Էռնեստ Բորգնայն
Էռնեստ Բորգնայն Ernest Borgnine | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 24, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Համդեն |
Մահացել է | հուլիսի 8, 2012[4][1][5][…] (95 տարեկան) |
Մահվան վայր | , Լոս Անջելես[6] |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Հիլհաուսի ավագ դպրոց |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, բնավորության դերասան, սպա, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և թատրոնի դերասան |
Ամուսին | Ռոդա Կեմինս (1949–1958) Քեյթ Յուրադո (1959–1963) Էթել Մերման (1964-1965) Դոննա Ռենկուրտ (1965–1972) Տովա Տրեսնիս (1973–2012 մինչև իր մահը) |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 3 աղջիկ, 1 տղա |
Կայք | IMDb-ում էջ |
Ստորագրություն![]() | |
![]() |
Էռնեստ Բորգնայն (անգլ.՝ Ernest Borgnine, իսկական անուն ազգանունը՝ Էրմես Էֆրոն Բորգնինո, հունվարի 24, 1917[1][2][3][…], Համդեն - հուլիսի 8, 2012[4][1][5][…], , Լոս Անջելես[6]), ամերիկացի դերասան, խաղացել է 200-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրմես Էֆրոն Բորգնինոն (իտալերեն՝ Ermes Effron Borgnino) ծնվել է 1917 թ. հունվարի 24-ին ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում։ Նրա ծնողները գաղթել էին Իտալիայից։ Դպրոցն ավարտելուց հետո 10 տարի ծառայում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։ 1941 թ. թոշակի է անցնում, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով կրկին զորակոչվում է ծառայություն ԱՄՆ-ի բանակում, մասնակցելով պատերազմին։ Պատերազմից հետո փորձելով աշխատանք գտնել տարբեր մասնագիտություններ է փոխում։
Կինոյում նորամուտը կայանում է 1951 թ.։ 1953 թ. խաղում է իր առաջին մեծ դերը ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանի «Այսուհետ և դարեդար» ֆիլմում, որտեղ իր հերոսը սպանում է Ֆրենկ Սինատրայի մարմնավորած հերոսին։ Կինոյում մեծ մասամբ խաղացել է երկրորդ պլանի դերեր։ Մյուս նշանավոր ֆիլմերն են՝ «Վիկինգները», «Պոսեյդոնի» արկածները», «Գատտակա», «Վայրի ավազակախումբը» և այլն։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր թվով 13 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 8-ի։
Այդ թվում՝
- 1 Օսկար Օսկար լավագույն դերասանի համար - «Մարտի», (1955)
- 1 BAFTA - «Մարտի», (1955)
- 1 Ոսկե Գլոբուս լավագույն դերասան - «Մարտի», (1955), ևս մեկ անգամ ներկայացվել է 2007 թվականին
- ներկայացվել է 3 Էմմի (մրցանակ) մրցանակի և այլն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2012/07/09/movies/ernest-borgnine-tough-but-tender-actor-is-dead-at-95.html?_r=1|accessdate=July
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=1859&Extra=Y
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #137200242 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 7,0 7,1 7,2 https://navy.togetherweserved.com/usn/servlet/tws.webapp.WebApps?cmd=ShadowBoxProfile&type=Person&ID=171712
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Internet Broadway Database կայքում (անգլ.)
- http://tcmdb.com/participant/participant.jsp?participantId=161123(չաշխատող հղում)
- http://www.allrovi.com/name/p7448 Archived 2012-01-20 at the Wayback Machine.
- հարցազրույց Էռնեստ Բորգնայնի հետ
- kinopoisk կայքում (ռուս.)
|
- Հունվարի 24 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Հուլիսի 8 մահեր
- 2012 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Օսկարակիրներ
- Ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի աթեիստներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հնչյունավորողներ