Jump to content

Ակիմ Թամիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակիմ Թամիրով
անգլ.՝ Akim Tamiroff
Ա. Թամիրովը «Չարի կնիք» ֆիլմում
Ծնվել էհոկտեմբերի 29, 1899(1899-10-29)[1][2][3][…]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[4] կամ Բաքու, Ռուսական կայսրություն[5][6]
Մահացել էսեպտեմբերի 17, 1972(1972-09-17)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՓալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրոնԱրևելյան ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն[5][6]
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Tamara Shayne?
Պարգևներ և մրցանակներ

Ակիմ Թամիրով (ռուս.՝ Аким Михайлович Тамиров, անգլ.՝ Akim Tamiroff, հայկական անունը՝ Հովակիմ Թամիրյանց, հոկտեմբերի 29, 1899(1899-10-29)[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[4] և Բաքու, Ռուսական կայսրություն[5][6] - սեպտեմբերի 17, 1972(1972-09-17)[1][2][3][…], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), թատրոնի և կինոյի ազգությամբ հայ[7][8] ամերիկացի դերասան։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիմ Թամիրովը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում, Բաքվի նավթարդյունաբերող Միքայել Թամիրովի և Մաշա Ամիրյանի որդին է։ Դերասանական կրթությունը ստացել է Մոսկվայի Գեղարվեստական Թատերական դպրոցում։

1922-1924 թվականներին նույն թատրոնի կազմում հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայի երկրներում։ 1923 թվականին տեղափոխվում է Ֆրանսիա՝ Փարիզ, ապա 1924 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում և մինչև 1928 թվականը հանդես եկել տարբեր թատրոններում։ 1929 թվականին հրավիրվել է Հոլիվուդ, շարունակել է իր դերասանական կարիերան Հոլիվուդում։ Սկզբում որպես թատրոնի դերասան խաղում է Մ. Բալիևի «Չղջիկ» խմբում (Le Chauve-Souris), ապա Նյու Յորքի «Գիլդ» թատրոնում։ Թողնելով թատրոնը հիմնում է բեմական գրիմի սեփական ակադեմիան, սակայն Մեծ Ճգնաժամի տարիներին սնանկանում է և կորցնում ակադեմիան[9]։

Դրանից հետո Թամիրովը գումար է վաստակում աշխատելով որպես տաքսու վարորդ, իսկ կինը՝ դերասանուհի Թամարա Շեյնը, աշխատում է ռեստորանում որպես մատուցողուհի։ Թամարան միաժամանակ հորդորում էր Ակիմին ամբողջությամբ սովորել անգլերեն և չխզել կապը թատրոնի և կինոյի հետ։

Առաջին դերը կինոյում խաղացել է 1932 թվականին, 33 տարեկան հասակում «Օ'Քեյ Ամերիկա» ֆիլմում։ Սկզբում խաղացել է էպիզոդիկ դերեր։ Խաղալով Ռուբեն Մամուլյանի «Թագուհի Քրիստինա» ֆիլմում ճանաչում է ձեռքբերում և 1934 թվականից արդեն նրան վստահվել են ինչպես երկրորդական, այնպես էլ գլխավոր դերեր։ Նրանով հետաքրքրվում է այդ ժամանակների Հոլիվուդի նշանավոր գործիչներից մեկը՝ Օրսոն Ուելսը, ում ֆիլմերում Ակիմ Թամիրովը կերտում է հետաքրքիր հերոսների։

1950-1960 ական թթ. Թամիրովը մեկնում է Եվրոպա և նկարահանվում է տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և այլն[10]։ Կարիերայի ավարտին ԱՄՆ-ում Թամիրովին հաճախ են հրավիրում հեռուստատեսություն որպես պատվավոր հյուր տարբեր շոուներում և սերիալներում։

Բոլորն ասում են, որ իմ ակցենտը արժի միլիոն դոլար, սակայն իմ ուզածը կինոյում միայն այսպես ասած էթնիկ դերեր կերտելն է
- Ակիմ Թամիրով

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիմ Թամիրովը խաղացել է մոտ 150 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, նաև սերիալներում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.

կադր «Ու՞մ մահն է գուժում զանգը» ֆիլմից
Ակիմ Թամիրովը «Ֆիեստա» ֆիլմում
տարիֆիլմռեժիսորխաղընկերներ
1935«Բենգալյան ուլանի օրերը»Հենրի ՀաթաուեյԳերի Կուպեր
1936«Երկ Լուի Պաստյորի մասին»Ուիլյամ ԴիտեռլիՊոլ Մունի
1936«Ցանկություն»Ֆրենկ ԲորզեջԳերի Կուպեր
Մառլեն Դիտրիխ
1936«Գեներալի մահը լուսաբացին»Լյուիս ՄայլսթոունԳերի Կուպեր
1936«Դժբախտ Էնթոնի»Մերվին ԼեռոյՖրեդրիկ Մարչ
Օլիվիա դե Հևիլլենդ
1943«Ու՞մ մահն է գուժում զանգը»Սեմ ՎուդԳերի Կուպեր
Ինգրիդ Բերգման
Վլադիմիր Սոկոլով
1944«Վիշապի սերունդները»Հարոլդ Բուկե
Ջեք Կոնուեյ
Քեթրին Հեփբորն
1947«Ֆիեստա»Ռիչարդ Թորփ
1949«Սև մոգություն»Գրեգորի ՌատոֆՕրսոն Ուելս
1955«Պարոն Արկադին»Օրսոն ՈւելսՕրսոն Ուելս
1956«Անաստասիա»Անատոլ ԼիտվակՅուլ Բրիններ
Ինգրիդ Բերգման
Հելեն Հայս
1958«Չարի կնիք»Օրսոն ՈւելսՕրսոն Ուելս
Չառլթոն Հեսթոն
Ջոզեֆ Քոթթեն
Մառլեն Դիտրիխ
1960«Օուշենի տասնմեկ ընկերները»Լյուիս ՄայլսթոունՖրենկ Սինատրա
Շիռլի Մաքլեյն
Դին Մարտին
1961«Ահեղ դատաստան»Վիտորիո Դե ՍիկաՖեռնանդել
Անուկ Էմե
Լինո Վենտուրա
Էռնեստ Բորգնայն
1962«Դատավարություն»Օրսոն ՈւելսՕրսոն Ուելս
Էնթոնի Պերկինս
Ռոմի Շնայդեր
Ժաննա Մորո
1964«Թոփքափը»Ժյուլ ԴասսենՓիթեր Ուստինով
Մաքսիմիլիան Շելլ
1965«Ալֆավիլ»Ժան-Լյուկ Գոդար
1965«Լորդ Ջիմ»Ռիչարդ ԲրուքսՊիտեր Օ'Թուլ
Ջեյմս Մեյսոն
Էլի Ուոլլակ
1965«Տիկնիկները»Մաուրո Բոլոնինի
Լուիջի Կոմենչինի
Դինո Ռիզի
Ջինա Լոլոբրիջիտա
Մոնիկա Վիտտի
1966«Հետապնդում աղվեսի ետևից»Վիտորիո Դե ՍիկաՊիտեր Սելլերս
1967«Ռոզա բոլորի համար»Ֆրանկո ՌոսսիԿլաուդիա Կարդինալե
1968«Մեծն Եկատերինան»Գորդոն ՖլեմինգՊիտեր Օ'Թուլ
1969«Դոն Կիխոտ»Գորդոն ՖլեմինգՕրսոն Ուելս
Ֆեռնանդո Ռեյ

2 անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Գեներալի մահը լուսաբացին» (1936) և «Ու՞մ մահն է գուժում զանգը» (1944) Հոլիվուդյան դասական դարձած ֆիլմի համար։ «Ու՞մ մահն է գուժում զանգը» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։

1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա փառքի աստղը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արծվի Բախչինյան, «Հայազգի գործիչներ», Երևան, 2002
  • Федоров А.В. Аким Тамиров: звезда мирового экрана//Pro KИNO. 2004. N 4 (8). C.19-20

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 136
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիմ Թամիրով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիմ Թամիրով» հոդվածին։