Ռեյ Միլլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյ Միլլանդ
անգլ.՝ Ray Milland
Ծնվել էհունվարի 3, 1907(1907-01-03)[1][2][3][…]
ԾննդավայրNeath, Գլամորգան, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 10, 1986(1986-03-10)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրՏորրանս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունKings Monkton School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան և հեռուստառեժիսոր
Ժանրերվեստեռն
Պարգևներ և մրցանակներ

Ռեյ Միլլանդ (անգլ.՝ Ray Milland, հունվարի 3, 1907(1907-01-03)[1][2][3][…], Neath, Գլամորգան, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 10, 1986(1986-03-10)[1][2][3][…], Տորրանս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր լավագույն դերասան անվանակարգում։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյ Միլլանդը (ի ծնե անունը` Ալֆրեդ Ռեջինալդ Ջոնս), ծնվել է 1907 թվականին Ալֆրեդ Ջոնսի և Էլիզաբեթ Աննիի ընտանիքում։ Մինչ դերասանական կարիերան 4 տարի ծառայել է ձիավարական կավալերիայում, ապա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ կայացել է նրա նորամուտը թատրոնում։ Այնտեղ նրան նկատում է հոլիվուդյան գորածակալ Միլլանդը, տեղափոխվում է ԱՄՆ ու պայմանագիր կնքում «Paramount Pictures» կինոընկերության հետ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փորձել է կամավորագրվել ամերիկյան բանակի շարքերը, բայց նրան չեն ընդունել ձախ ձեռքի վնասվածքի պատճառով։ Այնուամենայնիվ 1944 թվականին անցել է ծառայության Խաղաղ օվկիանոսում գտնվող ավիացիոն բազայում, որպես ավիակոնստրուկտոր։

ԱՄՆ-ում դերասանական կարիերան սկսել է 1930-ական թթ. վերջերից, իսկ 1940-ական թթ. խաղացել է մեծ դերեր, որոնցից են` «Վերակենդանացիր, իմ սեր» (1940), «Ինձ պետք են թևեր» (1941), «Մայորը և փոքրիկը» (1942), «Հավերժություն և մեկ օր» (1943), «Անկոչները» (1944) և «Վախի նախարարություն» (1944)։

Ռեյ Միլլանդի կարիերայի գագաթնակետը կարելի է համարել 1946 թ. նկարահանված «Կորած ուիքենդ» ֆիլմը, որտեղ խաղացել է ալկոհոլից կախվածություն ունեցող գլխավոր հերոսի դերը, ինչի համար արժանացել է Օսկար, Ոսկե Գլոբուս և Կաննի կինոփառատոնի մրցանակների։ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ նրա ելույթը Օսկարի պատմության ամենակարճն էր, երբ նա պարզապես բարձրացել է բեմ, ստացել մրցանակը և խոնարհվելով ցած իջել։ Մի առիթով հանրաճանաչ դերասան Ալ Պաչինոն ասել է, որ նա ոգեշնչվել է այս ֆիլմից և Ռեյ Միլլանդի դերասանական խաղից[5]։

Դրանից հետո խաղացած նշանավոր ֆիլմերից են «Մեծ ժամացույց», «Իմ սրտին մոտիկ» և 1954 թ. Ալֆրեդ Հիչքոքի «Սպանության դեպքում հավաքեք «М»», որտեղ նրա խաղընկերուհին էր Գրեյս Քելլին, իսկ ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում որպես լավագույն դետեկտիվ ֆիլմերից մեկը։

Դերասանական աշխատանքի հետ միասին սկսել է նաև ռեժիսորական կարիերան, 1950-1960 ական թթ. նկարահանել է հինգ ֆիլմ, որոնցից նշանավոր է «Իրարանցում զրոյական քաղաքում» (1962)։

Սկսած 1960 ական թթ. մեծամասամբ նկարահանվել է հեռուստատեսությունում։

1932 թվականին ամուսնացել է Մարիել Վեբերի հետ, նրանք ամուսնացած են մնացել մինչև Միլլանդի մահը։ 1940 թվականի մարտի 6-ին ծնվել է նրանց տղան` Դենիելը։ Դենիելից բացի ամուսինները ունեցել են որդեգրած աղջիկ` Վիկտորիա։ 1981 թվականի մարտի 24-ին Դենիելը ինքնասպան է եղել։

Ռեյ Միլլանդը մահացել է 1986 թվականին թոքերի քաղցկեղից։ Կինոյում և հեռուստատեսությունում ունեցած ներդրումների համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. https://www.goldenglobes.com/person/ray-milland
  5. «Правила жизни Аль Пачино» (ռուսերեն). Esquire. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.