72-րդ BAFTA մրցանակաբաշխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
72-րդ BAFTA
ԱմսաթիվՓետրվարի 10, 2019
ՎայրԱլբերտ թագավորական սրահ
Լոնդոն, Միացյալ Թագավորություն

72-րդ BAFTA մրցանակաբաշխություն, BAFTA մրցանակի հանձնման արարողություն, որը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 10-ին Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահում, Միացյալ Թագավորություն։ Մրցանակները տրվել են 2018 թվականի լավագույն բրիտանական և միջազգային ֆիլմերին[1]։ Հավակնորդները հայտարարվել են 2019 թվականի հունվարի 9-ին[2][3]։ «Ֆավորիտուհին» կատակերգություն-դրաման առաջադրված է եղել 12 անվանակարգերում[4], որոնցից յոթում հաղթող է ճանաչվել։ Ինչպես և նախորդ տարում, մրցանակաբաշխությունը վարել է անգլիացի դերասանուհի Ջոաննա Լամլին[5]։

Մրցանակակիրների և հավակնորդների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևների քանակ/անվանակարգեր

Հաղթողները նշված են առանձին գույնով։

Հիմնական անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր Մրցանակակիրների և հավակնորդներ
Լավագույն ֆիլմ «Ռոմա» (պրոդյուսերներ՝ Գաբրիելա Ռոդրիգես և Ալֆոնսո Կուարոն)
«Սև կլանականը» (պրոդյուսերներ՝ Շոն ՄաքՔիթթրիք, Բլում Ջեյսոն, Ռեյմոնդ Մենսֆիլդ Փիլ Ջորդան և Սփայք Լի)
«Ֆավորիտուհին» (պրոդյուսերներ՝ Սեսի Դեմփսի, Էդ Գինի, Լի Մագիդեյ և Յորղոս Լանտիմոս)
«Կանաչ գիրք» (պրոդյուսերներ՝ Ջիմ Բյորք, Չարլզ Բ. Ուեսսլեր, Բրայան Քարրի, Փիթեր Ֆարելլի և Նիք Վալլելոնգա)
«Աստղ է ծնվել» (պրոդյուսերներ՝ Բիլ Գերբեր, Բրեդլի Քուփեր և Լինեթ Հաուել Թեյլոր)
Լավագույն բրիտանական ֆիլմ «Ֆավորիտուհին» / The Favourite (պրոդյուսերներ՝ Սեսի Դեմփսի, Էդ Գինի, Լի Մագիդեյ և Յորղոս Լանտիմոս)
«Գազան» / Beast (Մայքլ Փիրս, Քրիստիան Բրոդի, Լորեն Դարք, Իվանա Մաքքինոն)
«Բոհեմական ռապսոդիա» / Bohemian Rhapsody (Գրեհեմ Քինգ, Բրայան Սինգեր, Էնթոնի Մաքքարթեն)
«ՄաքՔուին» / McQueen (Այան Բոնհոթ, Փիթեր Էթթեդգի, Էնդի Ռայդեր, Նիք Թոսսիգ)
«Սթեն և Օլլի» / Stan & Ollie (Ջոն Ս․ Բեյրդ, Ֆեյ Ուորդ, Ջեֆ Փոուփ)
«Դու երբեք այստեղ չես եղել» / You Were Never Really Here (Լին Ռեմսի Լին, Ռոզա Աթթաբ, Պասկալ Կոշետո, Ջեյմս Ուիլսոն)
Լավագույն օտարալեզու ֆիլմ «Ռոմա» (պրոդյուսերներ՝ Գաբրիելա Ռոդրիգես և Ալֆոնսո Կուարոն)
«Կապերնաում» / کفرناحوم (Capharnaüm) (Նադին Լաբակի, Հալեդ Մուզանար)
«Սառը պատերազմ» / Zimna wojna (Պավել Պավլիկովսկի, Տանյա Սեգաչյան, Էվա Պուշչինսկա)
«Դոգմեն» / Dogman (Մատեո Գարոնե)
«Խանութի գողեր» / 万引き家族 (Հիրոկադզու Կորեեդա, Կաորու Մացուձակի)
Լավագույն ռեժիսորական աշխատանք Ալֆոնսո Կուարոն«Ռոմա»
Սփայք Լի — «Սև կլանականը»
Պավել Պավլիկովսկի — «Սառը պատերազմ»
Յորղոս Լանտիմոս — «Ֆավորիտուհին»
Բրեդլի Քուփեր — «Աստղ է ծնվել»
Լավագույն դերասան Ռամի Մալեք«Բոհեմական ռապսոդիա» (դեր՝ Ֆրեդի Մերկուրի)
Բրեդլի Քուփեր — «Աստղ է ծնվել» (դեր՝ Ջեյսոն Մեյն)
Քրիստիան Բեյլ — «Իշխանություն» (դեր՝ Դիկ Չեյնի)
Սթիվ Կուգան — «Սթեն և Օլի» (դեր՝ Սթեն Լորել)
Վիգգո Մորտենսեն — «Կանաչ գիրք (ֆիլմ)» (դեր՝ Թոնի Լիպ)
Լավագույն դերասանուհի Օլիվիա Քոլման - «Ֆավորիտուհին» (դեր՝ Թագուհի Աննա)
Գլեն Քլոուզ - «Կինը» (դեր՝ Ջոան Քասլման)
Լեդի Գագա - «Աստղ է ծնվել» (դեր՝ Էլլի)
Մելիսա Մաքքարթի - «Կարո՞ղ եք ներել ինձ» (դեր՝ Լի Իզրայել)
Վիոլա Դեվիս — «Այրիներ» (դեր՝ Վերոնիկա Ռոուլինգս)
Երկրորդ պլանի լավագույն դերասան Մահերշալա Ալի - «Կանաչ գիրք» (դեր՝ Դոն Շիրլի)
Ադամ Դրայվեր - «Սև կլանականը» (դեր՝ Ֆլիպ Ցիմմերման)
Ռիչարդ Գրանտ - «Կարո՞ղ եք ներել ինձ» (դեր՝ Ջեք Հոկ)
Սեմ Ռոքուել - «Իշխանություն» (դեր՝ Ջորջ Ու. Բուշ)
Տիմոտի Շալամե — «Սիրուն տղան» (դեր՝ Նիք Շեֆ)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ռեյչել Ուայզ - «Ֆավորիտուհին» (դեր՝ Սառա Չերչիլ)
Էմի Ադամս - «Իշխանություն» (դեր՝ Լին Չեյնի)
Քլեր Ֆոյ — «Առաջին մարդը» (դեր՝ Ջենեթ Արմսթրոնգ)
Էմմա Սթոուն - «Ֆավորիտուհին» (դեր՝ Էբիգեյլ Մաշեմ)
Մարգո Ռոբի — «Երկու թագուհի (ֆիլմ)» (դեր՝ Եղիսաբեթ I)
Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ Սարդ-Մարդ: Տիեզերքի միջով / Spider-Man: Into the Spider-Verse (Բոբ Պերսիչետի, Փիթեր Ռեմզի, Ռոդնի Ռոտման, Ֆիլ Լորդ և Քրիստոֆեր Միլեր)
Սուպեր ընտանիքը 2 / Incredibles 2 (Բրեդ Բյորդ, Ջոն Ուոքեր և Նիկոլ Պարադի Գրինդլ)
Շների կղզի / Isle of Dogs (Ուեսա Անդերսոն, Սքոթ Ռուդին, Սթիվեն Ռեիլս և Ջերեմի Դոուսոն)
Լավագույն բնօրինակ սցենար Դեբորա Դեվիս և Թոնի Մակնամարա - «Ֆավորիտուհին»
• Յանուշ Գլովացկի, Պավել Պավլիկովսկի — «Սառը պատերազմ»
Նիք Վալլելոնգա, Բրայան Քարրի, Փիթեր Ֆարելլի - «Կանաչ գիրք»
Ալֆոնսո Կուարոն - «Ռոմա»
Ադամ Մաքքեյ - «Իշխանություն»
Լավագույն ադապտացված սցենար Չարլի Վատչել, Դեյվիդ Ռաբինովիչ, Քևին Ուիլլմոթթ և Սփայք Լի - «Սև կլանականը»
• Նիքոլ Հոլոֆսեներ և Ջեֆֆ Ուիթթի - «Կարո՞ղ եք ներել ինձ»
• Ջոշ Սինգեր — «Առաջին մարդը»
Բերրի Ջենքինս - «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
Էրիկ Ռոթ, Բրեդլի Քուփեր և Ուիլ Ֆեթերս - «Աստղ է ծնվել»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]