Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին
«Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին» (անգլ.՝ Hoodwinked), կատակերգական դետեկտիվ մուլտֆիլմ, եռաչափ համակարգչային անիմացիա բոլոր տարիքների համար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթային անտառում մի շարք հանելուկային հանցագործություններ են տեղի ունենում. անհայտ մեկը, որին լրագրողներն արդեն անվանում էին «Կարկանդակային գող», անտառում հերթով սնանկացնում է քաղցրավենիքի բոլոր առևտրականներին։ Ոստիկանություն են կանչում պատահարի համար, որը հայտնի է Կարմիր գլխարկի մասին հեքիաթի վերջից։ Կարմիր գլխարկը, որը տատիկի համար կարկանդակներ էր տանում, հանդիպում է նրա շորերը հագած Գայլին, Գայլը հարձակվում է Գլխարկի վրա, այստեղ պատուհանից ներխուժում է կացինով Փայտահատը, իսկ պահարանում հայտնաբերվում է կապված Տատիկը։ Դեպքի վայր է ժամանում հետախույզ գորտ Նիկի Կուվիրկունը։ Լսելով չորս պատմությունները (Գլխարկի, Գայլի, Փայտահայտի և Տատիկի), Կուվիրկունը պետք է որոշեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել և պարզել, թե արդյոք այս պատմության չորս մասնակիցներից մեկը կապ ունի «Կարկանդակային գող»-ի հետ։ Նա լսում է միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի պատմությունը, և յուրաքանչյուր պատմությամբ բացահայտվում են նոր խորհրդավոր փաստեր…
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր Գլխարկ Փաքեթ, գլխավոր հերոսուհին, թխվածքների մատակարարողը։ Երազում է հեռանալ անտառից և ամբողջ աշխարհով ճանապարհորդել։ Ունի կարատի ոսկե մեդալ։
- Տատիկ Փաքեթ, Գլխարկի տատիկը, անտառի ամենահաջողակ հրուշակագործը։ Պրոֆեսիոնալ մարզիկ է, գերադասում է էքստրեմալ սպորտատեսակներ, բայց թաքցնում է թոռնուհուց։
- Գայլ, լրագրող-հետախույզ, Գլխարկին կասկածում է Կարկանդակային գողի հետ կապ ունենալու մեջ և փորձում էբ բռնել նրան։
- Դերգունչիկ, Գայլի օգնականը, սկյուռիկ։ Առանձնանում է արագ խոսքով, որի պատճառով դժվար է հասկանալ։ Եթե սուրճ է խմում, դառնում է ավելի արագաշարժ։
- Բրդոտ, ոչխար, որից Գայլը տեղեկություն է ստանում Կարմիր գլխարկի մասին, երբ կասկածում է Կարկանդակային գողը հետ նրա կապի մասին։
- Կուրտ փայտահատ («պարոն Շնիցել»), անհաջող գովազդային դերասան, զուգահեռաբար երեխաներին փայտիկների վրա շնիցել է վաճառում։
- Նապաստակ, անտառի զրուցասեր բնակիչը, պատմության մեջ հայտնվում է տարբեր առիթներով։
- Նիկկի Կուվիրկուն, ոստիկանության դետեկտիվ, նախկինում դիսկոտեկի պարող։
- Գրիզլի արջ, ոստիկանության շերիֆ, միշտ շտապում է և ցանկանում ինչ-որ մեկին ձերբակալել։
- Բիլլ արագիլը, ոստիկանության սպա, զրուցասեր և մտացրիվ։
- Նիֆի խոզ, ոստիկանության շատակեր սպա, ընդունակ է արագ քնել ուտելուց հետո։
- Դահուկորդների խումբ, Եվրոպայից եկած էքստրեմալներ, որոնք բավականին կասկածելի հեղինակություն ունեն։
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնօրինակը հնչյունավորել են՝
- Էն Հեթուեյ՝ Կարմիր գլխարկ,
- Գլեն Քլոուզ՝ Փաքեթ տատիկ,
- Ջեյմս Բելուշի՝ Կուրտ փայտահատը
- Պատրիկ Վարբերտոն՝ Գայլ
- Էնթոնի Անդերսոն՝ Բիլլ արագիլ, ոստիկանության սպա,
- Դեվիդ Օգդեն Ստայերզ՝ Նիկկի Կուվիրկուն, ոստիկանության դետեկտիվ,
- Xzibit՝ Գրիզլի արջ, ոստիկանության սպա
- Կեն Մարինո՝ Ջերի ջրարջ, ոստիկանության սպա,
- Չազզ Պալմինտերի՝ Բրդոտ ոչխար,
- Էնդի Դիկ՝ Նապաստակ,
- Կորի Էդվարդս՝ Դերգունչիկ,
- Բենժի Գեյթեր՝ Այծ,
- Թարա Սթրոնգ՝ Զորրա, Փաքեթ տատիկի թիմի աղվես դահուկորդ[5]։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի ապրիլի 29-ին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը՝ «Կարմիր գլխարկն ընդդեմ չարի»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2005 մուլտֆիլմեր
- The Weinstein Company ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Անգլերեն մուլտֆիլմեր
- Դետեկտիվ մուլտֆիլմեր
- Դետեկտիվ ֆիլմեր
- Լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր
- Համակարգչային անիմացիոն ֆիլմեր
- Մուլտֆիլմեր գայլերի մասին
- Ամերիկյան բադի մուվի կինոկատակերգություններ