Jump to content

Բարի գալուստ Զոմբիլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի գալուստ Զոմբիլենդ
անգլ.՝ Zombieland
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, հետապոկալիպսիսյան ֆիլմ, սարսափ ֆիլմ, կատակերգություն զոմբիների մասին և զոմբիների մասին ֆիլմ
Թվականսեպտեմբերի 25, 2009[1], հոկտեմբերի 2, 2009[2], դեկտեմբերի 10, 2009[3] և նոյեմբերի 26, 2009[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌուբեն Ֆլեյշեր
ՊրոդյուսերԳևին Փոլոն
Սցենարի հեղինակՌեթ Ռիզ և Փոլ Վեռնիկ[5]
ԴերակատարներՎուդի Հարելսոն, Ժեսի Այզենբերգ[6], Էմմա Սթոուն, Էբիգեյլ Բրեսլին, Էմբեր Հյորդ, Բիլ Մյուրեյ, Մայք Ուայթ, Էլ Ալեքսանդեր[5], Ջոն Ք. Ռայլի[5] և Վիքթորի վան Թույլ[5]
ԵրաժշտությունԴավ Սարդի
ՄոնտաժԱլան Բաումգարթեն
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Տեխաս, Լոս Անջելես, Արիզոնա և Ատլանտա
Նկարահանման վայրՋորջիա
ԿինոընկերությունColumbia Pictures և Relativity Media
Տևողություն88 րոպե
Բյուջե23 600 000 $[7]
Շահույթ102 392 080 $[8] և 75 590 286 $[8]
ՀաջորդԶոմբիլենդ. ստուգողական կրակոց
Պաշտոնական կայքէջ
 Zombieland Վիքիպահեստում

«Բարի գալուստ Զոմբիլենդ» (անգլ.՝ Zombieland), ռեժիսոր Ռուբեն Ֆլեյշերի ամերիկյան կատակերգական սարսափ ֆիլմը։ ԱՄՆ-ում էկրաններին է հայտնվել 2009 թվականի հոկտեմբերի 2-ին[9], իսկ ԱՊՀ-ում՝ հոկտեմբերի 8-ին։

Կոլումբուս անունով մի երիտասարդ ճանապարհորդում է Ամերիկայում, որը բռնկված է զոմբի վիրուսի համաճարակով։ Կոլումբուսը համաճարակի սկզբից սկսել է գրել կանոնների ցանկ, որոնցով գոյատևում էր նախկին ԱՄՆ-ում, որն այժմ կոչվում է Զոմբիլենդ։ Ֆիլմի առաջին տեսարաններում Կոլումբուսն ավտոմեքենայով գնում է լցակայան, որտեղ ենթարկվում է մեռելների հարձակմանը։ Նրանցից փրկվելու նպատակով գլխավոր հերոսը դիմում է իր ցանկի առաջին կանոնին․ «Եղի՛ր լավ մարզավիճակում», և փախչում է զոմբիներից։

Հաջորդ օրը Կոլումբուսը քայլելով հեռանում է քաղաքից և հանդիպում մի ուրիշ գոյատևողի՝ Թալահասիին, ում մոտ կա ավտոմեքենա և շատ զենք։ Նա առաջարկում է տղային հասցնել մինչև հարազատ քաղաքը՝ Օհայո նահանգ։ Ճանապարհին նրանք կանգնում են խրամառուն ընկած բեռնատարի մոտ՝ «Hostess» գրառմամբ։ Թալահասին ասում է, որ դեմ չէ ուտել այդ ընկերության արտադրած թխվածքաբլիթները, սակայն պարզվում է, որ բեռնատարում ուրիշ թխվածքաբլիթներ են։ Դա շատ է բարկացնում Թալահասիին։ Այդ քաղցրավենիքների համար նրանք կանգ են առնում սուպերմարկետի մոտ, որտեղ հանդիպում են երկու քույրերի՝ Ուիչիտոյին և Լիթլ-Ռոքին։ Աղջիկները խաբեությամբ նրանցից խլում են ավտոմեքենան, որպեսզի գնան «Վայրի արկածներ» կոչվող զվարճանքների պուրակ, որտեղ, ըստ ասեկոսեների, մինչ օրս զոմբիներ չկան։

Շուտով Կոլումբուսը և Թալահասին նորից են հանդիպում քույրերին և որոշում միանալ նրանց, որպեսզի միասին շարունակեն ճանապարհը դեպի զվարճանքների պուրակ։ Ճանապարհին մտնում են հուշանվերների խանութ և ամեն ինչ ավերում։ Դրանից հետո նրանք գնում են Բևեռլի Հիլզ և կանգ առնում հոլիվուդյան դերասան Բիլ Մյուրեյի առանձնատանը։ Նա կարողացել էր գոյատևել, քանի որ նրան գրիմ էին արել զոմբիի նման։ Այդ դիմակավորումը հանգեցնում է ողբերգության, որովհետև Կոլումբուսը, կարծելով, թե նա զոմբի է, սպանում է։

Հաջորդ օրը քույրերը նորից լքում են Թալահասիին և Կոլումբուսին ու հեռանում առանձնատնից։ Նրանք պայմանավորվում են վստահել միայն մեկը մյուսին և էլ ոչ մեկի։ Գալով զվարճանքների պուրակ և միացնելով բոլոր ատրակցիոնները՝ աղջիկները գրավում են զոմբիների հորդաների ուշադրությունը։ Կոլումբուսը որոշում է գտնել աղջիկներին՝ մտածելով, որ նրանց վտանգ է սպառնում։ Թալահասին սկզբում չի ուզում նրան օգնել, բայց տեսնելով նրա անզորությունը՝ գնում է նրա հետ։ Զվարճանքների պուրակում Թալահասին զոմբիների ուշադրությունը շեղում է իր վրա, իսկ Կոլումբուսը փրկում է աղջիկներին՝ ընթացքում հաղթահարելով նաև իր վախը ծաղրածուներից։ Ֆիլմի ավարտին նրանք չորսով հեռանում են պուրակից։

Դերակատար Դեր
Ջեսսի Այզենբերգ Կոլումբուս Կոլումբուս
Վուդի Հարելսոն Թալահասի Թալահասի
Էմմա Սթոուն Ուիչիտո/Կրիստա Ուիչիտո/Կրիստա
Էբիգեյլ Բրեսլին Լիթլ-Ռոք Լիթլ-Ռոք
Էմբեր Հերդ 406 406 Կոլումբուսի հարևանը
Բիլ Մյուրեյ Կամեո Կամեո

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է 42 օրում։ Նկարահանումները սկսվել են 2009 թվականի փետրվարին Վալդոստայում (Ջորջիա)՝ «Վայրի արկածներ» պուրակի տեսարաններից[10]։ Պուրակի զոմբիի դերի համար տեղի բնակիչների շրջանում անցկացվել է բաց մրցույթ։ Նկարահանումները շարունակվել են մարտին Ատլանտ, Մորրոու[11], Դեքեյթեր[12] և Պաուդեր-Սփրինգս բնակավայրերում։ Այստեղ Էբիգեյլ Բրեսլինը նշում էր իր 30-ամյակը, և նրա շունը նույնպես մասնակցություն է ունեցել ֆիլմում՝ հայտնվելով Թալահասիի հուշերի տեսարաններում[13]։

Որպես ռեժիսոր՝ քննարկվել է Ջոն Կարպենտերի[14], իսկ Կոլումբուսի դերում՝ Ջեյմի Բելի և Թեյլոր Լոթների թեկնածությունը։ Ուիչիտայի դերն առաջարկվել է Էվըն Ռէյչըլ Ուուտին և Մեգան Ֆոքսին, բայց նրանք հրաժարվել են։ Այդ դերի համար քննարկվել է նաև Էմբեր Թեմբլինի մասնակցությունը։

Դերասանների ընտրության համար պատասխանատուն ասել է, որ «Բարի գալուստ Զոմբիլենդ»-ի զոմբիներն ավելի շատ հիշեցնում են հիվանդների, քան չարքերի, և ավելի շատ նման են «28 օր անց» և «Մահացածների լուսաբացը» ֆիլմերի զոմբիներին[15]։

Ֆիլմի բոլոր գլխավոր հերոսների անուններն ընտրված են՝ ի պատիվ ամերիկյան քաղաքների՝ Թալահասի (Ֆլորիդա նահանգ), Ուիչիտո (Կանզաս նահանգ), Լիթլ Ռոք (Արկանզաս (նահանգ)) և Կոլումբուս (Օհայո նահանգ)[16][17]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անվանում Տևողություն
1. «Opening»   2:52
2. «Cardio»   2:30
3. «The Standoff»   1:29
4. «Escalade Sting»   0:34
5. «Hostess Truck»   0:27
6. «406»   2:11
7. «Carpush Manwich»   1:41
8. «Grocery Store»   2:10
9. «Marriagable»   2:47
10. «Girls Abandon Guys»   1:01
11. «Smash The Van»   0:28
12. «Walk N Talk»   1:04
13. «The Yellow Hummer»   0:31
14. «Clown Dump»   0:41
15. «H3lp»   1:33
16. «Gas N Gulp»   2:06
17. «The Quiet Game»   1:09
18. «Zombie Kill Of The Week»   0:12
19. «Zombie Kimosabe»   0:54
20. «Searching The Murray House»   1:03
21. «Zombie In The House»   0:59
22. «Monopoly»   1:06
23. «Pacific Playland (Pt.1)»   2:53
24. «Pacific Playland (Pt.2)»   2:03
25. «Columbus Alone»   0:30
26. «Pacific Playland (Pt.3)»   2:04
27. «Pacific Playland (Pt.4)»   4:31
28. «Estasi Dell Anima»   1:55
29. «Clown»   1:30
30. «Rat Scare»   0:37
31. «As Close As I'll Ever Get To Home»   0:56
46:27

Կոլումբուսի կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոս Կոլումբուսն ունի կանոնների ցանկ, որոնք հարկավոր են Զոմբիլենդում գոյատևելու համար[18].

  • 1. Եղիր լավ մարզավիճակում[19]
  • 2. Սպանիր անվրեպ
  • 3. Ավելի ուշադիր եղիր հանրային զուգարաններում
  • 4. Միշտ կապիր ամրագոտին
  • 5. Հարձակվեք հարուստների՝ կինոաստղերի և գործարարների վրա, քանի որ նրանք բոլորից վատ կարող են դիմադրել ձեզ
  • 6. Լցված երկաթե թավա
  • 7. Ապրիր հեշտ
  • 8. Գտիր լավ ընկերոջ
  • 9. Մի հարձակվեք ուրիշ զոմբիների վրա․ ոչ ձեզ, ոչ էլ նրանց համար դա օգտակար չի լինի
  • 10. Վախեցեք ավտոմեքենաներից, հատկապես եթե ղեկի մոտ մի խումբ մարդասպաններ են
  • 11. Մի մտիր բարձրահարկ շենքեր
  • 12. Թղթե անձեռոցիկներն ավելի հարմար են, քան վաֆլենմանները
  • 15. Գնդակ բոուլինգի համար
  • 17. Մի դիր քեզ հերոսի տեղում (ֆիլմի վերջում փոխարինվում է «Եղիր հերոս» կարգախոսով)
  • 18. Բացվիր
  • 19. Ապրիր մենակ (Ընդգծված է) ԱՊՐԻՐ ԳՈՅԱՏԵՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ
  • 20. Մի վճարիր սուպերմարկետներում
  • 21. Խուսափիր գիշերային ակումբներից
  • 22. Եթե կասկածում ես, գտիր նահանջի ուղիներ
  • 23. Վերցրու այնպիսի ուտելիք, որը պատրաստելու կարիք չունի
  • 27. Ընկերդ կօգնի
  • 29. Ընկերների համակարգ
  • 30. Խուսափիր քաղաքներից, եթե երկար մնաս, վարակվածները կհարձակվեն
  • 31. Ստուգիր հետևի նստատեղերը
  • 32. Կարողացիր ուրախանալ մանրուքներով
  • 33. Շվեյցարական զինվորական դանակ
  • 47. Պահպանիր զգոնությունդ
  • 48. Հիգիենա
  • 49. Լվա քո զուգագուլպաները
  • 50. Հրշեջ կայարան
  • 54. Ստուգիր դպրոցական ավտոբուսները․ կարելի է գտնել ինչ-որ հետաքրքիր բան

Տիտրերից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վերջում՝ տիտրերից հետո, ցուցադրվում է մի դրվագ Բիլ Մյուրեյի և Թալահասիի մասնակցությամբ, որտեղ Թալահասին խնդրում է կրկնել «Գոլֆ ակումբ» ֆիլմի արտահայտությունը[20]։

  • Թալահասին նկարել է «3» թիվը՝ որպես ուղորդիչ Դեյլ Էնհարդի համար։
  • Հեռացված դրվագում № 2 կանոնը «Պոլիեթիլենային պարկեր» է, այլ ոչ թե «Սպանիր անվրեպ», ինչպես վերջնական տարբերակում[21][22]։
  • «Բարի գալուստ Զոմբիլենդ 2» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019 թվականի հոկտեմբերի 11-ին[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  5. 5,0 5,1 5,2 5,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. https://theworldofmovies.com/zombieland-movie-review/
  7. http://www.boxofficemojo.com/movies/?id=zombieland.htm
  8. 8,0 8,1 Box Office Mojo — 1999.
  9. ComingSoon.net — Zombieland Արխիվացված 2012-01-13 Wayback Machine(անգլ.)
  10. Valdosta Daily Times — Zombieland: Psst! There’s a movie in town Արխիվացված 2009-03-01 Wayback Machine(անգլ.)
  11. Clayton News Daily — Filming to interrupt traffic in Morrow(չաշխատող հղում)(անգլ.)
  12. CHAMPION NEWSPAPER — Zombies invade Decatur Արխիվացված 2009-03-17 Wayback Machine(անգլ.)
  13. The Atlanta Journal-Constitution — She came for zombies; she left with a puppy(անգլ.)
  14. Zombieland (2009) — Trivia
  15. MTV Movies Blog — Emma Stone Joining Woody Harrelson For ‘Zombieland’ Արխիվացված 2009-03-22 Wayback Machine(անգլ.)
  16. «Zombie Kill of the Week». Movieclips – via YouTube.
  17. Source: Zombieland DVD subtitles. Time: 76 minutes. Quote: "Krista"
  18. «Sony Pictures». Zombieland. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  19. «Zombieland Rule # 1 - Cardio». Sony Pictures Entertainment – via YouTube.
  20. Zombieland (2009) — Crazy credits
  21. «Official Movie Trailer». Sony Pictures USA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին.
  22. «Zombieland - Deleted Scene: Ziploc Bags». Dread Central – via dailymotion.
  23. Сценаристы «Зомбиленда 2» пообещали, что картина выйдет в следующем году

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարի գալուստ Զոմբիլենդ» հոդվածին։