Jump to content

Ջեսսի Այզենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսսի Այզենբերգ
անգլ.՝ Jesse Eisenberg
Ծնվել էհոկտեմբերի 5, 1983(1983-10-05)[1][2][3][…] (43 տարեկան)
ԾննդավայրԿուինս, Նյու-Յորք, ԱՄՆ
ԿրթությունՆոր Դպրոց[4], Նյու Յորքի համալսարան, Կատարողական արվեստի մասնագիտական դպրոց, East Brunswick High School?, Churchill Junior High School? և Hammarskjold Middle School?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Լեհաստան
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունհնչյունավորող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, կրկնօրինակող, դրամատուրգ և երաժիշտ
Ակտիվ շրջան1999 թ. -այժմ
ԸնտրանիՍոցիալական ցանց, Բարի գալուստ Զոմբիլենդ, Հիմա դու տեսնում ես ինձ, Ռիո, Ռիո 2 և Իրական ցավ

Ջեսսի Ադամ Այզենբերգ (անգլ.՝ Jesse Eisenberg, հոկտեմբերի 5, 1983(1983-10-05)[1][2][3][…], Քուինս, Նյու Յորք[5]), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, դրամատուրգ։ Ծնվել է Նյու Յորքում, մեծացել` Նյու Ջերսիում։ Իր դերասանական կարիերան Ջեսսին սկսել է վաղ տարիքից. իր հեռուստատեսային դեբյուտը կարճամետրաժ "Get Real"(1999–2000) կատակերգություն-դրաման էր։ "Roger Dodger"(2002) կատակերգական-դրամա ֆիլմում, առաջին առաջատար դերից հետո, նկարահանվում է "The Emperor's Club" (2002) դրամայում, "The Village"(2004) հոգեբանական թրիլերում, "The Squid and the Whale" (2005) և "The Education of Charlie Banks"(2007) ֆիլմերում։ 2016 թվականին Ջեսսին "Vail Film" Փառատոնի "Rising Star" մրցանակը ստացավ "The Living Wake"-ում իր դերի համար։ 2009 թվականինին Այզենբերգն առաջխաղացում ունեցավ "Adventureland"-ում և "Zombieland" սարսափ-կատակերգությունում։ Առաջադրվել է «Օսկար» (2011) և «Ոսկե Գլոբուս» (2011) մրցանակների «Սոցիալական Ցանց» (2010) ֆիլմում Մարկ Ցուկերբերգ-ի դերը խաղալու համար։

Նա գրել և դերեր է ունեցել երեք պիեսներում`Նյու Յորքի բեմի համար. Asuncion, The Revisionist և The Spoils: 2015 թվականի սեպտեմբերին տպագրվել է նրա առաջին գիրքը` "Bream Gives Me Hiccups: and Other Stories" կարճ պատմվածքների հավաքածուն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսին ծնվել է Կուինսում, Նյու Յորքում հրեաների ընտանիքում, որոնք գաղթել էին Ուկրաինայից և Լեհաստանից։ Նրա մայրը՝ Էմին, ծաղրածու էր աշխատում, հայրը՝ Բարրին, հիվանդանոցում աշխատում էր ադմինիստրատոր, իսկ հետագայում նշանակվեց քոլեջի պրոֆեսոր։ Այզենբերգը ուներ երկու հարազատ քույրեր. ավագ քույրը՝ Կերրի Լին և կրտսեր քույրը՝ Հելլի Կեյտը՝ մանկական դերերի նախկին դերասանուհի։ Լինելով հրեա` նա մեծացել է ծագումով Լեհաստանից և Ուկրաինայից աշխարհիկ հրեական ընտանիքում։ Ջեսսին մեծացել է Կուինսում և Նյու Ջերսիում, հաճախում էր Իստ-Բռունսվիկսկյան հանրակրթական դպրոցները, ավելի ուշ տեղափոխվելով բարձրագույն դպրոցի երկրորդ կուրս՝ առաջին հերթին Այզենբերգը ցանկանում էր ընդունվել Նյու-Յորքյան համալսարան, բայց մտափոխվեց և որոշեց ավարտել իր դերը ֆիլմում։ Հետագայում նա ընդունվեց Նյու Յորքյան «Առաջին Դպրոց»-ը։

1996 թ. Ջեսսի Այզենբերգը դարձավ հայտնի «The Broadway Kids» երաժշտական խմբի անդամ և ելույթ ունեցավ Բրոդվեյան մյուզիքլներում։ Այդ տարի նա իր «առաջին քայլերը» արեց Բրոդվեյում, «Ամառ և Ծուխ» բեմադրությանը։ 1999 թ., դեռ դպրոցում սովորելով, նա ստացավ իր առաջին դերը «Եղիր այնպիսին ինչպիսին,որ կաս» հեռուստատեսային սերիալում, որտեղ իր հետ միասին անում էր իր առաջին քայլերը դերասանուհի Էնն Հետուեյը։ 2001 թ. Այզենբերգը նկարահանվեց «Կայծակ։ Կրակ երկնքից» հեռուստատեսային ֆիլմում, դրան հետևում էր «Կանանց Ֆավորիտ»-ը ֆիլմը, որի դերի համար Ջեսսին Սան Դիեգոյում կինոփառատոնին ստացավ մրցանակ որպես «Ամենախոստումնալից Նոր Դերասան»։ Հաջորդ Այզենբերգի ֆիլմը դարձավ «Կայսեր Ակումբ»-ը, որը թողարկվեց 2002 թ.-ին։ 2005 թ. նկարահանվեց Ուես Կրեյվենի «Մարդագայլը» սարսափ և «Կաղամար ու Կետ» դրամա ժանրի ֆիլմերում։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նա հիմնականում աշխատում էր թատրոնում, իսկ 2007 թ.-ին նկարահանվեց Ռիչարդ Գիրի հետ «Հանթի Որսը» թրիլլերում, որտեղ նա տանում էր լրագրողի դեր։ Հենց այդ տարի թողարկվեց «Բարի Գալուստ Զոմբիլենդ» սարսափ կատակերգությունը, բերելով Ջեսսիյին մեծ ճանաչում։ 2010 թ.-ին իր քրոջ՝ Հելլի Կեյտի հետ խաղաց Մարկ Ցուկերբերգի դերը։ Այս դերի համար նա արժանացավ «Ոսկե Գլոբուս» և «Օսկար» մրցանակներին։ 2009 թ. նա Կրիստեն Ստյուարտի հետ խաղաց «Մշակույթի և Հանգստի Այգի» երիտասարդական կատակերգությունում, որի պրեմիերան կայացավ «Սանդենս» կինոփառատոնում։

Ջեսսի Այզենբերգը Մադրիդում «Սոցիալական կայքը »ֆիլմի պրեմյերային 2010 թվականի հոկտեմբերին:

2011 թ. Ջեսսին ի հայտ եկավ արդեն հաղորդավարի տեսքով և որպես հրավիրված աստղ «Saturday Night Live» կատակերգության 36 սեզոնի 13 սերիայում։ 2012 թ. նկարահանվեց «Ինչու Կանգնել Հիմա» դրամայում և Վուդի Ալլենի «Հռոմեական Արկածներ» կատակերգությունում։ 2013 թ. Ջեսսին խաղաց Հիմա դու ինձ տեսնում ես աճպարարների մասին կրիմինալ թրիլլերում։ 2015 թ. լույս տեսավ «Ուլտրաամերակիցենրը» կատակերգական մարտաֆիլում։ 2016 թ. սպասվում է «Հիմա դու ինձ տեսնում ես։ Երկրորդ Գործողություն» ֆիլմի պրեմիերան։ Նաև 2016 թ.-ին Ջեսսին կհայտնվի DC Universe-ի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում, որտեղ նա կատարում է սուպեր ավազակի՝ Լեկս Լյուտորի դերը։

Որպես դրամատուրգ, Այզենբերգը գրել է «Ասունսյոն» և «Վերաքննիչը» պիեսները։ 2011 թ. հոկտեմբերին «Ասունսյոն» պիեսը ներկայացվեց ներկայացման տեսքով, որտեղ նրա հետ միասին խաղացել են Ջասթին Բարտը և Կամիլ Մենան։ Արդեն 2013 թ.-ին Այզենբերգի «Վերաքննիչը» պիեսայի հիման վրա բեմադրվեց ներկայացում, նրա հետ միասին խաղաց Վանեսսա Րեդգրեյվը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսին հանդիսանում է OneUpMe.com կայքի ստեղծողը, մասնագիտացված բառախաղերի վրա։ Նրա ամենա սիրելի երաժշտական խումբը Ween է, մասնավորապես «Chocolate and Cheese» ալբոմը։ 2002-2012 թ. հանդիպում էր Աննա Ստրաուտի հետ, ով մեծ էր Ջեսսիյից վեց տարով։ Այզենբերգը նրա հետ ծանոթացավ «Կայսեր Ակումբ»-ը ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նա աշխատում էր պրոդյուսերի օգնական։ 2013-2015 թ. հանդիպում էր Միա Վասիկովսկայի հետ, ով «Կրկնորդը» ֆիլմում իր զուգընկերն էր։ 2015 թ. վերականգնեց իր հարաբերությունները Աննա Ստրաուտի հետ։ 2017 թվականին նրանք ամուսնացան և նույն թվականի ապրլին որդի ունեցան։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերը
2000Եղիր այնպիսին ինչպիսին որ կասGet RealԿեննի Գրին
2001Կայծակ։ Կրակ երկնքիցLightning: Fire from the SkyԷրիկ Դոբս
2002Կանանց ՖավորիտըRoger DodgerՆիք
2002Կայսեր ԱկումբըThe Emperor’s ClubԼուի Մասոուդի
2004Խորհրդավոր ԱնտառThe VillageՋեյմիսոն
2005ՄարդագայլերըCursedՋիմմի
2005Կաղամար և ԿետThe Squid and the WhaleՈւոլտ Բերկման
2007Չարլսի Բենքսի ԿրթությունըThe Education of Charlie BanksՉարլի Բենկս
2007Կենդանի ՀետքըThe Living WakeՄիլս
2007Ամեն օր, ինչպես անձրևըOne Day Like RainՄարկ
2007Հանտի ՈրսըThe Hunting PartyԲենջամին Շտրաուս
2009Մշակույթի և Հանգստի ԱյգիAdventurelandՋեյմս Բրեննան
2009Բարի Գալուստ ԶոմբիլենդZombielandԿոլամբուս
2009ՍեքսամոլըSolitary manԴենիել Չեստոն
2009Որոշ տղաներ չեն գնումSome Boys Don't Leaveերիտասարդ
2010Սուրբ ՌոլլերներըHolly RollersՍեմ Գոլդ
2010Հույսի ՃամբարCamp HellԴենիել
2010Սոցիալական ՑանցThe Social NetworkՄարկ Ցուկերբերգ
2011ՐիոRioԱղավնյակ
2011Հասցնել 30 րոպեում30 Minutes or LessՆիք
2012ՆորություններThe NewsroomԷրիկ Նիլ
2012Ինչու Կանգնել ՀիմաWhy Stop NowԷլայ Բլում
2012Վերաբերմունքը Փառքի ՀանդեպAddicted to FameԷրիկ Դոբս
2012Անվճար ՆմուշներFree samplesՏեքս
2012Հռոմեական ԱրկածներTo Rome with loveՋեք
2013Նա Քեզնից Ավելի Հանրահայտ էHe's Way More Famous Than YouԿամեո
2013Հիմա Դու Ինձ Տեսնում եսNow You See MeՋեյ Դենիել Ատլաս
2013Գիշերային ՇարժումներըNight MovesՋոշ Ստեյմոս
2013ԿրկնորդըThe DoubleՍայմոն / Ջեյմս
2014Րիո 2Rio 2Աղավնյակ
2014Ամերիկյան ԸնտանիքModern FamilyԱշեռ
2015Մրցաշարի ՎերջըThe End of the TourԴեվիդ Լիպսկի
2015Ավելի բարձր, քան ռումբըLouder Than BombsՋոնա
2015ՈւլտրաամերիկացիներըAmerican UltraՄայկ Խաուելլ
2016Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսինBatman v Superman: Dawn of JusticeԼեքս Լյուտոր
2016Հիմա Դու Ինձ Տեսնում ես 2Now You See Me 2Ջեյ Դենիել Ատլաս
2018Կեսգիշերային ԱրևըMidnight Sun

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսսի Այզենբերգ» հոդվածին։