Ռամի Մալեք
![]() անգլ.՝ Rami Malek | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 12, 1981[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Էվանսվիլի համալսարան և Notre Dame High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, դերասան և կինոպրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար ![]() «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ գլխավոր դերում տղամարդու լավագույն դերակատարման համար Critics' Choice Television Award for Best Actor in a Drama Series? և |

Ռամի Մալեք (անգլ.՝ Rami Said Malek, մայիսի 12, 1981[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), եգիպտա-ամերիկացի դերասան։ Նրան մեծ ճանաչում բերեց Էլիոթ Անդերսենի դերը «Պարոն Ռոբոտ» հեռուստասերիալում, որի համար նա ստացել է «Էմմի» մրցանակ։ Մալեքը նաև արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, «Կինոդերասանների Գիլդիա մրցանակ»-ի (2019), BAFTA մրցանակի (2019) և «Օսկար» (2019) մրցանակի՝ «Բոհեմական ռապսոդիա»[3] ֆիլմում՝ տղամարդկային լավագույն դերի համար։
Մալեքը, որպես երկրորդ պլանի դերասան, նաև հայտնի է այնպիսի ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են՝ «Գիշերը թանգարանում» եռերգությունը (2006-2014), «Խաղաղ օվկիանոս» (2010), «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» (2012) և «Կարճ ժամանակահատված 12» (2013)։ 2018 թվականին Մալեքը «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական դրամայում հանդես է եկել երաժիշտ Ֆրեդի Մերկուրիի դերում, որը քննադատների կողմից գովասանքի է արժանացել։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամին Մալեքը ծնվել է Լոս Անջելեսում, ԱՄՆ։ Ծնողները ղպտիներ են՝ ծնունդով Եգիպտոսից։ Դերասանը կիսով չափ հույն է[4]։ Հայրը աշխատել է Կահիրեում՝ որպես էքսկուրսավար[5]։ Ռամին ունի երկվորյակ եղբայր՝ Սամի անունով։ Ռամին նրանից մեծ է 4 րոպեով։ Դերասանը նաև ունի ավագ քույր։ Սովորել է Կալիֆորնիայի Notre Dame High School-ում։ 2003 թվականին ավարտել է Էվանսվիլի համալսարանը (Ինդիանա նահանգ) և ստացել է բակալավրի աստիճան՝ կերպարվեստի բնագավառում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կարիերան Մալեքը սկսել է 2004 թվականին, երբ խաղում էր մի քանի հեռուստասերիալներում, որոնց թվում են՝ «Գիլմորի աղջիկները», «Այնտեղ և Մեդիում»[6]։ 2005 թվականին նա մեծ համբավ ձեռք բերեց՝ Fox հեռուստաընկերության «Պատերազմ տանը» կատակերգական սերիալում խաղալով դեռահաս համասեռամոլ Քենիի դերում[7][8]։
2006 թվականին Ռամին նկարահանվել է «Գիշերը թանգարանում» ֆիլմում՝ խաղալով փարավոն Ակմենրայի դերում, այնուհետև կրկնել է իր դերը «Գիշերը թանգարանում 2» կատակերգությունում[6]։ 2007 թվականի գարնանը նա հայտնվել է Elephant Theatre բեմի վրա՝ Vitality Productions թատերական ներկայացման մեջ մարմնավորելով Ջեյմի[9] կերպարը։ 2010 թվականին դերասանը կրկին հայտնվել է հեռուստատեսությունում՝ Մարկոս Ալ-Զաքար մահապարտ-ահաբեկչի դերում (անգլ.՝ Marcos Al-Zacar) «24» հեռուստասերիալի ութերորդ սեզոնում[6]։ Ավելի ուշ նա քննադատների կողմից ստացել է լավ արձագանքներ՝ «Խաղաղ օվկիանոս» սերիալում կապրալ Մերիալ Շելտոնի դերի համար[10][11][12][13][14]։
2010 թվականին՝ «Խաղաղ օվկիանոս» սերիալի նկարահանման ժամանակ, Մալեքը հանդիպում է պրոդյուսեր Թոմ Հենքսին, ում դուր է գալիս Մալեքի խաղը։ Վերջինս հրավիրում է նրան խաղալ «Լարրի Քրաուն» գեղարվեստական ֆիլմում՝ Սթիվ Դիբիասի քոլեջի ուսանողի դերում։
2010 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Մալեքը հաստատվել է եգիպտացի վամպիր Բենջամինի դերում «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» հանրաճանաչ ֆիլմում[15][16][17]։
2014 թվականին նրա մասնակցությամբ էկրան է բարձրանում «Արագության ծարավ» ֆիլմը։
2015 թվականին կինոթատրոններում ցուցադրվում է նրա մասնակցությամբ երրորդ ֆիլմը՝ «Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը», որտեղ Ռամին խաղում էր փարավոնի դեր։
2015 թվականին հունիսին հեռարձակվում է «Պարոն Ռոբոտ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն էր Մալեքը։
2016 թվականին այս դերի համար նա ստացել է «Էմմի» մրցանակ։
2015 թվականին նաև թողարկվել է «Until Dawn» խաղը, որում նա ևս մասնակցություն է ունեցել, հնչունավորել է և իր դեմքը «տվել» Ջոշ Վաշինգտոնին։
2017 թվականին Մալեքը հաստատվել է Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի գլխավոր հերոսի դերում։ Մարմնավորել է «Քուին» բրիտանական ռոք խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիին[18][19][20]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ֆ | Գիշերը թանգարանում | Night at the Museum | Ակմենրա |
2009 | ֆ | Գիշերը թանգարանում 2 | Night at the Museum: Battle of the Smithsonian | Ակմենրա |
2011 | ֆ | Լարի Քրաուն | Larry Crowne | Սթիվ Դիբիասի |
2012 | ֆ | Ծովային ճակատամարտ | Battleship | լեյտենանտ Հիլ |
2012 | ֆ | Վարպետը | The Master | Կլարկ |
2012 | ֆ | Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 | The Twilight Saga: Breaking Dawn – Part 2 | Բենջամին |
2013 | ֆ | В бегах | Ain't Them Bodies Saints | Ուիլ |
2013 | կֆ | Ընթացքում վերադառնալ | Back Beyond | Կլարկ |
2013 | ֆ | Կարճ ժամանակահատված 12 | Short Term 12 | Նեյթ |
2013 | ֆ | Օլդբոյ | Oldboy | Բրաունինգ |
2014 | ֆ | Need for Speed՝ արագության ծարավ | Need for Speed | Ֆին |
2014 | ֆ | Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը | Night at the Museum: Secret of the Tomb | Ակմենրա |
2014 | ֆ | Հիսուսի քաղցր արյունը | Da Sweet Blood of Jesus | Սենեշալ Հիգիհգբոթոմ |
2016 | ֆ | Բաստերի վատ սիրտը | Buster's Mal Heart | Ջոն Բաստեր |
2017 | ֆ | Թիթեռնիկը | Papillon | Լուիս Դեգա |
2018 | ֆ | Բոհեմական ռապսոդիա | Bohemian Rhapsody | Ֆրեդի Մերկուրի |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ս | Գիլմորի աղջիկները | Gilmore Girls | Էնդի |
2005 | ս | Այնտեղ | Over There | Հասան |
2005 | ս | Մեդիում | Medium | Տիմոտի Քյորչեր |
2005 | ս | Պատերազմ տանը | The War at Home | Քենի |
2010 | ս | 24 ժամ | 24 | Մարկուս Ալ Զաքար |
2010 | ս | Խաղաղ օվկիանոս | The Pacific | կապրալ Մերիել Շելթոն |
2012 | ս | Ալկատրաս | Alcatraz | Ուեբ Պորտեր |
2012 | մս | Լեգենդ Քորայի մասին | The Legend of Korra | Տանո (հնչյունավորում) |
2014 | ս | Հավատա | Believe | բժիշկ Ադամ Թերի |
2015 | ս | Պարոն Ռոբոտ | Mr. Robot | Էլիոթ Անդերսոն |
Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2004 | Halo 2 | տարբեր ձայներ | Տիտրերում նշված չէ |
2014 | The Legend of Korra | Tahno | |
2015 | Until Dawn | Ջոշ Վաշինգտոն | Հնչյունավորում՝ նախատիպ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.cineplex.com/People/rami-malek
- ↑ «Winners & Nominees 2019» (անգլերեն)։ www.goldenglobes.com։ Վերցված է 2019-01-07
- ↑ «The Summer TV Heartthrob No One Saw Coming»։ BuzzFeed։ Վերցված է 2016-01-12
- ↑ Drumming Neil (2015-08-25)։ «Looking Back on ‘Mr. Robot’ and a Season of Hacker Drama»։ The New York Times։ 0362-4331։ Վերցված է 2016-01-12
- ↑ 6,0 6,1 6,2 «IMDb – Rami Malek»։ IMDb.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-02-ին։ Վերցված է 2011-01-06
- ↑ «Interview with Rami Malek of "The War At Home"»։ AfterElton.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-02-ին։ Վերցված է 2011-01-06
- ↑ «Interview with Rami Malek of "The War At Home"»։ Starry Constellation Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-02-ին։ Վերցված է 2011-01-06
- ↑ «The Credeaux Canvas»։ Backstage։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է 2011-01-06
- ↑ «Rami Malek Matures With War Role»։ The Globe and Mail։ Արխիվացված է օրիգինալից November 21, 2010-ին։ Վերցված է January 6, 2011
- ↑ «The Verge: Rami Malek»։ Movie Line։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-02-ին։ Վերցված է 2011-01-06
- ↑ «Interview: Rami Malek – The Pacific»։ Entertainment Focus։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-15-ին։ Վերցված է January 6, 2011
- ↑ «'The Pacific' star Rami Malek has friends in high places»։ Cineplex.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-02-ին։ Վերցված է 2011-01-06
- ↑ «Q&A With Actor Rami Malek – 'The Pacific'»։ Criticize This!։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-02-ին։ Վերցված է 2011-01-06
- ↑ «'Breaking Dawn' Casting News: Rami Malek To Play Benjamin»։ MTV.com: Hollywood Crush։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-02-ին։ Վերցված է 2011-01-06
- ↑ «Rami Malek Joins Summit's 'Twilight' Sequel 'Breaking Dawn'»։ The Wrap։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-02-ին։ Վերցված է 2011-01-06
- ↑ «Rami Malek joins 'Breaking Dawn'»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-02-ին։ Վերցված է 2011-01-06
- ↑ «GAY.RU - Начались съемки фильма о Фредди Меркьюри - в роли рок-легенды Рами Малек»։ www.gay.ru։ Վերցված է 2017-07-22
- ↑ «GAY.RU - "Мистер Робот" Рами Малек стал новым претендентом на роль Фредди Меркьюри»։ www.gay.ru։ Վերցված է 2017-07-22
- ↑ «Mr. Robot star Rami Malek to portray rocker Freddie Mercury»։ Gay Star News (en-GB)։ 2016-11-04։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-19-ին։ Վերցված է 2017-07-22
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ղպտիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոդերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Օսկարակիրներ