Կինը (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինը
անգլ.՝ The Wife
Երկիր Շվեդիա
 ԱՄՆ
Ժանրդրամա
ՀիմքԿինը
Թվական2017 և հունվարի 3, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲյորն Ռունգե
Սցենարի հեղինակՋեյն Անդերսոն
ԴերակատարներԳլեն Քլոուզ, Ջոնաթան Փրայս, Քրիստիան Սլեյթեր, Մաքս Այրոնս, էննի Սթարք, Էլիզաբեթ ՄակԳովերն և Հարրի Լլոյդ
ՕպերատորՈւլֆ Բրանտաս
ԵրաժշտությունՋոսելին Փուք
Պատմվածքի վայրՍտոկհոլմ
Տևողություն100 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Կինը» (անգլ.՝ The Wife), 2017 թվականի դրամատիկ ֆիլմ, որի ռեժիսորը Բյորնա Ռունգեն է։ Սցենարը հիմնված է Մեգ Վոլիտցերի համանուն վեպի վրա, սցենարի հեղինակը Ջեյն Անդերսոնն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 12-ին, Տորոնտոյի կինոփառատոնում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին Ջոան Արչերը, ով երազում էր գրող դառնալու մասին, հանդիպում է պրոֆեսոր Ջոզեֆ Քասթելմանի հետ, և նրանց մեջ սիրավեպ է սկսվում։ Նա նաև հանդիպում է գրողի, ում հեգնական հայացքները՝ ուղղված կին գրողների աշխատանքային հեռանկարներին, ազդեցություն են գործում Ջոանի վրա։ Երբ Ջոանը քննադատում է Ջոզեֆի աշխատանքը, վերջինս ասում է, որ իրենց հարաբերությունները շարունակություն չեն ունենա, եթե Ջոանը չհարգի իր աշխատանքը։ Ջոանը համաձայնում է խմբագրել նրա վեպը, և Ջոզեֆի անվան տակ հրապարակվելուց հետո՝ վեպը բեստսելեր է դառնում։

1993 թվականին Ջոզեֆ Քասթելմանին հայտնում են, որ նա պարգևատրվելու է գրականության Նոբելյան մրցանակով, ինչը չի ուրախացնում Ջոանին։ Նրանց որդին` Դևիդը, նույնպես երազում է գրող դառնալու մասին և ցանկանում է ստանալ հոր խորհուրդը՝ չիմանալով, որ Ջոանն է գրել նրա բոլոր վեպերը։ Նրանք մրցանակը ստանալու նպատակով ուղևորվում են Ստոկհոլմ, իսկ այդ ժամանակ կենսագիր Նատանիելը փորձում է պարզել Ջոանի և Ջոզեֆի կյանքի մանրամասները` կենսագրությունը գրելու նպատակով։

Նատանիելը հանդիպում է Ջոանին և ասում, որ ինքը տեղյակ է, որ Ջոզեֆի վեպերի զգալի մասը կամ բոլորը գրել է Ջոանը։ Ջոանը հերքում է նրա ենթադրությունները, բայց դա չի համոզում Նատանիելին։ Միևնույն ժամանակ Ջոզեֆը փորձում է գայթակղել երիտասարդ աղջկան, ում վստահել էին պարգևատրումից առաջ մասնակիցներին լուսանկարելը։ Ջոզեֆը դժգոհում է, որ Ջոանը չի ուղեկցել նրան մրցանակաբաշխությանը պատրաստվելու ժամանակ, որին ի պատասխան՝ Ջոանը մեղադրում է նրան՝ իրեն դավաճանելու փորձի մեջ։ Նրանց վեճը ավարտվում է, երբ զանգահարում է հեռախոսը, և նրանց դուստրը հայտնում է, որ ինքը երեխա է ունեցել։

Պարգևատրման արարողությունից առաջ, Դևիդը` Նատանիելի հետ զրույցից հետո, փորձում է ծնողներից պարզել՝ արդյոք Ջոանն է գրել վեպերը իր հոր փոխարեն, բայց նրանք հերքում են։ Արարողության ժամանակ Ջոանի դժգոհությունը աճում է, և նա լքում է միջոցառումը։ Ջոզեֆը հետևում է նրան և խնդրում վերցնել մրցանակը, բայց նա հրաժարվում է։ Հյուրանոցում Ջոանը հայտնում է Ջոզեֆին, որ պատրաստվում է բաժանվել նրանից։ Նրանք վիճում են, որից հետո Ջոզեֆը սրտի կաթված է ստանում։ Ջոզեֆը հարցնում է՝ արդյոք Ջոանը սիրում է իրեն, նա պատասխանում է` «այո»։ Ջոզեֆը ասում է, որ Ջոանի մոտ լավ է ստացվում ստելը, և մի քանի րոպե անց մահանում է։

Ինքնաթիռում` տուն վերադառնալու ճանապարհին, Նտանիելը Ջոանին ցավակցում է։ Ջոանը ասում է նրան՝ եթե նա ինչ որ բան գրի, որը կվարկաբեկի Ջոզեֆի հեղինակությունը, ինքը կդիմի դատարան։ Դրանից հետո Ջոանը ասում է Դևիդին, որ տուն վերադառնլուց հետո նա կպատմի ճշմատությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլեն ՔլոուզՋոն Քասթելման
    • Էննի Սթարք — երիտասարդ Ջոան Քասթելման
  • Ջոնաթան ՓրայսՋո Քասթելման
    • Հարի Լլոյդ— երիտասարդ Ջո Քասթելման
  • Քրիստիան Սլեյթեր — Նաթանիել
  • Մաքս ԱյրոնսԴևիդ Քասթելման
  • Էլիզաբեթ Մակգովերն

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում արժանացել է կինոքննադատների դրական գնահատականներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 84 % վարկանիշ` 189 գրախոսականի հիման վրա՝ 10-ից 7,1 միջին գնահատականով[2]։ Metacritic կայքում ֆիլմը 100-ից 77 գնահատական է ստացել՝ 36 գրախոսականի հիման վրա, ինչը համապատասխանում է «հիմնականում դրական գնահատականներր» կարգավիճակին[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018՝ մասնակցություն Hollywood Film Awards կինոփառատոն՝ «Տարվա դերասանուհի» մրցանակ (Գլեն Քլոուզ)
  • 2019՝ «>Ոսկե գլոբուս» մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի-դրամա» անվանակարգում (Գլեն Քլոուզ)
  • 2019՝ Critic’s Choice Awards մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (Գլեն Քլոուզ)
  • 2019՝ մասնակցություն Palm Springs International Film Festival կինոփառատոնին. Icon Award մրցանակ (Գլեն Քլոուզ)[4]
  • 2019՝ «Սպուտնիկ» մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի-դրամա» անվանակարգում (Գլեն Քլոուզ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Toronto Film Festival 2017 Unveils Strong Slate».
  2. «The Wife (2018)». Rotten Tomatoes.
  3. «The Wife Reviews». Metacritic.
  4. Awards — IMDеb