15]։ | Ամանդա |
Ջուդ Լոու[16][17][18]։ | Այրիսի եղբայրը | Գրեմ
Ռուֆուս Սյուել | Այրիսի գործընկերը | Ջասպեր
Էդվադ Բյոռնս | Ամանդայի նախկին սիրելին | Իթան
Շենին Սոսամոն | Մեգի |
Էլի Ուոլլակ | Արթուր Էբբոտ |
Ջոն Կրասինսկի | Բեն |
Ֆիլմում էպիզոդիկ դերերով և բառացիորեն մի քանի վայրկյանով հայտնվում են Լինդսի Լոհանը, Ջեյմս Ֆրանկոն և Դասթին Հոֆմանը[19]։ Առաջին երկուսն իբր կատարում են գլխավոր դերեր այն մարտաֆիլմում, որի գովազդային հոլովակը մոնտաժում են Ամանդայի աշխատակիցները, իսկ Հոֆմանը հայտնվում է որպես տեսավարձույթի խանութի հաճախորդներից մեկը, երբ Մայլզը, Այրիսին մեկը մյուսի հետևից ցույցտալով սկավառակները և ֆիլմերից մեղեդիներ երգելով նրա վրա, DVD-ի դարակից վերցնում է «Շրջանավարտը» ֆիլմի սկավառակը։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը թողարկվել է 2006 թվականին Varese Sarabande ստուդիայի կողմից։ Այն ներառում է Հանս Ցիմմերի, Հերբ Ալպերտի, Հեյտոր Պերեյրայի, Իմոջեն Հիփի և այլ կոմպոզիտորների կողմից գրված մեղեդիներ։ Սաունդթրեքը բաղկացած է 22 մեղեդիներից՝ 48։12 րոպե ընդհանուր տևողությամբ։
Բացի այդ, ֆիլմում օգտագործվել են ևս 28 տարբեր ստեղծագործություններ, ներառյալ Էլլա Ֆիցջերալդի, Արետա Ֆրանկլինի, Քայլի Մինոուգի, The Killers խմբի երգերը և երկու մեղեդի, որոնք գրել են Անդրեա և Էնիո Մորիկոնեները։
Hans Zimmer
- Maestro
- Iris And Jasper
- Kayak for One
- Zero
- Dream Kitchen
- Seperate Vacations
- Anything Can Happen
- Light My Fire
- Definitely Unexpected
- If I Wanted to Call You
- Roadside Symphony
- Busy Guy
- For Nancy
- Its Complicated
- Kiss Goodbye
- Verso E Prosa
- Meu Passado
- The Cowch
- Three Musketeers
- Christmas Suprise
- Gumption
- Cry
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամանդան (Քեմերոն Դիաս), գալով Այրիսի տուն, բաժակը ձեռքին կատարում է ամերիկյան The Killers ռոք խմբի «Mr.Brightside» երգը։
- Նենսի Մայերսը նկարահանումների ժամանակ միշտ դերասանների համար միացրել է այն երաժշտությունը, որը հետագայում պետք է հնչեր այս կամ այն տեսարանում, որպեսզի նրանք ավելի լավ զգան պահը։
- Ֆիլմը ներկայացվել է MTV հեռուստաալիքի 2007 թվականի մրցանակի «Լավագույն համբույր» անվանակարգում (Քեմերոն Դիաս, Ջուդ Լոու)[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Freebase Data Dumps — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0457939/
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/es/film676444.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://www.fotogramas.es/Peliculas/The-Holiday-Vacaciones
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.metacritic.com/movie/the-holiday
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 http://www.imdb.com/title/tt0457939/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ 10,0 10,1 Robert Sheila (December 5, 2006)։ «Cameron Diaz Interview, The Holiday»։ MoviesOnline.ca։ Արխիվացված է օրիգինալից June 26, 2010-ին։ Վերցված է December 3, 2010
- ↑ Murray Rebecca։ «Kate Winslet Discusses The Holiday»։ About.com։ Արխիվացված է օրիգինալից September 24, 2010-ին։ Վերցված է December 1, 2010
- ↑ Kirschling Gregory (December 5, 2007)։ «The Conversation: Kate Winslet and Nancy Meyers»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից April 27, 2009-ին։ Վերցված է December 1, 2010
- ↑ Brevet Brad (December 9, 2006)։ «An Interview With Jack Black on 'Holiday'»։ RopeofSilicon.com։ Արխիվացված է օրիգինալից December 30, 2013-ին։ Վերցված է December 1, 2013
- ↑ «The Holiday - Cameron Diaz interview»։ IndieLondon։ December 5, 2006։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2013-ին։ Վերցված է December 25, 2013
- ↑ Brevet Brad (December 5, 2006)։ «Chatting The Holiday With Nancy Meyers»։ RopeOfSilicon.com։ Արխիվացված է օրիգինալից January 7, 2009-ին։ Վերցված է December 3, 2010
- ↑ Metro.co.uk Olivia Waring for (2016-12-31)։ «Here's what Jude Law's two little girls from The Holiday are up to now»։ Metro։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-06-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ «The Holiday»։ Hollywood One-One։ YouTube։ Արխիվացված է օրիգինալից December 18, 2013-ին։ Վերցված է December 2, 2010
- ↑ Carnevale Rob։ «The Holiday - Nancy Meyers Interview»։ indieLONDON։ IndieLondon.co.uk։ Արխիվացված է օրիգինալից September 8, 2012-ին։ Վերցված է December 1, 2010
- ↑ Laggett Tabatha (November 27, 2015)։ «29 Facts You Probably Didn't Know About "The Holiday"»։ BuzzFeed։ Վերցված է March 21, 2020
- ↑ «Awards»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից June 14, 2013-ին։ Վերցված է January 17, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Ֆիլմի մասին Discoverkate.com կայքում(անգլ.)
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2006 ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Նենսի Մեյերսի ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Relativity Media ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Բրիտանական կինոկատակերգություններ
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Սուրբծննդյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում