Ռոմա (ֆիլմ, 2018)
Ռոմա անգլ.՝ Roma | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | օգոստոսի 30, 2018 |
Լեզու | իսպաներեն և Mixtec? |
Ռեժիսոր | Ալֆոնսո Կուարոն |
Պրոդյուսեր | Ալֆոնսո Կուարոն և Gabriela Rodriguez? |
Սցենարի հեղինակ | Ալֆոնսո Կուարոն |
Դերակատարներ | Յալիցա Ապարիսիո, Marina de Tavira?, Jorge Antonio Guerrero?, Latin Lover?, Kjartan Halvorsen? և Ջենիֆեր Արմոր |
Օպերատոր | Ալֆոնսո Կուարոն |
Մոնտաժ | Ալֆոնսո Կուարոն և Adam Gough? |
Պատմվածքի վայր | Մեխիկո |
Նկարահանման վայր | Մեխիկո |
Կինոընկերություն | Participant Media, Esperanto Filmoj? և Նեթֆլիքս |
Տևողություն | 135 րոպե |
Բյուջե | 15 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Ռոմա» (իսպ.՝ Roma), 2018 թվականի մեքսիկական սև-սպիտակ ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի կողմից, ով հանդես է եկել նաև որպես ֆիլմի օպերատոր, սցենարի հեղինակ և համապրոդյուսեր։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնում, որտեղ այն մասնակցել է հիմնական մրցութային ծրագրին և արժանացել փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծ»-ի[3][4]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեի հիմքում ընկած է Մեխիկոյի միջին դասի սովորական ընտանիքի կյանքի պատմությունը 1970-ականներին։ Ընտանիքի հայրը հազվադեպ է տանը լինում, և մայրը չորս երեխաներին դաստիարակում է Հնդկաստանից եկած երկու աղախինների օգնությամբ։ Հերոսների կայնքում բեկումնային են դառնում 1971 թվականի հունիսի 10-ին կաթոլիկական տոնակատարության ժամանակ տեղի ունեցած անկարգությունները, երբ զինվորները կրակ են բացում ցուցարարների վրա։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յալիցա Ապարիսիո — Քլեո
- Մարինա դե Տավիրա — Սոֆյա
- Մարկո Գրաֆ
- Դանիելա Դեմեսա
- Կառլոս Պերալտա
- Նենսի Գարսիա — Ադելա
- Դիեգո Դի Կորտ
- Լատին Լովեր — պրոֆեսոր Սովեկ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարվել է, որ Ալֆոնսո Կուարոնը կգրի սցենար 1970-ական թվականներին Մեխիկոյում ապրող մեքսիկական ընտանիքի կյանքին նվիրված նախագծի համար և կլինի դրա ռեժիսորը։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2016 թվականի աշնանը[5]։ Նախագիծն իրականացվել է Կուարանի, Գաբրիել Ռոդրիգեսի ու Նիկոլաս Սելիսի կողմից։
2016 թվականի նոյեմբերի 3-ին հայտարարվել է, որ նկարահանման հրապարակում կողոպուտ է տեղի ունեցել[6]։ Ըստ ստուդիայի տվյալների՝ երկու կին տուժել են, նկարահանող անձնակազմի հինգ անդամ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բջջային հեռախոսները, դրամապանակներն ու թանկարժեք զարդերը գողացվել են[7]։ Ինչպես հայտարարվել է՝ նկարահանող խումբն այդ օրը գնացել է նկարահանումներն անցկացնելու, երբ քաղաքային բանվորների խումբը մոտեցել է նրանց ու փորձել դադարեցնել նկարահանումները։ Նկարահանող խումբը հայտարարել է, որ իրենց ունեն նկարահանման թույլտվություն, սակայն բանվորները մնացել են, երկու խմբերի միջև սկսել է վիճաբանություն։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Netflix-ը ձեռք է բերել ֆիլմի տարածման իրավունքը[8]։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնում[9]։ Այն ցուցադրվել է նաև Տելուրիդի կինոփառատոնում 2018 թվականի օգոստոսի 31-ին[10][11], Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2018 թվականի սեպտեմբերի 10-ին[12], ինչպես նաև Նյու Յորքի կինոփառատոնում նույն թվականի հոկտեմբերի 5-ին[13]։ Ֆիլմի թիզերը, որի տևողությունը կազմում է մեկ րոպե, ներկայացվել է 2018 թվականի հուլիսի 25-ին Կուարոնի կողմից Թվիթերի իր էջում[14]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակների ցանկ | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Կինոփառատոն/Կինոմրցանակ | Կատեգորիա | Ներկայացված(ներ) | Արդյունք | Աղբ. |
2018 | Վենետիկի 75-րդ կինոփառատոն | Ոսկե առյուծ | «Ռոմա» | Հաղթանակ | |
Տորոնտոյի միջազգային կինոփառատոն | «Ժողովրդի ընտրություն» մրցանակ — Հատուկ շնորհանդեսներ | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Academy Awards Database
- ↑ 2,0 2,1 Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ Anderson Ariston (հուլիսի 25, 2018)։ «Venice to Kick Off Awards Season With New Films From Coen Brothers, Luca Guadagnino and Alfonso Cuaron»։ The Hollywood Reporter։ Prometheus Global Media։ Վերցված է հուլիսի 25, 2018
- ↑ Vivarelli Nick (հուլիսի 25, 2018)։ «Venice Film Festival Lineup: Heavy on Award Hopefuls, Netflix and Star Power»։ Variety։ Penske Business Media։ Վերցված է հուլիսի 25, 2018
- ↑ Kroll Justin (սեպտեմբերի 8, 2016)։ «Alfonso Cuaron Sets Mexican Family Drama as Next Film»։ Variety (Penske Business Media)։ Վերցված է նոյեմբերի 7, 2016
- ↑ Evans Alan (նոյեմբերի 3, 2016)։ «Alfonso Cuarón film crew 'attacked and robbed' in Mexico City»։ The Guardian (Guardian News and Media)։ Վերցված է նոյեմբերի 7, 2016
- ↑ Jones Julia (նոյեմբերի 3, 2016)։ «Alfonso Cuarón film crew says Mexico City workers attacked them»։ CNN Americas (CNN)։ Վերցված է նոյեմբերի 7, 2016
- ↑ Keegan Rebecca, Sperling Nicole (ապրիլի 6, 2018)։ «Netflix Threatens to Pull Five Films from Cannes»։ Vanity Fair։ Condé Nast։ Վերցված է ապրիլի 6, 2018
- ↑ Tartaglione Nancy (հուլիսի 25, 2018)։ «Venice Film Festival Lineup: Welles, Coen Brothers, Cuaron, Greengrass, More – Live»։ Deadline Hollywood։ Penske Business Media։ Վերցված է հուլիսի 25, 2018
- ↑ Tapley Kristopher (օգոստոսի 30, 2018)։ «‘First Man,’ ‘Front Runner’ and ‘Roma’ Among 2018 Telluride Film Festival Selections»։ Variety։ Penske Business Media։ Վերցված է օգոստոսի 30, 2018
- ↑ «45th Telluride Film Festival Program Guide»։ Telluride Film Festival։ The National Film Preserve։ Վերցված է օգոստոսի 30, 2018
- ↑ Vlessing Etan (հուլիսի 24, 2018)։ «Toronto: Timothee Chalamet Starrer 'Beautiful Boy,' Dan Fogelman's 'Life Itself' Among Festival Lineup»։ The Hollywood Reporter։ Prometheus Global Media։ Վերցված է հուլիսի 24, 2018
- ↑ Fleming Mike Jr. (հուլիսի 18, 2018)։ «Alfonso Cuarón’s ‘ROMA’ Set As New York Film Festival Centerpiece»։ Deadline Hollywood։ Penske Business Media։ Վերցված է հուլիսի 18, 2018
- ↑ Tartaglione Nancy (հուլիսի 25, 2018)։ «‘ROMA’: Alfonso Cuaron Shares First Look At Venice-Bound Personal Drama»։ Deadline Hollywood (Penske Business Media)։ Վերցված է հուլիսի 30, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռոմա» ֆիլմը Biennale Cinema 2018 կայքում (անգլ.)
|
|