Վայրի ավազակախումբը
«Վայրի ավազակախումբը» (անգլ.՝ The Wild Bunch), 1969 թվականին ռեժիսոր Սեմ Պեկինպայի նկարահանած վեստեռն ժանրի ամերիկյան ֆիլմ։
Ֆիլմը ունեցել է բացասական արձագանքներ տեղ գտած բռնությունների մասով[9]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1913 թվականին։ Փայք Բիշոպը և նրա ավազակախումբը որոշում են թալանել երկաթուղային բանկ, սակայն նրանց անսպասելի խանգարում է Փայքի նախկին օգնական Դիկ Տորնտոնը։ Ավազակախումբը որոշում է միանալ մեքսիկացի գեներալ Մապաչեի զորքերին և որոշում են գրոհ կազմակերպել մեծ ուժերով։
Նրանց հետևում է Տորնտոնը, ում հանձնարարված է 30 օրում բռնել Փայքին և նրա խմբին, այլապես նրան սպառնում է բանտ ...
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Ուիլյամ Հոլդեն | Փայք Բիշոպ |
Էռնեստ Բորգնայն | Դաչ Էնգստրոմ |
Ռոբերտ Ռայան | Դիկ Տորնտոն |
Էդմոնդ Օ'Բրայեն | Ֆրեդի Սայքս |
Ուորրեն Ուոտս | Լայլ Գորչ |
Հայեմ Սանչես | Անխել |
Բեն Ջոնսոն | Տեկտոր Գորչ |
Էմիլիո Ֆեռնանդես | գեներալ | Մապաչե
Մարտին Ստրոզեր | Քոֆեր |
Լ. Կ. Ջոնս | Թի-Սի |
Ալբերտ Դեկկեր | Փիթ Հերիգան |
Բո Հոփքինս | «կատաղած» | Կլարենս Լի
Խորխե Ռուսեկ | մայոր | Սամորրա
Ալֆոնսո Արաու | լեյտենանտ | Էռերա
Ռեյֆորդ Բարնս | Բեք |
Չանո Ուրուետա | դոն Խոսե |
Փոլ Հարպեր | Ռոսս |
Էլսա Կարդենաս | Էլսա |
Բիլ Հարտ | Ջեսս |
Սթիվեն Ֆերրի | սերժանտ | Մակհեյլ
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 թվականին ֆիլմը ներկայացվել է Օսկարի լավագույն սցենար և լավագույն երաժշտություն անվանակարգերում, ստացել է 6 կինոմրցանակ, ներկայացված եղել ևս 3-ի, որոնց թվում ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի։
Ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևալ տեղերում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր 1998 թ. - 80 և 2007 թ - 79
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմեր - 69
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 6-րդը որպես լավագույն վեստեռն
1999 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը ֆիլմը ներառել է ֆիլմերի ազգային ռեեստրում որպես մշակութային ժառանգություն[10]։ «Empire» հանդեսի կողմից կազմված բոլոր ժամանակների 500 լավագույն ֆիլմերի ցանկում 94-րդն է[11]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր Սեմ Պեկինպայի նախաձեռնությամբ յուրաքանչյուր զինատեսակի համար օգտագործվել է առանձնահատուկ ձայնային էֆեկտներ կրակոցի ժամանակ[12]
- «Վայրի ավազակախումբը» կազմված է 3642 մոնտաժային մասերից, ինչը ավելին է, քան մինչ այդ նկարված գունավոր ֆիլմերը (տվյալ ժամանակի համար սովորաբար այդ թիվ մոտ 600 էր)[13]։
- Ֆիլմը նկարահանվելուց հետո շատ մասեր հանվել էր, հաշվի առնելով R-վարկանիշի նոր պահանջները։ Առաջիններից մեկը հենց այս ֆիլմը համարվեց անթույլատրելի երեխաների համար[14]
- Հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը համարել է այս ֆիլմը համարել է իր ամենասիրված ֆիլմերից մեկը[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0065214/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://stopklatka.pl/film/dzika-banda
- ↑ http://www.mediafilm.ca/fr/film-fiche.sn?code=39406776601625466
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-1276/
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 http://www.imdb.com/title/tt0065214/fullcredits
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1276.html
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Armour Philip (June 2011)։ The 100 Greatest Western Movies of All Time: Including Five You've Never Heard of։ Performing Arts։ էջ 15։ ISBN 978-0-7627-6996-4։ Վերցված է 6 հոկտեմբեր 2014(չաշխատող հղում)
- ↑ «Librarian of Congress Names 25 More Films to National Film Registry»։ Library of Congress։ նոյեմբերի 16, 1999։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 13
- ↑ «The 500 Greatest Movies Of All Time»։ Empire։ Bauer Media Group։ Արխիվացված օրիգինալից 2011-08-17-ին։ Վերցված է Օգոստոսի 17, 2011
- ↑ Simmons, Garner (1982). Peckinpah, A Portrait in Montage. University of Texas Press. p. 103. ISBN 0-292-76493-6
- ↑ D. Cook. The Wild Bunch // International Dictionary of Films and Filmmakers. - 4th ed. - St. James Press, 2001. - Vol. 1. - P. 1318-1321.
- ↑ Prince Stephen (1999)։ «Savage Poet of American Cinema»։ in Stephen Prince։ Sam Peckinpah's The Wild Bunch։ Cambridge, UK: Cambridge University Press։ էջեր 15–16։ ISBN 0-521-58433-7
- ↑ Էբերտ Ռոջեր (սեպտեմբերի 29, 2002)։ «The Wild Bunch (1969)»։ Chicago Sun-Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 25.11.2014
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Prince, Stephen, ed. (1999). Sam Peckinpah's The Wild Bunch. Cambridge, UK։ Cambridge University Press. ISBN 0-521-58433-7.
- D. Cook. The Wild Bunch // International Dictionary of Films and Filmmakers. - 4th ed. - St. James Press, 2001. - Vol. 1. - P. 1318-1321.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վայրի ավազակախումբը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Վայրի ավազակախումբը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Վայրի ավազակախումբը»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Վայրի ավազակախումբը Filmsite.org կայքում