Jump to content

Էմմա Սթոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Սթոուն
Emma Stone
Դիմանկար
Սթոունը 2014 թվականի մարտին
Ծնվել էնոյեմբերի 6, 1988(1988-11-06) (35 տարեկան)
ԾննդավայրՍկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունշվեդական ծագումով ամերիկացի, Շվեդ-ամերիկացի, իռլանդական ծագումով ամերիկացի, գերմանական ծագումով ամերիկացի և British Americans?
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունXavier College Preparatory? և Young Actors Space?
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի, դերասանուհի և կինոպրոդյուսեր
ԱմուսինDave McCary?
Ծնողներմայր՝ Krista Jean Stone?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներLouise McCary?
Ստորագրություն
Изображение автографа
 Emma Stone Վիքիպահեստում

Էմմա Սթոուն (անգլ.՝ Emma Stone, նոյեմբերի 6, 1988(1988-11-06), Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Superbad» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Այնուհետև նկարահանվել է «The House Bunny» (2007), «Easy A» (2010) ֆիլմերում։ Ամենաբարձր վարձատրվող դերասանուհին աշխարհում, ստացել է այնպիսի մրցանակներ, ինչպես՝ Օսկար, Bafta մրցանակ, Ոսկե գլոբուս և 3 Screen Actors Guild Awards: Սթոունը հայտնվել է Forbes Celebrity 100-ում 2013 թվականին և the Time 100-ում 2017 թվականին և հաճախ մեդիայի կողմից նկարագրվում է որպես իր սերնդի ամենատաղանդավոր դերասանուհիներից մեկը[5]։

Ծնվել և մեծացել է Սքոթսդեյլում, Արիզոնա[6]։ Սթոունը սկսել է դերասանությամբ զբաղվել դեռ մանկուց՝ հայտնվելով The Wind դերասանական կազմակերպությունում՝ Willows-ում 2000 թվականին։ Պատանեկան տարիքում նա իր մայրիկի հետ տեղափոխվեց Լոս Անջելես և տեղի ունեցավ իր առաջին հեռուստատեսային դեբյուտը VH1 հեռուստաալիքի In Search of the New Partridge Family ֆիլմում (2004)։ Հեռուստատեսային փոքր դերերին հաջորդեց Young Hollywood Award մրցանակն իր դեբյուտային ֆիլմի ՝ Superbad-ի (2007) համար և արժանացավ մեդիայի կողմից դրական արձագանքի՝ Zombieland (2009) ֆիլմում իր դերի համար։ 2010 թվականի դեռահասական կատակերգություն ՝ Easy A-ն եղել է Սթոունի առաջին դերը և վաստակել է թեկնածուական առաջադրումերի՝ Bafta մրցանակի և Ոսկե գլոբուսի համար՝ որպես լավագույն դերասանուհի[7]։ Այս առաջխաղացմանը հաջորդեց մեծ հաջողություն Crazy, Stupid, Love ռոմանտիկ կատակերգության և The Help դրամայի մեջ (երկուսն էլ 2011 թվականին)։

Սթոունն ավելի մեծ ձեռքբերում ունեցավ խաղալով Gwen Stacy-ի դերը 2012 թվականի The Amazing Spider-Man ֆիլմում։ Նա առաջադրված էր Academy Award-ի կողմից թմրանյութի դեմ նկարահանված Birdman (2014) սև կատակերգական դրամայում։ Սթոունը հաղթեց Բաֆթա մրցանակ, Ոսկե գլոբուս լավագույն դերասանուհու համար՝ փայլուն կերտելով իր դերը շատ հաջողակ Լա-Լա Լենդ (2016) երաժշտական ֆիլմում։

Էմիլի Ջին Սթոունը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 6-ին Սքոթսդեյլում (Արիզոնա) Քրիստի Ջին Սթոունի (տնային տնտեսուհի) և Ջեֆրի Չառլս Սթոունի (Ընդհանուր պայմանագրային ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն) ընտանիքում[8]։ Նա ունի ավելի փոքր եղբայր՝ Սփենսերը[9]։ Նրա հայրական պապը՝ Քոնրադ Օսթբերգ Սթենը եղել է շվեդական ընտանիքից, ով անգլիականացրել է նրանց ազգանունը դարձնելով Սթոուն, երբ նրանք ներգաղթեցին Միացյալ Նահանգներ։ Նա նույնպես ունի գերմանացի, անգլիացի, շոտլանդացի և իռլանադացի նախահայրեր[10]։

Սթոունը դեռ մանուկ տարիքից հայտնվել է 16 կինոարտադրության մեջ՝ Valley Youth թատրոնում[11]։ Նա երեխա ժամանակ ուներ սուր ցավեր և հաճախակի էր լացում։ Սթոունը իրեն նկարագրել է որպես աղմկոտ երեխա։ Կրթություն է ստացել Սեքվոյայի տարրական դպրոցում և հաճախել էԿոկոպահ միջին դպրոց 6-րդ դասարանից[11]։ Սթոունը տառապում էր Տագնապային խանգարումներով մանուկ տարիքում, սակայն նրա պնդմամբ դա չափազանց վատ էր ազդում նրա սոցիալական հմտությունների վրա[12]։ Նա թերապիայի կուրսեր անցավ, բայց ասում է, որ իր մասնակցությունը տեղական թատրոնի պիեսներում բուժեց սթրեսները։

Առաջին անգամ տագնապային խանգարումներ ունեցա, երբ ընկերոջս տանն էի և ես մտածում էի, որ տունը այրվում էր։ Ես կանչեցի մայրիկիս և նա բերեց ինձ տուն և հետագա 3 տարիների ընթացքում այն չէր դադարում։ Ես գնում էի ամեն օր բժշկուհու մոտ՝ ճաշի ժամերին և ուղղակի սեղմում էի ձեռքերս։ Հարցնում էի մայրիկիս ինձ ճշգրիտ ասել թե մյուս օրը ինչպիսինն է լինելու, հետո նորից հարցնում էի 30 վայրկյան անց նույն հարցը։ Ինձ ուղղակի անհրաժեշտ էր, որ ոչ մեկ չմահանա և ոչինչ չփոխվի։
- Սթոուն, The Wall Street Journal, հունիս 2015

Սթոունը սկսեց ֆիլմերում ներկայանալ 4 տարեկանից։ Նա ի սկզաբանե ցանկանում էր կարիերա անել էսքիզային կատակերգության մեջ, բայց իր ուշադրությունը կենտրոնացրեց երաժշտական թատրոնի վրա և մի քանի տարի վոկալի պարապմունքների հաճախեց։ Դերասանուհին տնային ուսուցման մեջ էր, որի ընթացքում նա հայտնվեց 16 ներկայացումներում Phoenix's Valley Youth թատրոնում, որն իր մեջ ընդգրկում էր «Արքայադուստրը և սիսեռը», «Ալիսայի արկածները Հրաշքների աշխարհում», և ներկայացավ իմպրովիզային կատակերգության թատերախմբում։ Այս ընթացքում նա ճանապարհորդեց Լոս Անջելեսում և անհաջող ներկայացավ Նիքելոդիոնի All That հեռուստատեսային շոուում իր դերի համար։ Նրա ծնողները հետագայում ավելի ուշ ուղարկեցին նրան մասնավոր դերասանական դասերի՝ տեղի դերասանական մասնագետի հետ, ով աշխատել է 1970-ական թվականներից։

Սթոունը հաճախել է Քսավիերի նախապատրաստական քոլեջ (աղջիկների համար նախատեսված կաթոլիկ ավագ դպրոց), բայց դուրս մնաց առաջին կիսամյակից՝ դերասանուհի դառնալու համար։ Նա պատրաստեց PowerPoint-ի ցուցադրություն իր ծնողների համար, որը կոչվում էր Հոլլիվուդյան ծրագիր ՝ համոզելու նրանց թողնել իրեն տեղափոխվել Կալիֆոռնիա՝ իր դերասանական կարիերան շարունակելու համար։ 2004 թվականի հունվարին նա իր մայրիկի հետ տեղափոխվեց ապրելու Լոս Անջելեսում։

Վաղ կարիերա (2004–2008)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Սթոունը գրանցվեց Screen Actors Guild-ի համար, «Էմիլի Սթոուն» անունն արդեն վերցված էր։ «Ռայլի Սթոուն» բեմական անուն էր, որը նա ընտրել էր միտումնավոր, բայց Fox sitcom Malcolm-ին մասնակցելուց հետո նա որոշեց, որ իրեն ավելի հարմար էր ուղղակի «Էմմա» անունը։ Սթունը մասնակցեց Գրեգ Մոթոլայի կատակերգությանում, որը կոչվում է Superbad (2007) Միքայել Քերայի և Ջոնա Հիլլի հետ մասին։ Ֆիլմը պատմում է 2 ավագ դպրոցում սովորող աշակերտների մասին, ովքեր անցել են մի շարք զվարճալի արկածների միջով[13]։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել և վաստակել է Young Hollywood Award Exciting New Face-ի համար։

Հաջորդ տարի Սթոունը դեր ստացավ The Rocker (2008) կատակերգությունում. խաղալով Էմիլի Սթոունի դերը որպես բասս կիթառահար նվագախմբում, նա սովորել էր բասս խաղալ իր դերի համար։ Դերասանուհին, ով իրեն նկարագրում է որպես «մեծ ժպիտ և ծիծաղ», խոստովանեց, որ դժվար էր իր համար ներկայացնել մի կերպար, ում անհատականության գծերը այնքան տարբեր էին իրենից։ Ֆիլմը և նրա ներկայացումը քննադատների կողմից բացասական արձագանքների արժանացավ և այն համարվեց ձախողում։ Նրա հաջորդ դեբյուտը ռոմանտիկ կատակերգություն էր՝ The House Bunny:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոունը տեղափոխվել է Լոս Անջելեսից Գրինվիչ գյուղ 2009 թվականին[11]։ 2016 թվականին նա հետ տեղափոխվեց Լոս Անջելես։ Չնայած մեդիայի հաճախակի լուսաբանումներին, դերասանուհին հրաժարվեց խոսել իր անձնական կյանքի մասին։

Սթոունն լավ հարաբերություններ ունի իր ընտանիքի հետ։

Ես օրհնված եմ իմ հրաշալի ընտանիքով և հրաշալի մարդկանցով իմ շուրջը
- նշեց նա

The Amazing Spider-Man ֆիլմի շրջանակներում 2010 թվականին նա հանդիպում էր իր գործընկերոջ՝ Էնդրյու Գարֆիլդի հետ[14]։ նրանց հարաբերությունները շատ անգամ լուսաբանված էին մեդիայի կողմից հաճախակի շահարկումներով առաջիկա նշանադրության կամ բաժանման մասին։ Զույգը հրաժարվեց խոսել դրա մասին հասարակայնորեն, չնայած նրանց միասին մի քանի անգամ նկատել են։ 2015 թվականին նրանք պաշտոնապես հայտարարեցին իրենց բաժանման մասին[15]։

Ըստ Սթոունի նա տառապում է ասթմայից, որը նա բացահայտել էր շնչառության հետ դժվարություն ունենալով, մինչ նկարահանում էին Easy A-ն։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր
2005 The New Partridge Family Լորի Փարտրիջ
2005 Մեդիում Սինտիա Մքալիստր
2006 Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը Իվանա
2006 Մալքոլմը կենտրոնում Դայեն
2006 Հաջողակ Լուին Շաննոն
2007 Drive Վայոլետ Տրիմբլ
2007 Superbad Ջուլզ
2008 The Rocker Ամելիա
2008 The House Bunny Նատալի
2009 Նախկին ընկերուհիների ուրվականները Ալիսոն Վանդերմիշ
2009 Թղթե մարդը Էբի
2009 Բարի գալուստ Զոմբիլենդ Քրիստա
2010 Marmaduke Մեյզի
2010 Թեթևաբարո վարքով գերազանցիկը Օլիվ Փենդերգաստ
2011 Սպասուհի Սքիթեր Ֆիլան
2011 Խելագար, հիմար սեր Հաննա
2012 Կրուդս ընտանիքը Իփ
2012 Անհավանական Սարդ-մարդը 2 Գուեն Ստեյսի
2021 Քրուելա Քրուելա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Golden Globes 2017: The Complete List of Nominations — 2016.
  2. https://www.oscars.org/oscars/ceremonies/2017
  3. Moreau J. Golden Globes: ‘Oppenheimer’ Leads With Five Wins, ‘Succession’ Tops TV With Four (Complete Winners List) — 2024.
  4. The 96th Academy Awards | 2024
  5. «Названа самая высокооплачиваемая актриса 2017 года». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «Emma Stone». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  7. Kaufmann, Amy (2010 թ․ դեկտեմբերի 15). «Golden Globes 2011 nominations: Newcomers Emma Stone, Jennifer Lawrence and Mila Kunis react». Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «Emma Stone: Spider-Man’s new girl». The Independent. October 8, 2010. Проверено 8 октября 2010.
  9. Obert, Richard (November 5, 2007). «Chaparral’s Stone likes leading role». The Arizona Republic. Проверено 10 мая 2010.
  10. David, Elliot (2010). «Emma Stone». Wonderland (23): 177–181.
  11. 11,0 11,1 11,2 Balazs, Diana (August 21, 2007). «'Superbad' role for Scottsdale native Արխիվացված 2012-07-23 archive.today». The Arizona Republic. Проверено 1 сентября 2007.
  12. Gordon, Jillian (July 2008). «Emma Stone: Coolest Chick We Know Արխիվացված 2009-04-16 Wayback Machine». Saturday Night Magazine. Проверено 7 ноября 2009.
  13. Cordova, Randy (May 27, 2007). «Youth theater churns out future stars». The Arizona Republic. Проверено 20 августа 2007.
  14. Andrew Garfield and Emma Stone have crafted the perfect Hollywood relationship. Celebrities, take notes. / The Washington Post 2014.05.01
  15. Sierra Marquina (2015 թ․ հոկտեմբերի 27). «Emma Stone, Andrew Garfield Split After Four Years Together» (անգլերեն). US Weekly. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Սթոուն» հոդվածին։