Xzibit

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Xzibit
Xzibit 2007.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Էլվին Նաթանիել Ջոյներ IV
Նաև հայտնի է որպես X to the Z
Ծնվել է սեպտեմբերի 18, 1974({{padleft:1974|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:18|2|0}})[1] (42 տարեկան)
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Դետրոյթ, Միչիգան
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես, Կալիֆորնիա
Ժանրեր Հիփ հոփ
Մասնագիտություն ռեփեր, դերասան,հաղորդավար
Գործունեություն 1994–մեր օրերը
Լեյբլ Open Bar Ent., EMI
Կապված DJ Quik, Dr. Dre, Eminem, Jelly Roll, King T, Knoc-turn'al, Kurupt, Nate Dogg, Snoop Dogg
Կայք xzibit.com

Էլվին Նաթանիել Ջոյներ IV (անգլ.՝ Alvin Nathaniel Joiner), ավելի հայտնի ինչպես Xzibit (Էքսզիբիթ, ժարգոնային բառ անգլ.՝ exhibit-ից Իքսհիբիթ - էկսպոնատ, սեպտեմբերի 18, 1974[1], Դետրոյթ[2]), ամերիկյան ռեփեր, դերասան և հաղորդավար։ Հայտնի է նաև ինչպես "Pimp My Ride" շոուի հաղորդավար, որը ցուցադրվում էր MTV հեռուստաալիքով։ Սկսած 1996 թվականից թողարկել է յոթ սոլո ալբոմներ։ Դեբյութային ալբոմ At the Speed of Life լավ է գնահատվել և հասել է հաջողության, ինչպես նաև Restless, Man vs. Machine և Weapons of Mass Destruction ալբոմները։ Хzibit գործ է ունեցել այնպիսի հայտնի մարդկանց հետ ինչպիսիք են Eminem, Snoop Dogg, Dr. Dre, Method Man, Game:
Նա նաև հաստատվել է որպես լավ դերասան, նկարահանվելով այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են "8երորդ մղոն", "Երեք իքս 2: Նոր աստիճան", "Երկրորդ հնարավորություն", "The X-Files: Կուզենայի հավատալ", "CSI Miami" և "Վատ լեյտենանտ", "Դավաճանության գինը":

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թ. սեպտեմբերի 18-ին Դետրոյթում: Նրա մայրը մահացել է, երբ նա դեռ 9 տարեկան էր։ Եվ նա իր հոր և խորթ մոր հետ տեղափոխվեցին Նյու-Մեքսիկո։ 10 տարեկան հասակում նա սկսեց ռեփ կարդալ։ Երբ դարձավ 17 տարեկան, նա տեղափոխվեց Կալիֆորնիա։ Երաժշտական կարիերան սկսվեց Likwit անձնակազմում։ Դեբյուտային ալբոմ «At the Speed of Life»-ը թողարկվեց 1996 թվականին Loud Records-ի օգնությամբ և Արևելյան ափի ռեփերների հետ։ 90-ականների կեսերին թողարկում էր ալբոմներ Dr. Dre-ի ղեկավարման տակ։ Նա հայտնի է դառել «B**** Please» կոմպոզիցիայի օգնությամբ, որը թողարկվել էր Snoop Dogg-ի հետ։ Ավելի ուշ նա ձայնագրում է մի շարք ալբոմներ, որոնք հասնում են ոսկե կարգավիճակի։

Ունի երկու երեխա։ 26 մայիսի 2008 թվականին մահացավ նրա նորածին տղան - Խավյեր Քինգստոն Ջոհներ։ Հայտնի ռեփերի տղան մահացավ առավոտյան 3:30: Մահվան պատճառը եղել էր թույլ թոքերը-ը։

Xzibit-ը նկարահանվել է ավելի քան քսան ֆիլմերում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Xzibit ցուցադրում է W "Զանգվածային Ոչնչացման Զենքերի" համար
  • 1996 - At the Speed of Life
  • 1998 - 40 Dayz & 40 Nightz
  • 2000 - Restless
  • 2002 - Man vs. Machine
  • 2004 - Weapons of Mass Destruction
  • 2006 - Full Circle
  • 2012 - Napalm

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #135018781 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 12-ին 2015:
  2. 2,0 2,1 Record #135018781 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014: