Աստղ է ծնվել (ֆիլմ, 2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղ է ծնվել
անգլ.՝ A Star Is Born
Երկիր ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ, ռոմանտիկ դրամա և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքԱստղ է ծնվել (ֆիլմ, 1937), Աստղ է ծնվել (ֆիլմ, 1954) և A Star Is Born?
Թվականհոկտեմբերի 5, 2018[1], հոկտեմբերի 19, 2018[2], հոկտեմբերի 4, 2018[3], հոկտեմբերի 11, 2018 և դեկտեմբերի 6, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրեդլի Քուփեր
ՊրոդյուսերՋոն Փիթերս
Սցենարի հեղինակԷրիկ Ռոթ, Բրեդլի Քուփեր, Ուիլ Ֆեթերս, Ջոան Դիդիոն[4] և Ֆրենկ Փիրսոն[4]
ԴերակատարներԲրեդլի Քուփեր, Սեմ Էլիոթ, Էնդրյու Դայս Քլեյ, Լեդի Գագա, Ռաֆի Գավրոն, Էնթոնի Ռամոս, Ալեք Բոլդուին, Դեյվ Շափել, Մառլոն Ուիլյամս, Բրենդի Քարլայլ, Ռոն Ռիֆկին[4], Մայքլ Հարնի[4], Մայքլ Դ․ Ռոբերթս[4], Ռեբեկա Ֆիլդ[4], Գրեգ Գրունբերգ[4], Shangela Laquifa Wadley?[4], Դրենա դե Նիրո[4], Էդի Գրիֆին[4], Մեթյու Լիբատիկ[4], Լունել Քեմփբել[4], Դոն Ուոզ[4] և Բոննի Սոմերվիլ[4]
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ՄոնտաժՋեյ Քեսիդի
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունMalpaso Productions
Տևողություն135 րոպե
Բյուջե36 000 000 $[5]
Շահույթ430 718 255 $[6]
Պաշտոնական կայքէջ
 A Star Is Born (2018 film) Վիքիպահեստում

«Աստղ է ծնվել» (անգլ.՝ A Star Is Born), 2018 թվականի ամերիկյան ֆիլմ-մյուզիքլ, Բրեդլի Քուփերի ռեժիսորական դեբյուտը, 1776 թվականին նկարահանված համանուն ֆիլմի վերարտադրությունը։ Գլխավոր դերերը մարմնավորել են Լեդի Գագան, Բրեդլի Քուփերը և Սեմ Էլիոթը։

Ֆիլմի համաշխարհային պրիմերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 31-ին, Վենետիկի 75-րդ կինոփառատոնի ժամանակ։ Ֆիլմը լայն վարձույթի է հանվել հոկտեմբերի 3-ին։ Այն նոմինացվել է Օսկար-2019-ի ութ մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Տղամարդու լավագույն դեր», «Կնոջ լավագույն դեր», «Երկրորդ պլանի տղամարդու տղամարդու լավագույն դեր», «Լավագույն երգ» կատեգորիաներում[7]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրեդլի Քուփեր-Ջեկսոն Մեյն
  • Լեդի Գագա-Էլլի
  • Սեմ էլիոթ-Բոբի
  • Դեյվ Շապել-Նուդլս
  • Էնդրյու Դայս Կլեյ-Լորենցո
  • Էնթոնի Ռամոս-Ռամոն
  • Բոննի Սոմերվիլ-Սալլի Կամմինգս
  • Մայքլ Հարնի-Վոլֆ
  • Ռաֆի Գավրոն-Ռեզ
  • Ռեբեկա Ֆիլդ-Գեյլ
  • Գրեգ Գրանբերգ
  • Էշլի Նիկոլեթ Ֆրանջիպանի
  • Ալեկ Բոլդուին
  • Բարի Շաբակա Հենլի-Լիթլ Փիթ

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Desert Trip փառատոնին տեսնելով քանթրի երաժիշտ Բիլլի Նելոսոնի որդի՝ Լուկաս Նելսոնի ելույթը՝ Քուփերը խնդրել է նրան օգնել ֆիլմի աշխատանքներին։ Նելսոնը համաձայնվել է և մի քանի երգեր գրել ու ուղարկել պոդյուսերներին[8]։ Արդյունքում նա ծանոթացել է Լեդի Գագայի հետ, և միասին սկսել են երգ ստեղծել ֆիլմի համար, իսկ Լեդի Գագան իր հերթին բեք վոկալ է ձայնագրել նրա 2017 թվականի՝ «Լուկաս Նելսոնը և խոստում իրականությանը» ալբոմի 2 թրեքների համար[9]։

Լեդի Գագայի և Կուպերի կատարմամբ սաունդթրեքը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, Interscope Records լեյբլի կողմից։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը արժանացել է կինոքննադատների բարձր գնահատականներին։ Rotten Tomatoes կայքում այն ունի 90 % դրական գրախոսություն, 444 արձագանքի հիման վրա, 10-ից 8,1 միջին գնահատականով[10]։ Metacriticе՝ 100-ից 88 միավոր, 60 գրախոսության հիման վրա[11]։ Megacritic կայքում՝ 10-ից 6,7 միավոր, 15 գրախոսության տվյալներով[12]։

2018 թվականի դեկտեմբերին «Աստղ է ծնվել» ֆիլմը ընդգրկվել է 2018 թվականի լավագույն 10 գրքերի ցանկում՝ հրապարակված Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտի կողմից (AFI)[13]:

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

մրցանակների և անվանակարգերի ցանկ
Կինոմրցանակ Միջոցառման ամսաթիվ Կատեգորիա Նոմինանտներ Արդյունք
California on Location Awards 2017 Կինոարտադրության համար լավագույն լոկացիայի ընտրություն Ռիչարդ Շուլեր
Օսկար 2019 Լավագույն ֆիլմ Բիլի Գերբեր, Բրեդլի Քուփեր և Լինեթ Հաուել, Հաել Թեյլոր
Լավագույն դերասան Բրեդլի Քուփեր
Լավագույն դերասանուհի Լեդի Գագա
Երկրորդ պլանի լավագույն դերասան Սեմ Էլիոթ
Լավագույն հարմարեցված սցենար Էրիկ Ռոտ, Բրեդլի Քուփեր, Ուիլ Ֆետերս
Ֆիլմի լավագույն երաժշտություն Լեդի Գագա, Մարկ Ռոնսոն, Էնթոնի Ռոսոմանդո, Էնդրյու Ուայթ
Օպերատորի լավագույն աշխատանք Մեթյու Լիբատիկ
Լավագույն ձայն Թոմ Օզանիչ, Դին Զուպանչիչ, Ջեյսոն Ռուդեր և Սթիվն Մորոու

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt1517451/releaseinfo
  2. https://www.haberturk.com/bir-yildiz-doguyor-ne-zaman-vizyona-girecek-2176861 (тур.)
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. https://archive.fo/KBJyA
  6. https://www.boxofficemojo.com/movies/?id=astarisborn2018.htm
  7. «OSCAR NOMINATIONS 2019: SEE FULL LIST OF NOMINEES».
  8. Finn, Timothy (2018 թ․ փետրվարի 2). «He's worked with Neil Young, Gaga and his dad, Willie Nelson. Now he's coming to KC». The Kansas City Star. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  9. Stephens, Samantha (2017 թ․ սեպտեմբերի 17). «How Lady Gaga Brought Lukas Nelson and Promise of the Real's "Find Yourself" to Life». CMT. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  10. «A Star Is Born» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. «A Star Is Born» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. «Звезда родилась» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. «AFI Awards». www.afi.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղ է ծնվել (ֆիլմ, 2018)» հոդվածին։