Պոլ Սկոֆիլդ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 21, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 19, 2008[4][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Պոլ Սկոֆիլդ (անգլ.՝ Paul Scofield) (հունվարի 21, 1922[1][2][3][…], Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 19, 2008[4][2][3][…], Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Խաղացանկային (1939, Կրոյդոն) և «Մասք» (1940-1941, Լոնդոն) թատրոններին կից դպրոցներում։ 1942-1944 թվականներին հանդես է եկել Շրջիկ, 1944-1946 թվականներին՝ Բիրմինգհեմի խաղացանկային (այստեղ է սկսվել ռեժիսոր Պ. Բրուկի հետ Սկոֆիլդի ստեղծագործական համագործակցությունը) թատրոններում։
1946-1948 թվականներին աշխատել է Շեքսպիրյան մեմորիալ թատրոնում (Ատրատֆորդ օն Էյվոն), 1949 թվականից խաղացել Լոնդոնի տարբեր թատրոններում։ Սկոֆիլդի լավագույն դերը Համլետն է (Շեքսպիրի «Համլետ»)։ Դերերից են՝ Քահանա («Իշխանություն և փառք», ըստ Գ. Գրինի), Թոմաս Մոր (Բոլտի «Բոլոր ժամանակների մարդը»), Լիր Մակրեթ (Շեքսպիրի «Լիր արքա», «Մակբեթ»), Տրեալյով, Վոյնխցկի (Չեխովի «ճայը», «Քեռի Վանյա»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»)։
Համլետի (1955 թվականին), Լիրի (1964 թվականին), Մակ Յեթի (1968 թվականին) դերերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։ 1954 թվականից նկարահանվում է կինոյում։ Տղամարդու դերի («Բոլոր ժամանակների մարդը» ֆիլմում) լավագույն կատարման համար արժանացել է Մոսկվայի Միջազգային 4 կինոփառատոնի մրցանակի։ Սկոֆիլդի արվեստը հագեցված է հումանիզմի և արդարության գաղափարներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Скофилд Пол // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7306378.stm
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 445)։ ![]() |
- Հունվարի 21 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Մարտի 19 մահեր
- 2008 մահեր
- Սուսեկս քաղաքում մահացածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դերասաններ
- Օսկարակիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի կինոդերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Լեյկոզից մահացածներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ