Գլեն Քլոուզ
Գլեն Քլոուզ անգլ.՝ Glenn Close | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 19, 1947[1][2][3][4][5][6][7][8] (72 տարեկան) |
Ծննդավայր | Greenwich, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամի և Մերիի քոլեջ և Չոութ Ռոզմարի Հոլ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Քլոուզ[8], մայր՝ Բեթին Մուր Քլոուզ և Բեթին Մուր Քլոուզ[8] |
Ամուսին(ներ) | Դևիդ Էվանս Շոու |
Երեխա(ներ) | Annie Starke? |
Պարգևներ և մրցանակներ | Դոնոսիտա պարգև, «Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում, «Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում, Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար, Ոսկե գլոբուս և Քրիստալ մրցանակ |
Գլեն Քլոուզ (անգլ.՝ Glenn Close, մարտի 19, 1947[1][2][3][4][5][6][7][8], Greenwich, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր։ Ստացել է երեք անգամ Էմմի մրցանակը, երկու անգամ Ոսկե Գլոբուս-ով է պարգևատրվել, երեք անգամ Թոնիով և վեց անգամ Օսկար մրցանակին է նոմինացվել (1983, 1984, 1985, 1988, 1989, 2012)։
Գլեն Քլոուզն ավելի շատ համաշխարհային հեռուստադիտողներին հայտնի է դարձել «Մահացու ներգրավումը», «Վտանգավոր կապեր» և «101 դալմատինները» ֆիլմերից։ Վերջին տարիններին նա հիմնականում հանդես է գալիս հեռուստատեսություններում։ Նրա հայտնի հաղորդումներն են «The Shield»-ը և «Damages», իսկ վերջինում էլ նա հանդես է եկել 2007 թվականից մինչև 2012 թվականը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլոուզը ծնվել է 1947 թվականի մարտի 19-ին Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում։ Նրա ծնողները բնիկ ամերիկիացի են, սակայն եվրոպական բազմաթիվ երկրներում մեծ կապեր ունեն։ Աղջիկը սակայն մեծացել է Կոնգոյում, որտեղ իր հայրը 16 տարեկանից սկսած աշխատել է բժշկական կլինիկայում։ Այդ ժամանակներում Գլենը մեծ հպարտությամբ սովորել է Շվեյցարիական համալսարանում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին Քլոուզը իր դեբյուտը նշեց Բրոդվե թատրոնում։ Նրա դերասանական գործունեությունը շատ լավ ընդունվեց քննադատների կողմից և նա երեք անգամ արժանանում է Թոնի մրցանակին։ Կարծես թե նրա ամենահաջողված և ամենասիրված դերը Նորմա Դեսմոնդի դերն է, որը նա խաղացել է Էնդրյու Լլոիդ Ուեբբերի կողմից բեմադրված «Sunset Boulevard» ներկայացման մեջ։ Քլուզը նաև շատ լավ երգում է, և դրա համար էլ նա է Նյու Յորքի բասկետբոլի առաջնության բացման ժամանակ երգել ամերիկայի օրհներգը։
Քլոուզը կինոյում իր կարիերան սկսել է միայն 35 տարեկանում։ «Աշխարհը Գարպույի աչքերով» ֆիլմում, որը նրա համար առաջին ֆիլմն էր, իր դերի համար նա արժանանում է Օսկարի: Վերջին ժամանակաշրջանում, նա ստիպված պետք է խաղար հոգեկան խանգարում ստացած կնոջ դեր։ Նա այդ դերը խաղացել է «Մահացու ներգրավումը» ֆիլմի մեջ (1987), որտեղ իր խաղընկերը եղել է Մայքլ Դուգլասը: Քլոուզի կարծիքով դերասանական բարձր մակարդակի ֆիլմերից մեկն է համարվում «Վտանգավոր կապեր» ֆիլմը (1988)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1969-1971 թթ. Գլենը ամուսնացել է կիթառիստ և երգերի հեղինակ՝ Կաբոտ Ուեյդոմի հետ։
1984-1987 թթ. Գլենը երկրորդ անգամ ամուսնանում է բիզնեսմեն Ջեյմս Մարլասոմի հետ։
1987-1991 թթ. Գլենը փաստացի ամուսնանում է պրոդյուսեր Ջոն Ստարկի հետ։ Նրանցից մի աղջիկ է ծնվում՝ Էննի Մոդ Սթարկը (ծն. 26. 04. 1988)։
2006-2015 թթ. Գլենն ամուսնանում է շոումեն Դեվիդ Էվանսի հետ[9]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|
1982 | The World According to Garp | Ջենի Ֆիլդս |
1983 | Big Chill | Սարա Կուպեր |
1984 | Natural | Այրիս Գենս |
1984 | Greystoke: The Legend of Tarzan, Lord of the Ape | Տիկին Ջեյն Փորտր |
1984 | The Stone Boy | Ռուտ Հաիլերմեն |
1984 | Something About Amelia | Գեյլ Բանեթ |
1985 | Maxie | Ջեյն |
1985 | Jagged Edge | Թեդի Բարնս |
1987 | Fatal Attraction | Ալեքս Ֆորեստ |
1988 | Dangerous Liaisons | մարկիզ Իզաբել դե Մերտեյ |
1990 | Hamlet | Գերտրուդա |
1990 | Reversal of Fortune | Սանի ֆոն Բուլոու |
1991 | Hook | էպիզոդ դեր |
1991—1999 | Sarah, Plain and Tall | Սառա |
1993 | House of the Spirit | Ֆերուլա |
1994 | The paper | Ալիսիյա Քլարկ |
1995 | Serving in Silence: The Margarethe Cammermeyer Story | Մարգարետ Կամմերմաիեր |
1996 | Mary Reilly | տիկին Ֆարադեյ |
1996 | Mars Attacks! | առաջին տիկինը՝ Մարշա Դեյլ |
1996 | 101 Dalmatians | Ստերվալա Դե Վիլ |
1997 | In the Gloaming | Ջանեթ |
1997 | In & Out | Կամեո |
1997 | Air Force One | փոխնախագահ Կեթրին Բարնեթ |
1997 | Paradise Road | Էդրին Փարջիտեր |
1999 | Cookie's Fortune | Կամիլ Դիքսոն |
1999 | Tarzan | Կալա |
2000 | Things You Can Tell Just by Looking at Her | բժիշկ Էլեյն Քիներ |
2000 | 102 Dalmatians | Ստերվալա դե Վիլ |
2002 | Will & Grace | Ֆանի Լիբեր |
2003 | The Lion in Winter | Ալիենորա Ակվիտանսկայա |
2003 | Le Divorce | Օլիվիա Փեյս |
2004 | Stepford Wives | Քլեր Վելինգթոն |
2005 | The Shield | ղեկավար Մոնիկա Ռոունինգ |
2005 | Hoodwinked! | Տատիկ |
2005 | The Chumscrubber | օրիորդ Ջոնսոն |
2007 | Evening | օրիորդ Վիթերբորն |
2007—2012 | Damages | Փեթի Հյուս |
2009 | Home | պատմող |
2010 | Hoodwinked Too! Hood VS. Evil | Տատիկ |
2011 | Albert Nobbs | Ալբերտ Նոբս |
2014 | Guardians of the Galaxy | Նովա Փրայմ |
2014 | 5 to 7 | ՎԲրայանի մայրը |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134904435 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 FemBio
- ↑ 6,0 6,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 7,0 7,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
- ↑ Glenn Close and Husband David Shaw Have Divorced After 9 Years of Marriage
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գլեն Քլոուզ կատեգորիայում։ |
- Մարտի 19 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի պրոդյուսերներ