Jump to content

Նեյթ Դոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Nate Doggից)
Նեյթ Դոգ
Ի ծնե անունՆատանուել Դուեյն Հեյլ
Nathaniel Dwayne Hale
Ծնվել էօգոստոսի 19, 1969(1969-08-19)[1]
Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Մահացել էմարտի 15, 2011(2011-03-15)[3][1] (41 տարեկան)
Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ԺանրերՀիփ հոփ
Մասնագիտությունռեփպեր, երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԼեյբլDeath Row
Electra
Doggystyle
Atlantic
Անդամակցություն213
ԿապվածԹուփաք Շակուր, Warren G, Սնուփ Դոգի Դոգ, Eminem, Ludacris, Richie Rich, Big Syke, Դոկտր Դրե, Fabolous, Ice Cube, WestSide Connection, The Game, Eve, Lloyd Banks, Obie Trice, Nelly, Mobb Deep, Xzibit, 50 cent, Mos Def
Կայքnatedoggmusic.com
 Nate Dogg Վիքիպահեստում

Նաթանիել Դուեյն Հեյլ (անգլ.՝ Nathaniel Dwayne Hale, օգոստոսի 19, 1969(1969-08-19)[1], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - մարտի 15, 2011(2011-03-15)[3][1], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի Նեյթ Դոգ (Nate Dogg) բեմական անվամբ, ամերիկացի G-funk ոճի երգիչ և ռեփեր։

Կյանքը և Կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քլարկսդեյլում (Միսսիսիպի նահանգ), 14 տարեկանում, ծնողների բաժանումից հետո, տեղափոխվել է Լոնգ Բիչ (Կալիֆորնիա)։ Երգել սկսել է մանուկ հասակում, Լոնգ Բիչի «Նյու Հոուփ» և Քլարկսդեյլի «Լայֆ Լայն» բապտիստական եկեղեցիների երգչախմբերում։ Վերջինում նրա հայրը՝ Դենիել Լի Հեյլը քահանա էր[4]։ 16 տարեկան հասակում նա թողեց դպրոցը և լքեց տունը, որպեսզի ծառայի ԱՄՆ-ի ծովային հետևազորային կորպուսում, երեք տարի[5]։

Եղել է Սնուփ Դոգի, Ուորեն Ջիի, RBX-ի, Դեզ Դիլինջերի և այլ հայտնի ռեփերների ընկերը և գործընկերը, ինչպես նաև Բութչ Քեսիդիի և Լիլ Դեդի զարմիկը։ Սնուփ Դոգի և Ուորեն Ջիի հետ հանդիսացել է արևմտյան ափի «Քրիփս» գանգստերական խմբավորման անդամ։ Ավելի ուշ նրանք ստեղծում են «213» խումբը (Կալիֆորնիա նահանգի փոստային կոդը)[6]։ Իր առաջին դեմոն խումբը ձայնագրել է «V.I.P» հայտնի ձայնագրման ստուդիայում։ Հետագայում, երեկույթի ժամանակ դեմոն լսում է Դոկտր Դրեն և տպավորվում Նեյթ Դոգի ձայնով։

Նեյթ Դոգի պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել Դոկտր Դրեի «The Chronic» (1992) ալբոմում, որից հետո «Death Row Records»-ը գլխավորող Շուգ Նայթը նրա հետ պայմանագիր ստորագրեց։ Հաջորդ ձայնակցումը կատարել է Սնուփ Դոգիի «Doggystyle» ալբոմում։ 1994 թվականին Ուորեն Ջիի հետ թողարկել է իր անդրանիկ «Regulate» սինգլը, որը դառավ հիթ։

Հաջորդ մի քանի տարիներին ձայնագրել է երգեր Թուփաք Շակուրի և այլ ռեփերների հետ։ Նրա դեբյուտային՝ «G-Funk Classics Vol.1» ալբոմը, չնայած սահմանափակ քանակին, լավ վաճառք գրանցեց։ Ավելի ուշ Նեյթ Դոգը որոշում է հեռանալ Շուգ Նայթի լեյբլից։

Ավելի ուշ ստեղծում է իր լեյբլը՝ «The Dogg Foundation» անվամբ, որտեղ 1998 թվականին դուրս է գալիս երկյակ «G-Funk Classics, Vol. 1 & 2» ալբոմը։ 2000 թվականին Նեյթ Դոգին ձերբակալում են և բաց թողում 1 միլիոն ԱՄՆ դոլար գրավի դիմաց։ 2002 թվականի ապրիլին նա կրկին ձերբակալվում է Արիզոնա նահանգում՝ զենք և թմրանյութ ունենալու համար[7]։ 2002 թվականի մայիսին Նեյթ Դոգը մեղավոր ճանաչեց իրեն և դատապարտվեցծ փորձաշրջանի և համայնքային ուղղիչ աշխատանքի, ինչպես նաև պարտավորվեց հաճախել թմրամոլների բուժման հանդիպումների[8]։

2001 թվականին «Elektra» լեյբլը պայմանագիր է կնքում նրա հետ, և ստեղծում «Music & Me» ալբոմը։

Մանվան ալբոմը «Nate Dogg», որը ձայնագրվել է 2002-ից 2003 թվականին, պետք է դուրս գար 2004 թվականի ապրիլին, բայց բազմաթիվ հետձգումների պատճառով, դուրս եկավ համացանցային տարբերակով 2008 թվականին։

2004 թվականը նշանավորվեց «213»-ի վերամիավորմամբ։ Երեք վաղեմի ընկերները ձայնագրեցին «The Hard Way» ալբոմը։ Ալբոմը գրավեց մինչև 4 հորիզոնականը Բիլբորդի չատում, ինչպես նաև առաջատար դիրքերի գրավեց բազմաթիվ այլ հիթ-շքերթներում։

2007 թվականի դեկտեմբերին Հեյլն ինսուլտ տարավ՝ թուլություն ձեռք բերելով մարմնի ձախ հատվածում, մինչդեռ նրա ճանաչողությունն ու ձայնը պահպանցեց։ Մի քանի ամիս անց նա կրկին կաթված ունեցավ։ Մահացել է սրտի անբավարարությունից 2011 թվականին՝ 41 տարեկանում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիայի ալբոմները

Կոմպիլացիաները

Միկստեպները

213-ի կազմում

  • «One More Day» երգը Dr. Dre-ի - Murder Was the Case ֆիլմի սաունդթրեքն է (1994)
  • «I Got Love» երգը « Սուրհանդակ» ֆիլմի սաունդթրեքերից է (2002)
  • «Ղեկավարը» ֆիլմում խաղացել է ինքը իրեն (նաև գլխավոր երգի կատարող/կոմպոզիտորն է) (2003)
  • «Keep it Coming» թրեքը մտավNeed For Speed: Underground խաղի սաունդթրեքերի կազմի մեջ (2003)
  • Մասնակցել է «Գետտո» ձայնային մոնտաժում (2007)

Մրցանակներ/նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Nate Dogg-ը ներկայացվել էր Գրեմմիի 3 նոմինացիաներում։

Կատեգորիա Ժանր Երգ Թվական Արդյունք
Լավագույն ռեփ միացյալ կատարում (Eminem-ի հետ) ռեփ «Shake That» 2007 Նոմինացված
Լավագույն ռեփ միացյալ կատարում (Ludacris-ի հետ) ռեփ «Area Codes» 2002 Նոմինացված
Լավագույն ռեփ կատարում դուետով կամ խմբով (Dr. Dre և Snoop Dogg) ռեփ «The Next Episode» 2001 Նոմինացված
Լավագույն ռեփ կատարում դուետով կամ խմբով (Warren G-ի հետ) ռեփ «Regulate» 1995 Նոմինացված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 English Wikipedia community Wikipedia — 2001.
  3. 3,0 3,1 3,2 http://www.mtv.com/news/articles/1659986/nate-dogg-dead.jhtml
  4. Lampkin, Lynn (March 16, 2011):Father Mourns Loss of His Son, Hip Hop Icon Nate Dogg myfoxdc.com (Fox Television Stations). Retrieved 17 March 2011.
  5. Joining the Ranks of Famous Marines USMC.net: Retrieved December 26, 2009.
  6. «Nate Dogg Biography» allmusic.com. Retrieved 2006-11-02, 2009.
  7. Nate Dogg Busted For Possession Of Pot, Stolen Gun Արխիվացված 2013-12-15 Wayback Machine MTV. April 16, 2002. Retrieved February 17, 2011.
  8. TSG Mug Shot: Nate Dogg Retrieved December 26, 2009
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյթ Դոգ» հոդվածին։