Ուորներ Բաքսթեր
Ուորներ Բաքսթեր անգլ.՝ Warner Baxter | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1889[1] |
Ծննդավայր | Կոլումբուս |
Մահացել է | մայիսի 7, 1951[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Կրթություն | San Francisco Polytechnic High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և գյուտարար |
Ամուսին(ներ) | Winifred Bryson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ուորներ Լերոյ Բաքսթեր (անգլ.՝ Warner Leroy Baxter, մարտի 29, 1889[1], Կոլումբուս - մայիսի 7, 1951[1], Բևերլի Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որի կարիերան իր գագաթնակետին է հասել 1910-1940 թվականներին։ Ավելի հայտնի է «Հին Արիզոնայում» խաղացած իր դերի շնորհիվ, որի համար 1930 թվականին արժանացել է Օսկարի։
Իր կարիերան սկսել է համր կինոյում։ Խաղացել է «Մեծ Գեթսբի» (1926) և «Սարսափլի ճշմարտություն» (1925) ֆիլմերում։ Ամենահայտնի ձայնային կինոնկարներից են «Հին Արիզոնայում» (1928), «42-րդ փողոց» (1933), «Ստրուկների նավ» (1937), «Առևանգվածը» (1938) ինչպես նաև «Գողացված զարդեր» (1931) կինոնկարները։ 1940-ական թվականներին հայտնի է դարձել «Բժշկի հանցանքը» ֆիլմում բժիշկ Ռոբերտ Օրդուելի դերով։
Կինոարտադրության մեջ ներդրումների համար Բաքսթերը իր աստղը ունի Հոլիվուդյան փառքի ծառուղում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաքսթերը ծնվել է 1889 թվականի մարտի 29-ին Օհայոյի Կոլումբուս քաղաքում։ Նրա ծնողները եղել է Էդվին Բաքսթերը (1867—1889) և Ջեյն Բարետը (1869—1962): Նա 5 ամսական է եղել երբ մահացել է հայրը։
Բաքսթերի մայրը որդու հետ տեղափոխվել է եղբոր մոտ՝ Կոլամբուս։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ Բաքսթերը մեծ ակտիվությամբ մասնացել է դպրոցական թատերգություններին, ներկայացումներին, հաճախակի այցելել թատրոններ։ 1988 թվականին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ ավարտել է «Պոլիտեխնիկի միջնակարգ դպրոցը»։ 1906 թվականին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած երկրաշարժից հետո մոր հետ ութ օրով ապրել է «Ոսկե դարպասներ» շրջանում։ Դրանից հետո ընկերների հետ երեք ամսով ապրել են Ալամիդայում։ Այստեղ սկզբնական շրջանում զբաղվել է գյուղատնտեսական իրերի վաճառքով, այնուհետև Դորոտի Շումեյքերի հետ զբաղվել է վոդևիլով։
Կինոկարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական կարիերան սկսել է 1914 թվականին՝ դիպվածային դեր խաղալով «Իր սեփական փողերը» կարճամետրաժ ֆիլմում։ Առաջին գլխավոր դերը խաղացել է «Պաշտպանված դստրեր» (1921) ֆիլմում։ 1920-ական թվականնրին նկարահանվել է 48 ֆիլմերում։
1936 թվականին եղել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը։ Սակայն 1943 թվականին սկսել է նկարահանվել Բ-կարգի ֆիլմերում։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում՝ 1914-1950 թվականներին, նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում, որոնց մեծամասնությունը չի պահպանվել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին ամուսնացել է Վիոլե Կոլդուելի հետ։ 1913 թվականին նրանք պաշտոնապես բաժանվել են։ 1918 թվականին ամուսնացել է դերասանուհի Վինիֆրեդ Բրայսոնի հետ, որի հետ ապրել է մինչև իր կյանքի վերջը[2]։
Եղել է Ուիլյամ Պաուելի մոտիկ ընկերը, որի հետ նկարահանվել է երեք ֆիլմում։
Մինչև ֆիլմերում նկարահանվելը զբաղվել է տարբեր սարքերի ստեղծմամբ։ 1935 թվականին լուսարձակ է ստեղծել ատրճանակի համար, որի միջոցով հրաձիգը գիշերը պարզ կարող էր տեսնել թիրախին։ Ստեղծել է նաև հատուկ ռադիոկապի սարքեր։ Հենց 1940 թվականին էլ ֆինանսավորել է դրանց արտադրությունը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կյանքի վերջին տարիներին տառապել է հոդաբորբով։ 1951 թվականին լոբոտոմիա բուժագործություն է անցել, որը իր կարծիքով, պետք է թեթևացներ իր վիճակը[3][4]։ Սակայն մահացել է դրանից կարճ ժամանակ անց՝ մայիսի 7-ին, թոքաբորբից[5] : Թաղվել է Գլենդելում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաքսթերը իր սեփական աստղը ունի Հոլիվուդյան փառքի ծառուղում։ Նրա համարը 6284 է։ Աստղի տեղադրման արարողությունը տեղի է ունեցել 1960 թվականի փետրվարի 8-ին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1930 թվականին «Լավագույն տղամարդկային դեր» անվանակարգում («Հին Արիզոնայում») արժանացել է Օսկարի[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | ||||
---|---|---|---|---|
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
1914 | Իր սեփական փողերը | Her Own Money | Դիպվածային դեր | Կարճամետրաժ ֆիլմ |
1918 | Բոլոր կանայք | All Woman | Դիպվածային դեր | Ֆիլմը պահպանվել է |
1919 | Լոմբարդի Լիմիթեդ | Lombardi, Ltd. | Դիպվածային դեր | |
1921 | Խաբված սրտեր | Cheated Hearts | Թոմ Գորդոն (Tom Gordon) | Ֆիլմը չի պահպանվել |
Պաշտպանված դստրեր | Sheltered Daughters | Պեպ Մուլինս (Pep Mullins) | Ֆիլմը չի պահպանվել | |
Սիրով կախարդված | The Love Charm | Թոմաս Մորգան (Thomas Morgan) | ||
Առաջին սեր | First Love | Դոնալդ Հալիդեյ (Donald Halliday) | Մասամբ պահպանվել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում | |
1922 | Եթե ես թագուհի լինեի | If I Were Queen | Վլադիմիր (Vladimir) | Ֆիլմը չի պահպանվել |
Աղջկա ցանկությունը | A Girl’s Desire | Ջոնս / Լորդ Դիսարտ (Jones / Lord Dysart) | ||
Իննսուն և ինն | The Ninety and Nine | Թոմ Սիլվերթոն / Ֆիլ Բրեդբերի (Tom Silverton / Phil Bradbury) | ||
Աղջիկը իր սենյակում | The Girl in His Room | Կիրկ Ուորինգ (Kirk Waring) | ||
Իր սեփական փողերը | Her Own Money | Լյու Օլդեն (Lew Alden) | ||
1923 | Սուրբ Էլմո | St. Elmo | Մյուրեյ Համմոնդ (Murray Hammond) | Ֆիլմը չի պահպանվել |
Փչիր քո սեփական շեփորը | Blow Your Own Horn | Ջեք Դանբար (Jack Dunbar) | ||
Արկածների որոնման մեջ | In Search of a Thrill | Էդրիան Տորենս (Adrian Torrens) | ||
Նրանք, ովքեր պարում են | Those Who Dance | Բոբ Քեյն (Bob Kane) | Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում | |
1924 | Ալիմենտներ | Alimony | Ջիմի Մեյսոն (Jimmy Mason) | |
Նրա մոռացված կինը | His Forgotten Wife | Դոնալդ Ալեն / Ջոն Ռոլֆ (Donald Allen / John Rolfe) | Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում | |
Կին | The Female | Կոլ–Վալենտինա (Col. Valentia) | ||
Քրիստին՝ քաղցած սիրտ | Christine of the Hungry Heart | Սթյուարտ Նայթ (Stuart Knight) | Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում | |
Մոլախոտերի այգի | The Garden of Weeds | Դուգլաս Քրոուֆորդ (Douglas Crawford) | Ֆիլմը չի պահպանվել | |
1925 | Ոսկե մահճակալ | The Golden Bed | Բաննի Օ’Նեյլ (Bunny O’Neill) | Ֆիլմը պահպանվել է |
Ավիափոստ | The Air Mail | Ռասս Քեյն (Russ Kane) | Ֆիլմը ավարտին չի հասցվել | |
Սարսափելի ճշմարտություն | The Awful Truth | Նորման Սաթերլի (Norman Satterlee) | Ֆիլմը պահպանվել է | |
Բարի գալուստ տուն | Welcome Home | Ֆրեդ Պրաուտի (Fred Prouty) | Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում | |
Փոթորկոտ ջրեր | Rugged Water | Կելվին Հորներ (Calvin Horner) | Ֆիլմը չի պահպանվել | |
Քո հոր որդին | A Son of His Father | Ավագ որդի Մորգան (Big Boy Morgan) | Ֆիլմը պահպանվել է | |
Լավ մարդիկ | The Best People | Հենրի Մորգան (Henry Morgan) | Ֆիլմը չի պահպանվել | |
Միսմեյթս | Mismates | Թեդ Քերոլ (Ted Carroll) | Ֆիլմը չի պահպանվել | |
1926 | Մանեկեն | Mannequin | Ջոն Գերիկ (John Herrick) | Ֆիլմը պահպանվել է |
Միսս Բրյուսթերի միլիոնները | Miss Brewster’s Millions | Թոմաս Հանկոկ կրտսեր (Thomas B. Hancock Jr.) | Ֆիլմը չի պահպանվել | |
Փախստականուհի | The Runaway | Ուեյդ Մերել (Wade Murrell) | Ֆիլմը չի պահպանվել | |
Հարավային ծովերի ալոման | Aloma of the South Seas | Նուտեյն (Nuitane) | Ֆիլմը չի պահպանվել | |
Մեծ Գեթսբի | The Great Gatsby | Ջեյ Գեթսբի (Jay Gatsby) | Ֆիլմը չի պահպանվել | |
1927 | Հեռախոսային աղջիկ | The Telephone Girl | Մեթյու Սթենդիշ (Matthew Standish) | Ֆիլմը պահպանվում է «EYE» կինոթանգարանում |
Թմբուկները անապատում | Drums of the Desert | Ջոն Կարի (John Curry) | Ֆիլմը չի պահպանվել | |
Այրված | Singed | Ռոյս Ուինգեյթ (Royce Wingate) | Ֆիլմը պահպանվել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում | |
Վախկոտը | The Coward | Քլինթոն Ֆիլբրուկ (Clinton Philbrook) | ||
Կրեյգի կինը | Craig’s Wife | Ուոլտեր Կրեյգ (Уолтер Крейг) | Ֆիլմը չի պահպանվել | |
1928 | Երիտասարդության ողբերգությունը | The Tragedy of Youth | Ֆրենկ Գորդոն (Frank Gordon) | Ֆիլմը չի պահպանվել |
Ռամոնա | Ramona | Ալեսանդրո (Alessandro) | Ֆիլմը պահպանվել է | |
Երեք մեղավոր | Three Sinners | Ջեյմս Հարիս (James Harris) | Ֆիլմը չի պահպանվել | |
Վտանգավոր փողոց | Danger Street | Ռոլի Սիգսբի (Rolly Sigsby) | ||
Զանզիբարից արևմուտք | West of Zanzibar | Բժիշկ (Doc) | Ֆիլմը պապանվել է | |
Կնոջ ճանապարհը | A Woman’s Way | Թոնի (Tony) | Ֆիլմը չի պահպանվել | |
Հին Արիզոնայում | In Old Arizona | Ցիսկո (Cisco Kid) | Ֆիլմը պահպանվել է | |
1929 | Լինդա | Linda | Բժիշկ Պոլ Ռենդալ (Dr. Paul Randall) | Ֆիլմը պահպանվել է |
Տարբեր աչքերքվ | Thru Different Eyes | Ջեք Ուինֆիլդ (Jack Winfield) | Մասամբ է պահպանվել | |
Հեռավոր կանչ | The Far Call | Ֆիլմը չի պահպանվել | ||
Այդ վարագույրի հետևում | Behind That Curtain | Ջոն Բիտամ (Col. John Beetham) | Ֆիլմը պահպանվել է | |
Երջանիկ օրեր | Happy Days | Մինստրել Շոու (Minstrel Show Performer) | ||
Ռիո Գրանդեի ռոմանտիկան | Romance of the Rio Grande | Պաբլո Ուորտեն Կեմերոն (Pablo Wharton Cameron) | ||
1930 | Որոշ մարդիկ վտանգավոր են | Such Men Are Dangerous | Լյուդվիգ Կրանց / Պյեր Վիարр (Ludwig Kranz / Pierre Villard) | Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում |
Արիզոնյան տղա | The Arizona Kid | Երեխա Ցիսկո (The Cisco Kid) | Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում | |
Ուրացողներ | Renegades | Ջին Դևկալիոն (Jean Deucalion) | Ֆիլմը պահպանվել է | |
Հնդկուհու ամուսինը | The Squaw Man | Ջեյմս 'Ջիմ' Վինգեյթ (James 'Jim' Wingate, aka Jim Carston) | Ֆիլմը պահպանվել է | |
1931 | Բժիշկների կանայք | Doctors' Wives | Բժիշկ Ջադսոն Պենինգ (Dr. Judson Penning) | |
Գողացված զարդեր | The Stolen Jools | Երեխա Ցիսկո (The Cisco Kid) | Կարճամետրաժ ֆիլմ | |
Երկար ոտքերով հայրիկը | Daddy Long Legs | Ջերվիս Փոնդլթոն (Jervis Pendleton) | ||
Նրանց խենթ պահը | Their Mad Moment | Էստեբան Կրիստերա (Esteban Cristera) | ||
Երեխա Ցիսկոն | The Cisco Kid | Երեխա Ցիսկո (The Cisco Kid) | Ֆիլմը պահպանվել է Կոնգրեսի գրադարանում | |
Դավաճան | Surrender | Սերժանտ Դյումեյն (Sergeant Dumaine) | ||
1932 | Հայր–դիլետանտ | Amateur Daddy | Ջիմ Գլադեն (Jim Gladden) | |
Մարդը քաղաքի մասին | Man About Town | Սթիվեն Մորոու (Stephen Morrow) | ||
6 ժամ ուղիղ եթերում | 6 Hours to Live | Կապիտան Պոլ Օնսլոու (Capt. Paul Onslow) | ||
1933 | Վտանգավոր | Dangerously Yours | Էնդրյու Բերկ (Andrew Burke) | |
42-րդ փողոց | 42nd Street | Ջուլիան Մարշ (Julian Marsh) | ||
Չորեքշաբթի ես սիրել եմ քեզ | I Loved You Wednesday | Ֆիլիպ Ֆլետչեր (Philip Fletcher) | ||
Պեդի՝ հաջորդ լավագույն բանը | Paddy the Next Best Thing | Լոուրենս Բլեյք (Lawrence Blake) | ||
Պենտհաուս | Penthouse | Ջեքսոն 'Ջոն' Դյուրան (Jackson 'Jack' Durant) | ||
1934 | Երբ ամուսինները հեռանում են | As Husbands Go | Չարլզ Լինգարդ (Charles Lingard) | |
Կանգնի՛ր և երգի՛ր | Stand Up and Cheer! | Լոուրենց Կրոմվել (Lawrence Cromwell) | ||
Այդպիսի կանայք վտանգավոր են | Such Women Are Dangerous | Մայքլ Շոն (Michael Shawn) | ||
Գրանդ Կանարի | Grand Canary | Բժիշկ Հարվի Լեյթ (Dr. Harvey Leith) | ||
Բրոդվեյ Բիլ | Broadway Bill | Դեն Բրուկս (Dan Brooks) | ||
Դժոխքը երկնքում | Hell in the Heavens | Լեյտենանտ Սթիվ ՈւորներЛейтенант Стив Уорнер (Lt. Steve Warner) | ||
1935 | Եվս մեկ գարուն | One More Spring | Ջարեթ Օտկար (Jaret Otkar) | |
Պամպաս լուսնի տակ | Under the Pampas Moon | Սիզար Կամպո (Cesar Campo) | ||
Ֆիեստան Սանտա Բարբարայում | La Fiesta de Santa Barbara | Խաղում է իր իսկ դերում | Կարճամետրաժ ֆիլմ | |
1936 | Բուրլեսկի արքան | King of Burlesque | Քերի Բոլտոն (Kerry Bolton) | |
Շնաձկների կղզու բանտարկյալը | The Prisoner of Shark Island | Բժիշկ Ալեքսանդր Մադդ (Dr. Samuel Alexander Mudd) | ||
Ռոբին հուդը Էլ Դորադոյից | Robin Hood of El Dorado | Հոակին Միրիետա (Joaquin Murrieta) | ||
Ճանապարհ դեպի փառք | The Road to Glory | Կապիտան Պոլ լա Ռոշե(Captain Paul La Roche) | ||
Սիրով՝ Մերի | To Mary — with Love | Ջեք Ուոլես (Jack Wallace) | ||
Սպիտակ որսորդ | White Hunter | Կապիտան Քլարկ Ռութլեջ (Capt. Clark Rutledge) | ||
1937 | Ստրուկների նավ | Slave Ship | Ջիմ Լովետ (Jim Lovett) | |
Կին, բժիշկ և բուժքույր | Wife, Doctor and Nurse | Բժիշկ Ջադ Լյուիս (Dr. Judd Lewis) | ||
1938 | Առևանգվածը | Kidnapped | Ալան Բրեկ (Alan Breck) | |
Հոլիդուդյան հանդիկապ | Hollywood Handicap | Ուորներ ԲաքսթերУорнер Бакстер (Warner Baxter) | Կարճամետրաժ ֆիլմ | |
Մի միլոն կտամ | I’ll Give a Million | Թոնի Նյուլենդեր (Tony Newlander) | ||
1939 | Կին, ամուսին և ընկեր | Wife, Husband and Friend | Լեոնարդ Բորլանդ / Լոգան Բենետ (Leonard Borland aka Logan Bennett) | |
Երեխա Ցիսկոյի վերադարձը | Return of the Cisco Kid | Երեխա Ցիսկո (Cisco Kid) | ||
Բարիկադ | Barricade | Հենկ Թոպինգ (Hank Topping) | ||
1940 | Կենսական | Earthbound | Նիկ Դեսբորո (Nick Desborough) | |
1941 | Ադամը չորս որդի ուներ | Adam Had Four Sons | Ադամ Սթոդարդ (Adam Stoddard) | |
1943 | Բժշկի հանցանքը | Crime Doctor | Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ / Ֆիլիպ Մորգան (Dr. Robert Ordway / Phillip Morgan) | |
Բժշկի հանցանքը։ Ամենատարօրինակ դեպքը | The Crime Doctor’s Strangest Case | Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway) | ||
1944 | Տիկինը գիշերում | Lady in the Dark | Քենդալ Նեսբիթ (Kendall Nesbitt) | |
Ստվերները գիշերում | Shadows in the Night | Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway) | ||
1945 | Բժշկի հանցանքը։ Համարձակություն | The Crime Doctor’s Courage | Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway) | |
Բժշկի հանցանքը։ Զգուշացում | The Crime Doctor’s Warning | Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway) | ||
1946 | Բժշկի հանցանքը։ Միայն լուսաբացից առաջ | The Crime Doctor’s Just Before Dawn | Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway) | |
Բժշկի հանցանքը։ Որսորդ մարդը | Crime Doctor’s Man Hunt | Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway) | ||
1947 | Բժշկի հանցանքը։ Միլերսոնի գործը | The Crime Doctor’s The Millerson Case | Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway) | |
Բժշկի հանցանքը։ Արկած | The Crime Doctor’s Gamble | Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway) | ||
1948 | Ջենթլմեն անցյալից | The Gentleman from Nowhere | Էռլ Դոնովան / Ռոբերտ Էշթոն (Earl Donovan / Robert Ashton) | |
1949 | Բժշկի հանցանքը։ Օրագիր | The Crime Doctor’s Diary | Բժիշկ Ռոբերտ Օրդուեյ (Dr. Robert Ordway) | |
Սատանայի ավազակը | The Devil’s Henchman | Ջես Առնո (Jess Arno) | ||
Բանտի հսկիչ | Prison Warden | Բանտի հսկիչ Վիկտոր Բերնել (Warden Victor Burnell) | ||
1950 | Պետական բանտ | State Penitentiary | Ռոջեր Մեներս (Rodger Manners) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ «Warner Baxter, 62, Star Of Motion Pictures, Dies». The Morning Herald. Maryland, Hagerstown. Associated Press. 1951 թ․ մայիսի 8. էջ 1. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին – via Newspapers.com.
- ↑ «Warner Baxter, 59, Film Star, Is Dead: Winner of 'Oscar' in 1929– Best Known for Cisco Kid and 'Crime Doctor' Portrayals». The New York Times. psychosurgery.org. 1951 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Warner Baxter, an Academy Award winning actor, sought out a lobotomy against doctors' advice». The Vintage News. 2017 թ․ դեկտեմբերի 25.
- ↑ Ellenberger, Allan R. (2001). Celebrities in Los Angeles Cemeteries: A Directory. McFarland. էջ 35. ISBN 9780786450190. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Hollywood Walk of Fame - Warner Baxter». Hollywood Chamber of Commerce. 1960 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուորներ Բաքսթեր» հոդվածին։ |
|